Իրավունք 18:25 06/04/2020 Հայաստան

Կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումներ՝ ճանապարհաշինության գործընթացներում

Լոռու մարզի թվով 4 համայնքների վարչական տարածքներում սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքում հայտնաբերվել են միևնույն սխեմայով կատարված առանձնապես խոշոր չափերի չարաշահումներ:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2020թ. մարտի 23-ին ՀՀ Լոռու մարզպետը մարզի դատախազություն հասցեագրված գրությամբ տեղեկություններ է հայտնել մարզի վարչական տարածքում սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքում կապալառու կազմակերպությունների կողմից անորակ աշխատանքներ կատարելու, ինչպես նաև «ընկերությունների կողմից ասֆալտբետոնե հանուկների փորձարկման արդյունքների վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ ներկայացվելու վերաբերյալ։

Մարզի դատախզությունից դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներ՝ դրանցում նշված հանգամանքները քրեադատավարական կարգով ստուգելու հանձնարարությամբ:

Արդյունքում՝ ՀՀ ոստիկանության Տարոնի,  Թումանյանի, Ստեփանավանի բաժիններում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ 2019թ. հուլիս և սեպտեմբեր ամիսներին Վանաձորի,  Ախթալայի, Օձունի և Ստեփանավանի համայնքապետարանները առանձին 3 առևտրային ընկերությունների հետ կնքել են համայնքապետարանների կարիքների համար պետական գնման պայմանագրեր:

Մասնավորապես՝ կապալառու ընկերությունները պարտավորվել են Վանաձոր համայնքի դեպքում ընդհանուր շուրջ 210մլն ՀՀ դրամ գումարով, Օձուն համայնքի դեպքում՝ շուրջ 65մլն դրամ գումարով, Ախթալա համայնքի դեպքում՝ ընդհանուր 49․500․000 գումարով և  Ստեփանավան խոշորացված համայնքի դեպքում՝ ընդհանուր 35մլն դրամ գումարով պայմանագրերով նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում կատարել համայնքների փողոցների հիմնական կամ մասնակի նորոգման, ասֆալտապատման աշխատանքներ: 

Հետագայում, սակայն, կապալառու կազմակերպությունների իրավասու անձինք, փաստացի միևնույն սխեման կիրառելով, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, նպատակ ունենալով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակել, հիշյալ աշխատանքների կատարման ընթացքում օգտագործել են անորակ նյութեր, ապա նախնական համաձայնության գալով շինարարական նյութերի լաբորատոր փորձարկումներ և սերտիֆիկացման ծառայություններ մատուցող առևտրային 2 կազմակերպությունների ծառայողների հետ, ձեռք են բերել ասֆալտբետոնե ծածկից վերցված հանուկների լաբորատոր փորձարկումների վերաբերյալ բովանդակությամբ կեղծ արձանագրություններ: Դրանցում ներառվել են ասֆալտբետոնե խառնուրդը ՀՀ-ում գործող ստանդարտներին բավարարելու, այսինքն ասֆալտբետոնե նմուշների հաստությունը, հանուկի քաշը, միջին խտությունը և խտացված գործակիցները նորմատիվային պահանջներին համապատասխանելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ:

Ապա նրանք կազմել են կատարողական ակտեր և ասֆալտբետոն խառնուրդի լաբորատոր փորձարկման և արդեն տեղադրված ծածկույթների հանույթի լաբորատոր փորձարկման բովանդակությամբ կեղծ ակտերի հետ միասին ներկայացրել են համայնքապետարաններ:
Արդյունքում, Վանաձորի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց մոլորության մեջ գցելով, առանձին փողոցների մասով փաստացի չկատարված և անորակ աշխատանքների դիմաց կապալառու կազմակերպությանն անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 30մլն դրամ գումար, որով  խարդախությամբ համայնքին պատճառվել է նույնքան վնաս:

Իսկ մյուս երեք համայնքների դեպքում առերևույթ հանցագործությունն ավարտին հասցնել չի հաջողվել, քանի որ «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից նույն ճանապարհների մակերևույթներից վերցված կրկնակի նմուշառումների փորձարկման արդյունքում հայտնաբերվել է աշխատանքների անորակ կատարման և ՀՀ-ում գործող ստանդարտներին ու նորմատիվային պահանջներին չհամապատասխանելու փաստը: Այդ պատճառով աշխատանքները գնահատվել են անբավարար, իսկ համայնքները  կապալառու ընկերություններին չեն վճարել  պայմանագրով նախատեսված գումարների մի մասը:

Ըստ աղբյուրի, նշված առերևույթ չարաշահումների փաստերի առթիվ Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-178-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-178-րդ  հոդվածի 2-րդ մասի 1․1-րդ, 2-րդ կետերի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է երեք քրեական գործ, որոնք նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Բացի այդ, մարզի դատախազության անմիջական հսկողության ներքո համանման փաստական հանգամանքներով մեկ քրեական գործ հարուցվել է նաև ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում, որը նույնպես նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:28
Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքների նպատակով հունիսի 3-ին‚...
Աղբյուր` Panorama.am
15:22
Գյուղացիները դեմ են «Մեյմանդարի» շուկան փակելուն
«Քեզ ընտրեցինք, բերեցինք, սարքեցինք վարչապետ, դու էլ մեզ համար մի բան արա»,- ասում են գյուղացիները։
Աղբյուր` Panorama.am
15:17
Զելենսկու կուսակցությունից կոչ են անում պաշտոնից հեռացնել Արսեն Ավակովին
Ուկրաինայի Գերագույն ռադայի անդամ, նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Եվգենի Շևչենկոն կոչ է արել...
Աղբյուր` Panorama.am
15:09
Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալների հրապարակումը՝ սաբոտաժի, արտահոսքի ու հաքերային հարձակման արանքում
Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակվել են կորոնավիրուսից մահացած անձանց անունները։ Գրում է «Հրապարակ»-ը՝ չմասնավորեցնելով աղբյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:00
Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3.117-ով
Իրանում նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 3.117-ով։ Երկրում վարակակիրների ընդհանուր թիվը դարձել է 157.562։...
Աղբյուր` Panorama.am
14:52
Հունիսի 5-ին տեսանելի կլինի լուսնի կիսաստվերային խավարումը
Հունիսի 5-ի ուշ երեկոյան կարելի է ականատես լինել Լուսնի կիսաստվերային խավարման։ Խավարումը տեսանելի կլինի Հայաստանում, Եվրոպական շատ երկներում,...
Աղբյուր` Panorama.am
14:46
Թուրքիայի նախագահի որդուն ծաղրող ռեփերը ձերբակալվել է
Ռոտա անունով հայտնի թուրք ռեփեր Բուլութ Ալփմանը, ձերբակալվել է այն բանից հետո, երբ հրապարակվել է վերջինիս տեսահոլովակը, որում  նա ծաղրում է...
Աղբյուր` Panorama.am
14:40
Նոր Նորքում հրազենի գործադրմամբ սպանություն կատարած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
14:32
Խթանվում է արժեթղթերի շուկան
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը...
Աղբյուր` Panorama.am
14:17
Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղիով Երևան են վերադարփել ՀՀ 214 քաղաքացիներ
Մայիսի 30-ին LAX օդակայանից Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով Երևան է ժամանել ՀՀ  70 քաղաքացի։ Կազմակերպական հարցերում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ինչո՞ւ պետք է քաղաքացին երաշխավորված ավանդների փոխարեն պարտատոմս գնի. Ջուլֆալակյան
«Ինչո՞վ պետք է քաղաքացին շահագրգռված լինի, որ երաշխավորված ավանդների փոխարեն պարտատոմս գնի»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Դեռ հստակ հնարավոր չէ ասել՝ Սևանից հավելյալ ջրառի անհրաժեշտություն կլինի, թե ոչ.Ղափլանյան
«Տարվա կտրվածքով առաջին եռամսյակում ունեցանք տեղումների զգալի նվազում, նախարարությունը կառավարությանը ներկայացրեց նախագիծ, որով այս տարի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ֆլորիդայում շերիֆը բնակիչներին հորդորում է գնդակահարել իրենց տներ ներխուժած թալանչիներին
ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Փոլկ շրջանի շերիֆ Գրեյդի Ջուդը մարդկանց խորհուրդ է տվել կրակել ցանկացած թալանչիների վրա, որոնք կփորձեն ներխուժել իրենց...
Աղբյուր` Panorama.am
13:44
ՀԿԵ-ն վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը
Հունիսի 5-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան միջքաղաքային էքսպրես էլեկտրագնացքների...
Աղբյուր` Panorama.am
13:28
Միջոցառումներ չիրականացնելու դեպքում Սևանա լիճը կարող ենք կորցնել. փոխնախարար
«Սևանա լճում արդեն արձանագվել է ֆոսֆորի քանակության որոշակի սպառում, ինչը, ըստ մասնագետների, վկայում է այն մասին, որ արդեն սկսվել է ցիանո...
Աղբյուր` Panorama.am
13:22
Ոչ ոք չի ասում՝ «ականջներդ կկտրեմ», եթե փողդ չբերես դնես բանկում. Բագրատյան
«Օրենքը որևէ կապ չունի ներդրումների հետ»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
13:13
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
13:07
Իսպանիայում ամիսներ ի վեր առաջին անգամ կորոնավիրուսային մահ չի գրանցվել
Մարտի սկզբից ի վեր առաջին անգամ Իսպանիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել։ Այս մասին, The Local-ի...
Աղբյուր` Panorama.am
13:00
Բանկերում 3 տրիլիոնի չափ գումար կա՝ որպես ավանդ. Մելքումյան
«Առաջարկում ենք երաշխավորվող դրամական ավանդների շեմը դարձնել 16 մլն, իսկ արտարժույթի դեպքում՝ 7 մլն»,- խորհրդարանում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բուֆոնը բանակցություններ է վարում «Յուվենտուսի» հետ պայմանագրի շուրջ
Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը բանակցում է Թուրինի «Յուվենտուս»-ի հետ պայմանագրի շուրջ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
12:42
ՀՀ-ում Իտալիայի դեսպան․Այս փորձությունը կհաղթահարեք' զինված ձեր բուժանձնակազմի ինքնազոհությամբ և ձեր տոկունությամբ
Այսօր նշվում է Իտալիայի Հանրապետության ազգային տոնը, որի առիթով ուղերձ է հղել Հայաստանում Իտալիայի դեսպանը
Աղբյուր` Panorama.am
12:36
ՌԴ-ից Արցախ ժամանած երեք քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ինչո՞ւ է նվազում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը
Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման ազգային կենտրոնի՝ կորոնավիրուսից ապաքինվածների վերաբերյալ հրապարակած տվյալները մտահոգիչ են։ Դրանք...
Աղբյուր` Panorama.am
12:26
Միքայել Վարդանյանը 93 մլն դրամ է նվիրաբերել Երևանի նպաստառու ընտանիքների, հաշմանդամություն ունեցող բոլոր 468 երեխաներին
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, բարերար Միքայել Վարդանյանը 93 մլն դրամի օգնություն է տրամադրել Երևան քաղաքում բնակվող,...
Աղբյուր` Panorama.am
12:20
Բանկային ծուղակների միջոցով քաղաքացիների համար 5 մլրդ դրամի խնդիր են առաջացնում. Բագրատյան
«Կանոնակարգում եք մի ոլորտ, որն արդեն կանոնակարգված է: Փորձում եք հավասարակշռություն ստեղծել, բայց այս նախագիծն այն չի անում»,-...
Աղբյուր` Panorama.am
12:05
«Թովմասյան» հիմնադրամը ձեռք կբերի բժշկական սարքավորումներ՝ COVID-19 դեմ պայքարին աջակցելու համար
Թովմասյան բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումների շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել ստորև թվարկված բժշկական...
Աղբյուր` Panorama.am
12:00
Ռոսատոմը մշակում է քաղցկեղի բուժման համար նոր արդյունավետ սարքավորում
Ռոսատոմ-ի մասնագետները մշակում են լիցքավորված մասնիկների ունիվերսալ արագացուցիչ` բարձր ճշգրտությամբ ցիկլոտրոն, որը կարող է կիրառվել...
Աղբյուր` Panorama.am
11:52
Հաշվեհարդար տեսնելու որևէ կոռուպցիոն ռիսկ չի եղել. Երիցյան
«Բանկային գաղտնիքը կիրառվել է ինստիտուցիոնալ կերպով»,- խորհրդարանում ասաց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով...
Աղբյուր` Panorama.am
11:45
Ատելության մթնոլորտը խլեց ևս մեկ կյանք․ Կարո Փայլանը քրդական երաժշտության պատճառով սպանության մասին
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է քրդական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը
18:36 30/05/2020

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}