Կադիրովն աջակցել է ուժայիններին`կարանտինի պայմանները խախտողին ծեծի ենթարկելու հարցում.Գազետա.ռու
«Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է մի տեսանյութ, որում համազգեստով մարդիկ հարվածում են կարանտինի պահանջները խախտողին»,- գրում է Գազետա.ռու-ն, հղում անելով kp.ru- ի հրապարակմանը:
Ըստ Կադիրովի, իրավապահները երեք նախազգուշացում են արել երիտասարդին, ինչին ի պատասխան վերջինս հայհոյել է նրանց:
Ինքնամեկուսացման ռեժիմի խախտողին հնարավոր էր եղել հանգստացնել միայն ուժի գործադրմամբ:
Չեչնիայի ղեկավարը նաև նշել է, որ կխրախուսի վերը նշված ոստիկաններին և հավելել, որ պատրաստ է «մահակներով ծեծել, բանտեր և նկուղներ նստեցնել», որպեսզի պաշտպանի իր ժողովրդին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին