Արմավիրում մեղուների մասայական անկում է գրանցվում. ահազանգում է պատգամավորը
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն ահազանգում է՝ Արմավիրի մարզում մեղուների մասսայական անկում է գրանցվել։
Գրառմանն արձագանքել են Էկոնոմիկայի նախարարությունից, վարչապետի խորհրդականը, ՍԱՏՄ ներկայացուցիչը, դրա ներքո նշել են բազմաթիվ մասնագետների անուններ։
ՍԱՏՄ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ մինչ այս մարզից որևէ ահազանգ չեն ստացել։
Քիչ առաջ պատգամավորը տեղեկացրեց. «Հարգելիներս, հենց նոր ինձ հետ կապվեց Արմավիրի մարզպետը և տեղեկացրեց, որ կապ են հաստատել Գյուղատնտեսության տեսչության հետ և տեսչության աշխատակիցներն ու մարզպետարանի գյուղ բաժնի աշխատակիցները, պետք է նմուշառում անեն և հանրապետական լաբորատորիայում պարզեն պատճառները։ Ես բնակիչներին փոխանցել եմ բոլոր մեղվապահ խորհրդատուների կոնտակտները, որոնք դուք փոխանցեցիք։ Առաջնային վարկածն է «սեզոնային տիզը»։ Շնորհակալ եմ արագ արձագանքելու համար։
Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն էլ է զբաղվում և մասնագետները հիմա խորհրդակցություն կտրամադրեն բնակիչներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին