Վարդաշեն փողոցում պատշգամբ է փլուզվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 4-ին, ժամը 14։10-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 66/1 շենքի բետոնե պատշգամբը փլուզվել է։
ԱԻ նախարարությունից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ թիվ 66/1 հանրակացարանային շենքի 4-րդ հարկում տեղի է ունեցել պատշգամբի հարթակի մոտ 25 սմ հատվածի փլուզում:
Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում կառավարությանը ենթակա քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցչին: