Հունաստանի վարչապետը Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներին առաջարկել է փախստականների վերաբերյալ նոր համաձայնագիր կնքել
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նամակով դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ առաջարկելով փախստականների վերաբերյալ նոր համաձայնագիր կնքել ԵՄ-ի և Թուրքիայի միջև։ Այս մասին գրում է ermenihaber-ը:
Միցիոտակիսը նամակում նշել է, որ Թուրքիան ունի այն գործիքակազմը, որով ամբողջովին կարող է վերահսկել փախստականների ներհոսքը։
Նրա խոսքով՝ Անկարան փախստականներին օգտագործում է ԵՄ-ի վրա ճնշումներ գործադրելու համար։
Նա նաև հայտնել է, որ փախստականների հարցում պետք է Թուրքիայի հետ առաջնորդվել հետևյալ սկզբունքով․
«Որքան քիչ է փախստականների հոսքը դեպի ԵՄ, այնքան ավելի շատ է ֆինանսական աջակցությունը և որքան շատ է հոսքը, այդքան ավելի քիչ է ֆինանսական աջակցությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան