Առողջություն 13:04 06/04/2020 Հայաստան

«Այլընտրանքային նախագծեր խումբ». Բանալին թեսթերի մեջ է

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը հոդված է պատրաստել ու տարածել, որտեղ մտահոգություն է հայտնում թեստերի քանակի վերաբերյալ.

«Աշխարհի բոլոր երկրներում մեծ մասամբ տարվում է միասնական քաղաքականություն համաճարակի դեմ։ Քայլերը, որոնք իրականացնում են իշխանությունները, տեղավորվում են նույն տրամաբանության մեջ՝  «լոքդաուն», մեկուսացում, շփման և տեղաշարժման սահմանափակումներ, առողջապահական համակարգի մոբիլիզացում և թեսթավորում։

Այս քայլերի ամբողջականությամբ հնարավոր է դառնում  զսպել համաճարակի ծավալները և ունենալ կառավարելի վիճակ։

Բայց այս շղթայի կարևոր օղակներից որևէ մեկի խափանումը կարող է էապես նվազեցնել արդյունավետությունը, մյուս ջանքերը դարձնել անօգուտ։ Տարբեր պետություններում կարող են տապալվել տարբեր օղակներ։

Հայաստանում խիստ մտահոգիչ է թեսթավորման քանակը։ Դրանից բխում են նաև որակական ցուցանիշները՝ ինչ միջավայրում, ինչ ծավալներով, ինչ տեղեկատվություն ենք ստանում ամենօրյա թեսթերի վերլուծությունից։

Խոսենք փաստերով. ամենօրյա պաշտոնական հաղորդագրությունից մենք իմանում ենք, թե քանի նոր հիվանդ կա՝ քանի դրական թեսթ և ընդհանրապես՝ համաճարակից ի վեր, քանի՛ բացասական թեսթ է ստացվել։ Դժվար չէ մի քանի օրվա ցուցանիշները համեմատելով՝ ստանալ կարևոր մի թիվ՝ օրական արված թեսթերի քանակը։
Այսպես. 

5. 04. 2020    Հերքվել է 367, hաստատվել է 52. Ընդհանուր արվել է 419 թեսթ
4.04.2020      Հերքվել է 219, hաստատվել է 34. Ընդհանուր արվել է 253 թեսթ
03.04.2020    Հերքվել է 318, hաստատվել է 73, Ընդհանուր արվել է 391 թեսթ
2.02.2020      Հերքվել է 236,  հաստատվել է 92, Ընդհանուր արվել է 328 թեսթ
1.02.2020      Հերքվել  է 171, հաստատվել է 39. Ընդհանուր արվել է 210 թեսթ
31.03.2020    Հերքվել է 317, հաստատվել է 50. Ընդհանուր արվել է 367 թեսթ
30.03.2020    Հերքվել է 162, հաստատվել է 58. Ընդհանուր արվել է 220 թեսթ

 

Սրանք վերջին օրերի թեսթերի քանակն ու արդյունքներն են։ Թեսթավորման քանակը չափազանց փոքր է, և այն չի կարող մեր երկրում համաճարակի իրական պատկերը տալ։ Մենք չենք կարող ճիշտ որոշումներ կայացնել՝ ուժեղացնել, թե մեղմել սահմանափակումները, գտնել առողջապահության և տնտեսության կոլապսի միջև ինչ-որ բանական բալանս։ Մենք չենք կարող փաստարկված կանխատեսումներ անել, ռիսկեր հաշվել։

Դրանք շատ փոքր թվով թեսթեր են, որոնց մի մասը, ի դեպ, անց է կացվում մեկուսացվածների շրջանում, որպես կրկնակի թեսթ՝ լավացողների շրջանում։ Բայց մենք բաց ենք թողնում ընդհանուր պոպուլյացիան և իրական պատկերը չունենք առանց սիմպտոմ կամ շատ թեթև ընթացքով հիվանդների քանակի մասին, ովքեր վարակի տարածման ամենավտանգավոր աղբյուրն են։
Համեմատության համար. Ադրբեջանում ապրիլի 4-ի պաշտոնական տեղեկատվությամբ մեկ օրում արվել է  3800 թեստ։  Իսկ համաճարակից ի վեր՝ մոտ 42 000:
Ստացվում է, որ Ադրբեջանում մեկ օրում արվում է ավելի շատ թեստ, քան Հայաստանում ողջ համաճարակի ընթացքում։ Սա աբսուրդ է։

Նույնիսկ, եթե համարենք, որ ադրբեջական տվյալներն ուռճացված են, միևնույն է, աշխարհում տենդենցը գնում է  հնարավորինս մեծ քանակի թեսթավորման ուղղությամբ։ Մեծ թվով թեսթավորումը չափազաց կարևոր է համաճարակի դեմ պայքարի համար։ Այս ամիսների ընթացքում նման եզրակացության է եկել աշխարհը։

Մեզ մոտ թվերը ոչ թե փոքր են, այլ թերևս կարելի է խոսել թեսթավորման համակարգի տապալման մասին։ 200-300 թեսթը Հայաստանի համար՝ համաճարակի այս փուլում, անլուրջ է։ Այն իրական տեղեկատվություն չի պարունակում։ Ինչու և ով է տապալել այդ գործը, այս պահի քննարկելու թեմա չէ։ Ժամանակը չէ, դա հետո։ Իսկ հիմա օր առաջ ցանկացած ճանապարհով պետք է թեսթեր բերել և կտրուկ մեծացնել ծավալները։ Աշխարհը արդեն գնում է նոր սերնդի թեսթերի կիրառման փուլին, մենք դեռ բավարարվում ենք մեր թվերով։ Վերահսկման նոր օրենքները, տեղաշարժման սահմանափակումները, հայ IT-ի մասնագետների նոր հավելվածները. այդ ամենը լավ է, բայց թեսթավորման համակարգը տապալելու դեպքում՝ երկրորդական»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:50
Արսեն Թորոսյանը ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ. Politik.am
«Հուսանք, որ Գլախավոր դատախազը ԱԱԾ-ից կստանա պատշաճ պարզաբանումներ և կտա պաշտոնական ընթացք»։
Աղբյուր` Panorama.am
13:41
Հայության կատարված ներդրումները՝ Ադրբեջանին հանձնված տարածքներում. Հետք
«Հետքը» գրում է. «Դեռևս Արցախյան առաջին պատերազմի տարիներից հայության ջանքերը նպատակուղղված են եղել հայրենի Արցախը...
Աղբյուր` Panorama.am
13:23
Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը դիմում է զոհվածների մարմինների տեղեր իմացող զինվորականներին
«Վերջին 3 օրերի ընթացքում որոնողական խմբերը 6 մարմին են դուրս բերել, աշխատանքները շարունակվում են, սակայն հիմա ինֆորմացիայի կարիք...
Աղբյուր` Panorama.am
13:06
Հայաստանը մնում է պատերազմի թատերաբեմ դառնալու վտանգի տակ. Թուրքագետ
Սխալ է անտեսել Կարսում նախատեսված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների սպառնալիքները։ Ասուլիսում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:55
Շուշին հանձնվեց այնպես, ինչպես Կարսը..., այսօր բոլորս անտուն մնացինք. Արփեն Մովսեսյան
«Պատմության ընթացքում հենց ներքին հակամարտություններն ու դավաճանություններն են ջլատել մարդկանց։ Մեր կողքին էլ այսօր կան դավաճաններ, դա...
Աղբյուր` Panorama.am
12:41
ԵՄ-ն կարող է միջնորդ դառնալ միջուկային համաձայնագրի շուրջ Իրան-ԱՄՆ երկխոսության համար
Եվրամիությունը կարող է միջնորդ դառնալ Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
12:25
Սիստեմատիկ կերպով հարվածում են մեր ազգային, պետական կարևոր ինստիտուներին, դրանց հիմքերին. Ռուբեն Մելքոնյան
«Չի կարելի մեկնաբանել բացահայտ տգիտությունը, այն, որ Շուշին ադրբեջանական քաղաք է»,- ասուլիսում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն՝...
Աղբյուր` Panorama.am
12:12
ՊԵԿ-ը՝ բիզնեսի համար նորություններով
Հարկ վճարողները մինչև ապրիլի 20-ը 2020 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի հաշվետվությունը ներկայացնելիս առաջին անգամ նոր`ավելի...
Աղբյուր` Panorama.am
12:00
Արցախում որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն
Արցախում երեկ որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 5 զինծառայողի աճյուն։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության...
Աղբյուր` Panorama.am
11:42
Թրամփը նախատեսում էր աշխատանքից հեռացնել Ռոզենին՝ ընտրությունների արդյունքները փոխելու համար
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, իր պաշտոնը թողնելուց մի քանի շաբաթ առաջ, մտադրվել էր պաշտոնանկ անել արդարադատության դեպարտամենտի ղեկավար Ջեֆրի...
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեղրիի միջանցքի և այլ ենթակառուցվածքների վտանգները Սյունիքի համար
«Սյունիքի անվտանգությունը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում» թեմայով համաժողովին  մասնակցած փորձագետները կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
11:11
Արթուր Վանեցյան. Հայաստանում և Արցախում պետք է լինի խաղաղության և վերելքի հստակ որոշում
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հոդվածը
Աղբյուր` Panorama.am
11:00
23.01.2021. Արցախի ՊԲ–ն հրապարակել է 72 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 72 զինծառայողների անուններ. ...
Աղբյուր` Panorama.am
10:58
50 հազար 521 հայրենազրկված արցախցի փոխադրվել է Ստեփանակերտ
131 մարդ երեկ վերադարձել է Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից։ Ասվում է, որ ռուս խաղաղապահներն...
Աղբյուր` Panorama.am
10:49
Բաղրամյան պողոտայում մեքենաները բախվել են կայանած BMW-ին
Հունվարի 23-ին, ժամը 00։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 59 շենքի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Գագիկ Համբարյան. Դավաճան Նիկոլը «կարմիր» տարածքները ևս կհանձնի՞ թուրքերին
«Տեղադրում եմ Նիկոլի սիրելի ադրբեջանցիների կողմից պատրաստված քարտեզն (որը կեղծ է), ըստ որի կարմիրով նշված վայրերում ապրել են իբրև թե ադրբեջանցիները...»։
Աղբյուր` Panorama.am
10:20
Գյումրիում մեքենա է այրվել, ՌԴ քաղաքացի է զոհվել
Հունվարի 23-ին ժամը 03:43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում...
Աղբյուր` Panorama.am
10:16
Լուսադեմին Աշոցքում գրանցվել է մինչև -35 աստիճան սառնամանիք
Այսօր լուսադեմին Աշոցքում գրանցվել է մինչև -35 աստիճան սառնամանիք։ Այս մասին տեղեկանում ենք ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Որոշ երկրներում Ֆեյսբուքը չի աշխատում
Մի քանի երկրներից ֆեյսբուքյան օգտատերերը բողոքում են սոցիալական ցանցի խափանումներից: Այս մասին գրում է news.ru-ն։ Համաձայն ինտերնետի...
Աղբյուր` Panorama.am
10:07
«Հրապարակ». Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա։ ԱԺ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
10:03
«Ժողովուրդ». Խաչատուրյանը իր հայտարարությամբ խայտառակ է որակել դատավճիռներ, որոնցից մեկը կապ է ունեցել Ջհանգիրյանի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը իր խոսքում...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ». Կունենանք և՛ ՆԳ նախարար, և՛ ոստիկանապետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մտադիր է վերականգնել ներքին գործերի նախարարությունը։ Ըստ նախագծի, ոստիկանությունը,...
Աղբյուր` Panorama.am
09:59
«Հրապարակ». Փաշինյանը պլանավորում է մայիսին արտահերթ անցկացնել, բայց նաև չի բացառվում, որ առհասարակ հրաժարվեն այդ մտքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմը վերջին շաբաթներին թափով լծվել է արտահերթ ընտրությունների նախապատրաստման գործընթացին։...
Աղբյուր` Panorama.am
09:57
«Ժողովուրդ». ԴԱՀԿ օրենքում փոփոխությունները ի շահ պատերազմից տուժած ընտանիքներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Փաստ». Իմաստը ո՞րն է ռազմական դրությունն այսքան երկար պահելու, մանավանդ որ Հայաստանը զիջումներ է կատարում Ադրբեջանին
«Փաստ» թերթը գրում է. «Մոտ երկուսուկես ամիս է՝ Արցախում դադարել են պատերազմական գործողությունները, սակայն դա չի խանգարում, որ...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Փաստ». Իշխանությունների կողմից քաղաքական որոշում է կայացվել հնարավորինս շուտ կտրուկ փոփոխություններ կատարել դատական համակարգում
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում քաղաքական գործընթացները շարունակում են զարգանալ երկրաչափական պրոգրեսիային համարժեք, և գրեթե ամեն...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Ժողովուրդ». Նաիրա Զոհրաբյանի տեղը թափուր կմնա. Մարիա Կարապետյանը բավական ձայն չի կարող հավաքել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները եկել են այն...
Աղբյուր` Panorama.am
09:49
Նիկոլը կեղծելու է ընտրությունները, որովհետև եթե ինքը չվերընտրվի, ինքը դատվելու է. Իշխան Սաղաթելյան
«Մեզանից որևէ մեկը դեմ չէ արտահերթ ընտրություններին։ Ըստ էության, արտահերթ ընտրությունը մեր պահանջն է  եղել»,- ՀՅԴ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
09:46
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է միայն մարդատար մեքենաների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում շները հոշոտել են ոչխարներին
11:25 22/01/2021

Երևանում շները հոշոտել են ոչխարներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}