Փաշինյանը կպատասխանի առավել շատ լայքեր հավաքած հարցերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը երեք ժամ կհատկացնի ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին պատասխանելու համար։ Նա գրել է.
«Սիրելի հայրենակիցներ.
Երկուշաբթի օրը, ժամը 18.30-ից այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ Ձեր հարցերին: Այդ հարցուպատասխանին կտրամադրեմ երեք ժամ:
Կպատասխանեմ ամենաշատ Լike հավաքած հարցերին: Ընդ որում, Լike -երի հաշվարկը կկատարվի հետևյալ բանաձևով՝ Like մինուս dislike և այլ արձագանքներ:
Այնպես որ՝ Դուք եք որոշում, թե որ հարցերին պատասխանեմ: Գրեք Ձեր հարցերը այստեղ: Մինչ հանդիպում՝ երկուշաբթի օրը, ժամը 18.30»։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները