Երգչուհի Փինքի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Գազետա.ռու
Ամերիկացի երգչուհի Փինքը (Pink) Twitter-ի իր էջում հայտնել է, որ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ՝ COVID-19: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն։
Երգչուհին ասել է, որ երկու շաբաթ առաջ ինքն ու երեք տարեկան որդին՝ Ջեյմսոնը, ունեցել են կորոնավիրուսի ախտանիշներ, որից հետո նա կորոնավիրուսի թեստ է հանձնել և պատասխանը դրական է եղել։
Փինքի խոսքով՝ դրանից հետո ամբողջ ընտանիքը կարանտինի մեջ է:
Երգչուհին միաժամանակ նշել է, որ մի քանի օր առաջ նրանք կրկին անցել են կորոնավիրուսի թեստավորում, որի պատասխանը բացասական է եղել։