Ավստրիան նախատեսում է հաջորդ շաբաթվանից սկսել խանութների վերաբացումը
Ավստրիան պլանավորում է հաջորդ շաբաթվանից բացել փոքր խանութներ՝ որպես առաջին քայլ՝ թուլացնելու սահմանված սահմանափակումները, որը դանդաղեցրել է կորոնավիրուսի տարածումը։ Այս մասին այսօր հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը։ Այս մասին գրում է Reuters-ը։
Կուրցը մամուլի ասուլիսում ասել է, քանի որ Ավստրիան սկսել էր գործել ավելի շուտ, քան շատ երկրներ, դա հնարավորություն է տվել ավելի շուտ բացել նաև խանութները:
Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապրիլի 14-ին կվերաբացվեն 400 քմ-ից փոքր խանութները, իսկ մայիսի 1-ին արդեն կբացվեն բոլոր խանութներն ու մոլերը։