Քաղաքական 09:12 06/04/2020 Արցախ

Մասիսի Մայիլյանը արցախցիներին կոչ է անում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը

Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածու Մասիսի Մայիլյանը, ով Արցախի ԱԳ նախարարն է, երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.

«Սիրելի հայրենակիցներ։

Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից։ Պարզապես ի գիտություն եմ ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը և հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները։

Մեր քաղաքացիներին կոչ եմ անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը։

Սա հապճեպ քաղաքական որոշում չէ, այլ բխում է մինչ այդ հստակեցված իմ դիրքորոշումից և կատարված քայլերից, որոնք միտված էին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխմանը։

Հիշեցնեմ, որ մարտի 26-ին հստակեցրել եմ իմ դիրքորոշումը նոր կորոնավիրուսի տարածման պայմաններում ընտրությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ, նշելով, որ վտանգը ստիպում է նորովի գնահատել իրավիճակը և գիտակցել ընտրությունների հետ կապված բոլոր ռիսկերը։ ՀՀ-ի հետ մենք ունենք անվտանգության ընդհանուր միջավայր, ուստի հայտարարել եմ, որ համավարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն՝ խարսխված լինելով ՀՀ-ի արդեն իսկ ձեռք բերված փորձի վրա և ներդաշնակեցնելով բոլոր ջանքերը։ Առավել ևս, որ համաշխարհային փորձը վկայում է, որ համաճարակի վտանգների թերագնահատումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Ամենայն անկեղծությամբ ու պատասխանատվությամբ հայտարարել եմ, որ ըմբռնումով կընդունեմ, եթե որոշվի հետաձգել ընտրությունները։

Մարտի 27-ին իմ և «Նոր Արցախ» դաշինքի նախընտրական շտաբները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ առ այն, որ չեղարկում ենք նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախատեսված հանրային բոլոր հանդիպումները, իսկ դրանից օրեր առաջ էլ հրաժարվել էինք փակ տարածքներում հանդիպումներից ու բացօթյա բազմամարդ հավաքներից։

Նույն օրն անմիջապես միացել եմ ընտրությունները հետաձգելու՝ ԱՀ նախագահի թեկնածուներից մեկի նախաձեռնությանը, որին այնուհետև միացել է ևս չորս թեկնածու, իսկ երկուսն էլ առանձին նույնատիպ հայտարարությամբ են հանդես եկել։ Սակայն Արցախի գործող իշխանություններն անտեսել են ԱՀ նախագահի թեկնածուների մեծ մասի և խորհրդարանական ընտրություններում ներգրավված մի շարք քաղաքական ուժերի կոչն ու պահանջը և, այնուամենայնիվ, որոշել են ցանկացած գնով ավարտին հասցնել ընտրական գործընթացը։

Ինչպես տեսնում եք՝ սա իմ կողմից հետևողական դիրքորոշում է։ Ու ոչ մի հիմք չեմ տեսնում այս դիրքորոշումը վերանայելու համար, առավել ևս, որ համավարակի տարածման հայաստանյան վիճակագրությունը լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս։

Ուզում եմ մեկ անգամ ևս ի սրտե շնորհակալություն հայտնել մարտի 31-ի դժվարին պայմաններում իմ օգտին քվեարկած հազարավոր քաղաքացիներին, իմ քաղաքական թիմակիցներին, մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին ու վստահեցնել, որ մենք չենք հրաժարվում Նոր Արցախի մեր տեսլականից և համավարակի հաղթահարումից հետո այդ տեսլականի իրականացմանը միտված կոնկրետ աշխատանքներ ենք տանելու:

Իսկ ներկայիս հետընտրական ժամանակահատվածում առավելս իմ ուշադրության կենտրոնում է լինելու իմ քաղաքական թիմակիցների, մեր բոլոր աջակիցների ու համակիրների իրավունքների ոտնահարման հնարավոր փորձերի կանխարգելումը։

Առողջ եղեք, խնայեք ու պահպանեք ձեզ հանուն գալիք լուսավոր օրերի։ Աստված բոլորիս հետ»։

Հիշեցնենք, ընտրությունների երկրորդ փուլ անցել էին  Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
Չինաստանում ՌԴ-ից ներկրված ծովամթերքում կորոնավիրուս է հայտնաբերվել
Չինաստանում կորոնավիրուսի հետքեր է հայտնաբերվել Ռուսաստանից ներկրված սառեցված ծովամթերքի վրա: Այս մասին հայտարարել է Ցզիլին նահանգի...
Աղբյուր` Panorama.am
13:33
Ռազմական օդուժի ելույթը՝ Անկախության տոնի առթիվ
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ այսօր  ՀՀ զինված ուժերի փորձառու ռազմական օդաչուները թռիչքներ իրականացրեցին...
Աղբյուր` Panorama.am
13:23
Բայդենը ԱՄՆ-ին «խոստացել է» COVID-19-ի հետևանքով 200 միլիոն մահ
ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենն իր նախընտրական ելույթի ընթացքում անդրադարձել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
13:17
Գործ ունենք սիրողական մակարդակում ինքնագործունեության հետ. Բաբայանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարությունների մասին
«Հայաստանի ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է ունենա գոնե այնքան պրոֆեսիոնալիզմ, որպեսզի կարողանա գնահատել, թե արդյոք որևէ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Գագիկ Ծառուկյան.Երկիրը շենացնելու գործում չկան սևեր ու սպիտակներ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, շնորհավորելով անկախության տոնը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության հարգելի՛...
Աղբյուր` Panorama.am
13:08
ՀՅԴ ԳՄ. Զարգանալու և չզիջելու, մրցունակ երկիր կառուցելու մեր հավաքական երազանքից չենք հրաժարվել
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ, որում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, 1990 թ. օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Վարչապետն առկա բազմաթիվ խնդիրները պայմանավորեց 30 տարվա ռազմավարության բացակայությամբ
«Ռազմավարությունը, որի նշանակությունը պետք է լինի գործնական, ունի գաղափար, ունի տեսլական և ունի գործողություն»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
12:55
ԶՈւ ԳՇ պետ. Մենք՝ զինվորականներս, լավ գիտակցում ենք, որ մենք ենք այսօր անկախության երաշխավորները
«Մեր հայրենիքի յուրաքանչյուր սանտիմետրը պահելիս ու պաշտպանելիս գիտենք, որ մեզ են ուղղված նախնյաց հայացքները, մեր ծնողների և երեխաների...
Աղբյուր` Panorama.am
12:50
Հիսուս Ամենափրկիչ արձանը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով և հայկական տառերով
Ռիո դե Ժանեյրոյում Հիսուս Ամենափրկիչ հայտնի արձանը Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով:...
Աղբյուր` Panorama.am
12:44
Թե ինչի՞ց են թունավորվել բժիշկները, պարզ կլինի 2-3 օրից
«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բուժանձնակազմի ու հիվանդների սննադային թունավորումից հետո ՍԱՏՄ աշխատակիցներն այցելել են կենտրոն։...
Աղբյուր` Panorama.am
12:38
Թող մոռանան բոլորը, որ Երկրապահի անունը հանկարծ կփոխվի. Սասուն Միքայելյան
«Այսօր մեր գերնպատակն է՝ սրբորեն պահել Եռաբլուրը, որը հիմքն է մեր անկախության, պետականության»,- Եռաբլուրում  լրագրողներին ասաց...
Աղբյուր` Panorama.am
12:29
Եկատերինբուրգում իններորդ հարկից ընկած երկու տարեկան երեխան ողջ է մնացել
Եկատերինբուրգում երկու տարեկան մի տղա ընկել է իններորդ հարկի բնակարանի պատուհանից և ողջ է մնացել, նա հիվանդանոցում է: «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
12:26
Անկախության տոնի առթիվ Հայաստանը շնորհավորանքներ է ստանում տարբեր երկրների ղեկավարներից (թարմացվում է)
Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
12:21
ԱՄՆ-ում ձերբակալել են Թրամփին թունավոր փաթեթ ուղարկելու մեջ կասկածվող կնոջը
ԱՄՆ-ում մի կնոջ են ձերբակալել, որը կասկածվում է ռիցին թունավոր նյութով փաթեթը Սպիտակ տուն ուղարկելու մեջ: CNN-ի տարածած տեղեկատվությունը...
Աղբյուր` Panorama.am
12:12
Չեխիայի առողջապահության նախարարը հրաժարական է տվել
Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը երկուշաբթի օրը հայտարարել է իր հրաժարականի մասին: Նման հայտարարություն նա արել է Պրահայում կայացած...
Աղբյուր` Panorama.am
12:04
Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել
Արցախի առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4...
Աղբյուր` Panorama.am
11:56
Մարուքյան. Որքան հուժկու է մարտահրավերը, այնքան զորեղ է մեր կամքն առ նպատակ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքայն էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայ...
Աղբյուր` Panorama.am
11:50
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 193 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, քիչ առաջ թարմացվել է...
Աղբյուր` Panorama.am
11:44
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ։
Մենք նաև հավատարիմ ենք մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործին օգնելու հարցում։
Աղբյուր` Panorama.am
11:36
Մոսկվան և Պեկինը հայտարարել են` հակաիրանական պատժամիջոցների կասեցումը շարունակվում է
Կիրակի օրը, Անվտանգության խորհրդին ուղղված նամակում ՄԱԿ-ում Չինաստանի և Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչները անօրինական են որակել ԱՄՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
11:27
Արթուր Վանեցյան. Թույլ չե՛նք տա գնալ կործանման ճանապարհով, նույնիսկ եթե անհավասար մարտի բռնվենք
«Սնապարծությունն ական է, արատ, որը կործանում է նրան, ով նվաստացնում է իրենից խելոքին, սեփական գործողությունները չի վերլուծում և ամենակարևորը՝ ժամանակին կանգ չի առնում»։
Աղբյուր` Panorama.am
11:22
Մենք պետք է գիտակցենք, որ առջևում հայկական պետականության ամրապնդման ոչ պակաս դժվարին շրջանն է. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հեղել ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ. «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
11:16
Հայ դիպուկահարը սահմանել է նոր ռեկորդ
Գրում է Banak.info-ն։
Աղբյուր` Panorama.am
11:10
Նոր մարտահարվերներին մեր պետությունը կարող է դիմագրավել ապազգային կործանարար երևույթների դեմ միասնական պայքարով. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ
Աղբյուր` Panorama.am
11:04
Ախալցիխեում վարակակիրի հետ շփում ունեցած անձանց մոտ COVID-19 չի հաստատվել
Ախալցիխեում կորոնավարակով վարակված տղամարդու հետ շփում ունեցող անձանց թեստերի արդյունքները բացասական են եկել: Jnews-ը գրում է, որ Բակուրիանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
21.09.2020. Կորոնավիրուսի 121 նոր դեպք է գրանցվել, 6 մարդ է մահացել
Հայաստանում երեկ կատարվել է 1633 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք: Առողջացել է 29 մարդ։ Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
10:50
ԱԱԾ-ում կան անձիք, որոնք բնականոն պրոցեսի ընթացքում պետք է լքեն ԱԱԾ շարքերը. Արգիշտի Քյարամյան
«Այդ հոդվածն ինքնին իրենից ենթադրում է որպես հանցագործության մասին հաղորդում»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային...
Աղբյուր` Panorama.am
10:45
Պիտի մեր գործողություններով ամեն օր վերանվաճենք անկախ Հայաստան ունենալու իրավունքը. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձ է հեղել ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ. «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
10:39
Նուբարաշենի աղբավայրում փրկարարները հերթապահություն են իրականացնում
Նուբարաշենի աղբավայրում հրդեհի բռնկումից տասն օր անց ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արմեն Աշոտյան. Հայ ժողովրդի պետությունը պետք է լինի ԱԶԳԱՅԻՆ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության տոնը, գրում է. «1. Պետությունը պետք է սիրել՝ անկախ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը․ խաղողագործ
15:43 17/09/2020

Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը․ խաղողագործ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}