Իրավունք 16:54 06/04/2020 Հայաստան

Հսկողություն է սահմանվել 870 հոգեհանգստի և հուղարկավորության արարողության նկատմամբ. Մհրյան

«Ապրիլի 6-ի դրությամբ ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել է Իրանից ՀՀ մուտք գործող բեռնափոխադրում իրականացնող թվով 515 տրանսպորտային միջոցի ուղեկցում, որին ներգրավված են եղել ոստիկանության 477 կարգախմբեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն՝ անդրադառնալով ոստիկանության՝ կորոնավիրուսը կանխելուն միտված գործողություններին։

Փոխոստիկանապետը նշեց, որ ուղեկցման ընթացքում սահմանափակվել են տրանսպորտային միջոցների վարորդների և նրանց փոխարինող անձանց՝ երթուղուց դուրս տեղաշարժը՝ բացառելով բնակչության համար առողջապահական վտանգ ներկայացնող շփումները։

Բացի այդ, Մհրյանի խոսքով, ՃՈ ծառայողների կողմից կատարվել են նաև 69 այլ տրանսպորտային միջոցների ուղեկցումներ։

«Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՃՈ կողմից շարունակվում է դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարհների, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի, Տեղ և Սյունիք գյուղերից դեպի Արցախ ճանապարհի հատվածում ծառայությունը, որի ընթացքում ժամանակավորապես արգելվում է քաղաքացիների մուտքը դեպի Արցախ։ Ապրիլի 6-ի դրությամբ, թույլատրվել  է 1908 տրանսպորտային միջոցի մուտք դեպի Արցախ, 575 տրանսպորտային միջոցների մուտքն արգելվել է»,- տեղեկացրեց Մհրյանը։

Նա նշեց, որ հնարավոր վարակակիր անձանց հետ շփումները բացառելու նպատակով ոստիկանության ստորաբաժանումների կողմից կայուն պահակակետեր են տեղակայվել թվով 27 մեկուսացված վայերում։ Այս հատվածներում 24-ժամյա ծառայություն են իրականացնում օրական 137 ոստիկաններ։

«Ոստիկանության ուժերը շարունակում են տնտեսական գործունեություն ծավալող մի շարք սուբյեկտների իրազեկման գործընթացը՝ սահմանափակումների և դրանք խախտելու դեպքում նախատեսվող պատասխանատվության մասին։ Տրամադրվել է թվով 2138 իրազեկում, և դադարեցվել է 2164 օբյեկտների տնտեսական գործունեությունը, իսկ 36-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Նաև շարունակվում են վարչական տարածքներում անձանց տեղաշարժը սահմանափակելու և մեկուսացման ռեժիմը պահպանելու նպատակով իրազեկման գործընթացները»,- ասաց Մհրյանը։

Փոխոստիկանապետը նաև ներկայացրեց, որ ապրիլի 6-ի դրությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 6667 արձանագրություն, որից 1735- ով արդեն իսկ կայացվել են վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ։

ՃՈ կարգախմբերի կողմից 2858 անձնական տրանսպորտային միջոցներից իջեցվել են երրորդ և ավելի ուղևոր հանդիսացող անձինք, իսկ 69 ուղևորափոխադրում իրականացնող միջոցների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ՝ ուղևորափոխադրման կանոնները խախտելու համար.

«Հարկ է նշել, որ ՀՀ ողջ տարածքում նշանակված են թվով 69 հատուկ անցակետեր՝ ՀՀ մարզերի միջև և դեպի Երևան ազատ տեղաշարժը սահմանափակելու համար։ Այս ծառայության մեջ ներգրավված են ոստիկանության, ԱԱԾ-ի, ռազմական ոստիկանության և առողջապահական մարմինների աշխատակիցներ։ Մինչ օրս արգելվել է թվով 3007 տրանսպորտային միջոցների մուտքը մի վարչական տարածքից դեպի մյուս վարչական տարածք»։

Ոստիկանության ծառայակիցների կողմից հեռախոսազանգեր են իրականացվում նաև մեկուսացման մեջ գտնվող անձանց հետ, որոնց ընթացքում հարցումների միջոցով պարզվում է նրանց ինքնազգացողությունը, վերջիններս նախազգուշացվում են՝ սահմանափակել իրենց տեղաշարժը և շփումներն այլ անձանց հետ։ «Ներկայումս սույն կարգի անձանց թիվը 5802 է»,- ասաց Մհրյանը։

Նա նշեց, որ ապրիլի 6-ի դրությամբ՝ ոստիկանության կողմից հսկողություն է սահմանվել ՀՀ տարածքում անցկացված 870 հոգեհանգստի և հուղարկավորության արարողության և 10 այլ միջոցառումների նկատմամբ։

Փոխոստիկանապետի խոսքով, ՀՀ ոստիկանության հոսպիտալն այս պահին գործում է որպես ինֆեկցիոն հիվանդանոց, այնտեղ բուժում է ստանում 83 վարակակիր։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:21
Միքայել Մինասյան. Մեդիահիստերիան ապացուցում է՝ ինձանից սարսափում եք
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է. «Հարգարժան Մաֆիոզ ընտանիք և նրան սպասարկող մեդիածառաներ, Դուք ձեր ստի...
Աղբյուր` Panorama.am
20:39
«Զգոնություն ցուցաբերել ուսանողների անձնական տվյալները հրապարակելուց»
Հորդոր ուսումնական հաստատություններին
Աղբյուր` Panorama.am
20:38
Հաճախ եմ մտածում, որ ոչինչ հավերժ չէ.Արթուր Դալալոյան
Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի առաջատար, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Դալալոյանը հույս է հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Այ ընկեր ինչի՞ ես պանիկա տարածում.Ռ.Բաղդասարյան
Երևանի Դավիթաշեն  վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է Երևանի քաղաքապետի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
20:30
«Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է կանոնավոր չվերթներ
«Արմենիա» ավիաընկերությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշում է. «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
20:28
«Քանաքեռ-Զեյթունի Կանաչապատման բաժնի պետը հրահանգավորվել է, որ դիմում գրի և հեռանա»
Ինձ պատիվ չէ աշխատել բարոյական և մասնագիտական որակներից զուրկ մարդկանց հետ
Աղբյուր` Panorama.am
20:26
Նեղուցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող ճանապարհահատվածը փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ի ժամը 08:15-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:...
Աղբյուր` Panorama.am
20:22
17 տնտեսվարողի դեպքում արձանագրվել են խախտումներ.ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմն այսօր ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մշտադիտարկում է անցկացրել Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Արցախի խորհրդարանի ղեկավարը հանդիպել է արտախորհրդարանական երեք ուժերի ներկայացուցիչների հետ
Արցախի հանրապետության  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, շարունակելով խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, ինչպես նաև 2020թ-ի...
Աղբյուր` Panorama.am
20:08
Մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին ներկա է եղել ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը
Հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկում շարունակվող տեսչական ստուգումների շրջանակներում ներգրավված զորամասերից մեկի հետ անց է...
Աղբյուր` Panorama.am
20:04
ՍԱՏՄ շրջայց
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների հետ համատեղ, այսօր՝ 26.05.2020թ, շրջայց են...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ա Սերիան կարող է վերսկսվել հունիսի 13-ին
Ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 13-ին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։ Ըստ աղբյուրի, 25-րդ տուրի հետաձգված...
Աղբյուր` Panorama.am
19:55
ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 26-ին ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին:Այս...
Աղբյուր` Panorama.am
19:51
ՏՄՊՊՀ-ն դիմակների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների վերաբերյալ վարույթ է հարուցել
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր որոշում է կայացվել վարչական վարույթ հարուցել մի շարք տնտեսվարողների...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վարակի հետ զուգընթաց ապրելը մեր հիմնական ուղղությունն է.Թորոսյան
Անցյալ օրվա ընթացքում ունեցել ենք նոր 289 արձանագրված դեպք և ևս չորս մահ, ընդհանուր թիվը՝ 91:  Վիճակագրական թվերը ներկայացնելով սկսեց...
Աղբյուր` Panorama.am
19:42
Առավել բանուկ վայրերը վարակազերծվում են մի քանի անգամ.ԱԻՆ
ԱԻՆ-ն իրականացնում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
19:32
Կարծես վերջնական մեխն է խրվելու Կոնդի՝ այդքան տանջված հարցում. Վիկտոր Մնացականյան
կառուցապատողը դիմել է շինթույլտվություն ստանալու համար
Աղբյուր` Panorama.am
19:29
Չենք բացառում՝ որոշակի սցենարի դեպքում, կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը.Ավինյան
Պարետատան նիստից հետո ճեպազրույցի  ընթացքում պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ ռազմավարությունը շարունակվում է՝  սահմանափակումների...
Աղբյուր` Panorama.am
19:22
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
19:19
Կխստացվեն մինչև այժմ գործադրվող լծակները.վարչապետ
Կանոնների պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը  ոչ միայն կբարելավվի, այլև կձգտի զրոյի: Այս մասին պարետատան նիստից հետո...
Աղբյուր` Panorama.am
19:11
Մահացել է գրող Գրիգոր Սարգսյանը
Կյանքից անժամանակ հեռացել է տաղանդավոր գրող Գրիգոր Սարգսյանը (ծնվ. 1978 թ.)՝ «Ավետյաց անտառը» (2006) վիպակի և «Վերջին...
Աղբյուր` Panorama.am
19:04
Ինչո՞ւ են հենց 9-ամյա երեխային տվել այդ գիրքը. պատգամավորը դիմել է ոստիկանություն
Դեռ երկրորդ երեխային չենք գտել, ում նման գրքույկ տված լինեն, բայց խոսել եմ հրապարակում արած անձի հետ, որը վստահեցրեց, որ իր 9-ամյա տղային տվել...
Աղբյուր` Panorama.am
19:01
Մարության. «Հին Երևանի» հետ կապված ամենաբարդ հարցն իրացումն է
«Հին Երևան» ծրագրի հետ կապված ԿԳՄՍ նախարարը, Երևանի քաղաքապետն ու Երևանի գլխավոր ճարտարապետը  հանդիպել են արվեստանոցում,...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հայաստանում քննարկում են ԱՀԿ հայտարարությունը
Հայաստանի առողջապահության նախարարությունը քննարկում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրիեսուսի...
Աղբյուր` Panorama.am
18:56
Հայաստանը կարող է դառնալ «փակ երկիր». մենք կարող ենք ընդգրկվել համաճարակի կառավարման տեսանկյունից անբարենպաստ պետությունների ցանկում.Արմեն Գևորգյան
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի ամենահետամնաց պետությունը (երկրի տնտեսական անբարենպաստ ցուցանիշներ, չքավորության բարձր մակարդակ,...
Աղբյուր` Panorama.am
18:53
Օգոստոս-սեպտեմբեր ամիսներից հետո լրջագույն ճգնաժամ է լինելու. Մելքումյան
«Տեսնում ենք, որ խնդիրները չեն պակասում, ցավոք, ավելանում են, և դա լավ չի»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
18:45
Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողական խիստ միջոցառումներ են իրականացվել Երեվանի Դավթաշեն վարչական շրջանում
ՀՀ Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով ս․թ․ մայիսի 26-ին՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և...
Աղբյուր` Panorama.am
18:35
Առողջապահության նախարարը թեստերը հավաքել է ձեռքը. Բագրատյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով նոր կորոնավիրուսի թեստավորումը պետք է իրականացվի բացառապես պետական միջոցներով։ Առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
18:29
Ռուսաստանը Վրաստանին վաճառվող գազը կէժանացնի 15 տոկոսով
Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել վաճառվող գազի գինը նվազեցնելու շուրջ։ Գազը կէժանանա մոտ 15 տոկոսով։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}