Կառուցվելու է Իսակով ու Արշակունյաց պողոտաներն իրար կապող ճանապարհ
«Շատ կոնկրետ քայլեր են արվելու Մետրոպոլիտենի նոր կայարանի հետ։ Բացի այդ, որպես Երևանի համար քաղաքաշինական ու տրանսպորտային շատ կարևոր լուծում, կառուցվելու է նոր ճանապարհ»,-ֆեյսբուքյան եթերում հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը։
Ըստ նրա, նոր ճանապարհը Իսսակով պողատան՝ Մոնթե Մոլքոնյանի փողոցի հատման կետից միացնելու է Արշակունյաց պողոտային՝ հասնելով մինչև Կոմիտասի այգու մոտ։
«Այժմ նախագծման աշխատանքներ են իրականացվում, կաշխատենք մինչև տարվա վերջ սկսել նախագծման աշխատանքները»,- ասաց նա։
Մարությանի փոխանցմամբ, պլանավորվող նոր նախագծերի թվում է նաև նոր ավտոբուսների համար պարկի կառուցումը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսլան Բաղդասարյան. Բժիշկներին շնորհակալություն հայտնող Մարությանը, քանի՞ բժշկի է հանդիպել այս օրերին
- Հայկ Մարությանը՝ Նաիրա Զոհրաբյանին. Առնվազն տականքություն է
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին