Ռուսաստանում հարուցվել է կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր տարածելու վերաբերյալ առաջին քրեական գործը. ՏԱՍՍ
Սանկտ Պետերբուրգում առաջին քրեական գործն է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 207.1-րդ հոդվածով («Միտումնավոր կեղծ տեղեկությունների տարածում՝ քաղաքացիների կյանքի և անվտանգության սպառնալիք հանդիսացող հանգամանքների մասին»):
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են քննչական մարմիններից, գործը վերաբերում է VKontakte սոցիալական ցանցում հրապարակված լուրին՝ Սանկտ Պետերբուրգի Կուրորտնի թաղամասի կլինիկաներից մեկում կորոնավիրուսով վարակվելու մասին:
«Կուրորտնիի շրջանի կլինիկաներից մեկում կորոնավիրուսի վարակով վարակվելու մասին VKontakte սոցիալական ցանցում միտումնավոր կեղծ տեղեկություններ տարածելու մասին տեղեկատվություն կար: Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 207.1-րդ հոդվածով»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Իրավապահ մարմիններից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ նախնական տվյալներով՝ հրապարակման հեղինակը Աննա Շուշպանովան է՝ Կուրորտնիի շրջանի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը:
Շուշպանովայի փաստաբան Ալեքսանդր Պերեդրուկը լրագրողներին հայտնել է, որ գնում է Կուրորտնիի շրջանի քննչական բաժին, ուր խուզարկությունից հետո տարել են իր պաշտպանյալին:
Սանկտ Պետերբուրգի գլխավոր քննչական վարչությունում դեռ չեն մեկնաբանել ՏԱՍՍ-ի այս տեղեկատվությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները