Լուկաշենկոն կարծում է՝ ԱՊՀ-ն կորցնում է իր նշանակությունը կարևոր հարցերի լուծման համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ԱՊՀ-ն կորցնում է իր նշանակությունը՝ որպես կարևոր հարցերի լուծման հարթակ: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ կարծիքը նա հայտնել է միջպետական Mir հեռուստառադիոընկերությանն ուրբաթ օրը տված հարցազրույցում:
«Վերջերս ազգային էգոիզմը, ինչպես ասում է Պուտինը, ընդգրկել է բոլորին, այդ թվում նաև Ռուսաստանին»,- ասել է Բելառուսի առաջնորդը և հավելել. «Մեզ փաստացի մասերի են բաժանել»:
Ըստ նրա, ԱՊՀ-ի հարթակն հիմնականում օգտագործվում է նախագահների հանդիպումների և հայտարարությունների ընդունման համար: «Այո, ինչ-որ չափով կա ազատ առևտրի գոտի: Բայց դուք գիտե՞ք, թե որն է ազատությունը՝ բացառություններով և սահմանափակումներով՝ նույնիսկ ԵԱՏՄ-ում, էլ չեմ ասում ԱՊՀ-ի մասին: Ի՞նչ է մնում՝ ոչ շատ բան»,- ասել է Լուկաշենկոն:
Նա շեշտել է, որ Կենտրոնական Ասիայի երկրները նայում են Չինաստանին: «Ինչքան էլ մենք պարծենանք և ուրախանանք, նրանք դեռևս նայում են ուժեղ Չինաստանին: Նա շատ է օգնում այդ երկրներին և ճիշտ ու արժանապատիվ է իրեն պահուն։ Չինաստանը կարող է օգնել ներդրումներով և օգնում է միլիարդավոր դոլարներով»,- նշեց նա։
Անդրադառնալով Ուկրաինային՝ Լուկաշենքոն քիչ հավանական է համարել մոտ ժամանակում նրա մուտքը ՆԱՏՕ: