Թրամփը հեռացնում է հետախուզության գեներալին, ով առանցքային դեր խաղաց իրեն իմպիչմենտի
«Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է երկրի հետախուզական ծառայությունների գլխավոր տեսուչ Մայքլ Աթկինսոնին աշխատանքից ազատելու մտադրության մասին, որն առանցքային դեր խաղաց ամերիկյան առաջնորդի իմպիչմենտի առաջ քաշման գործընթացում»,- ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին հայտնում է Washington Post- ը:
30 օրվա ընթացքում Աթկինսոնը պետք է լքի իր պաշտոնը:
«Անհրաժեշտ է, որ ես լիովին վստահեմ այն մարդկանց, ովքեր նշանակված են գլխավոր տեսուչի պաշտոնում: Սա այլևս չի վերաբերում այս տեսուչին»,- օրենսդիրներին ուղղած Թրամփի խոսքն է մեջբերել թերթը:
Հրապարակման համաձայն, նախագահը մի քանի ամիս խորհում էր Աթկինսոնին աշխատանքից հեռացնելու գաղափարի մասին:
Անցյալ տարի Աթկինսոնը ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է հետախուզական ծառայությունից բողոք ստանալու մասին: Դա վերաբերում էր ԱՄՆ նախագահի և ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկու միջև հուլիսյան հեռախոսազրույցին: Զրույցի բովանդակությունն, ի վերջո, եղավ Թրամփի դեմ իմպիչմենտի հարուցման պատճառը:
Ըստ Ամերիկայի առաջնորդի քաղաքական հակառակորդների, հանրապետական Թրամփը, իբր, փորձել է համոզել Զելենսկուն հետաքննություն սկսել Ուկրաինայում իր քաղաքական հակառակորդ Ջոզեֆ Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի գործունեության վերաբերյալ՝ Կիևին ֆինանսական և ռազմական օգնություն տրամադրելու դիմաց:
Սենատը, որում հանրապետականները մեծամասնություն ունեն, փետրվարի 5-ին երկու հոդվածներով էլ նախագահին արդարացրեց:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները