Համավարակի պատճառով հետաձգվել են ամենասպասված սերիալների նկարահանումները
Կորոնավիրուսի համավարակը հետաձգել է ոչ միայն շատ սպասված ֆիլմերի, այլև սերիալների նկարահանումները: kulturomania.ru-ի հաղորդմամբ, համաշխարհային կինոարդյունաբերությունը փաստացի կանգ է առել՝ սպասելով համաճարակային իրավիճակի բարելավմանը: Հետաձգվել են «Քայլող մեռյալների» և նոր «Քայլող մեռյալները. Աշխարհը սահմաններից դուրս»-ի նկարահանումները:
2020 թվականին АМС հեռուստաալիքը նշում է այս սերիալի առաջին դրվագի եթեր հեռարձակման 10-ը տարին: «Բոբը սիրում է Աբիշոլային» սիթքոմը կարող է եթեր հեռարձակվել CBS-ով կրճատված տարբերակով, քանի որ առաջին սեզոնի ավարտն այդպես էլ չի նկարահանվել: «Սև ցուցակը» սերիալի 7-րդ սեզոնը ևս ամբողջությամբ չի նկարահանվել: Դադարեցված են նաև «Միսթր Բուլլ», «Կախարդվածները», «Գոլդբերգները», «Կրքի անատոմիան», «Գերբնականը», «Շելդոնի մանկությունը», «Ֆարգո» և շատ այլ նախագծերի նկարահանումները: