Իրաքում կրակ են բացել ամերիկյան նավթային ընկերության օբյեկտների ուղղությամբ
Իրաքի Բասրա նահանգում հարվածել են ամերիկյան ընկերության նավթային դաշտին, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Իրաքի նավթային դաշտերում գործող ամերիկյան «Հալիբուրթոն» ընկերության օբյեկտները հարձակման են ենթարկվել հինգ հրթիռներով՝ Բասրայի արևմտյան նահանգի Զուբեյիր գյուղում»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։
Նրա խոսքով ՝ Իրաքի անվտանգության մարմինները հայտնաբերել են այն հրետանին, որի միջոցով օբյեկտները գնդակոծվել են, կատարվում է նախաքննություն:
Աղբյուրը նաև հայտնել է, որ ամերիկյան ընկերության կենտրոնակայանում հարձակման ժամանակ հնչել է օդային ազդանշան:
Հարվածների հետևանքով վնասների մասին չի հաղորդվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում