Ջոան Ռոուլինգը դատապարտում է կոուչներին. ՌԻԱ
Ըստ Independent-ի, բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը քննադատել է կոուչներին, ովքեր պահանջում են, որ մարդիկ պահպանեն բարձր արդյունավետություն կարանտինային պայմաններում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Հարի Փոթերի պատմությունների հեղինակը դատապարտել է սոցցանցերի օգտատերերին, որոնք անհաջողակ են անվանում այն մարդկանց, ովքեր ինքնամեկուսացման մեջ նոր բան չեն սովորում:
Նրա կարծիքով, «գործունեության փոփոխությունը» չի կարող բուժել դեպրեսիան:
«Եթե դուք կոուչ եք և կարծում եք, որ նրանք, ովքեր կարանտինում նոր հմտություն չեն սովորում կամ նոր ապրանքանիշ չեն մշակում անհաջողակներ են, ապա կանգ առեք: Մարդիկ կարող են խնդիրներ ունենալ, որոնց մասին դուք ոչինչ չիմանաք: Երբեմն պարզ գոյատևումն ավելի քան բավարար է»,- գրել է նա:
Գրողը նաև հավելել է. «Երբ մարդկանց անվանում ես ծույլ և մեղադրում մոտիվացիայի պակասի մեջ, եթե նրանք ամեն օր գլուխգործոցներ չեն ստեղծում, դա ամենևին էլ չի ոգեշնչում նրանց: Եթե գործունեության և զվարճանքի մշտական փոփոխությունը բուժեր դեպրեսիան, ոչ մի հարուստ մարդ և ոչ մի աշխատասեր երբեք ինքնասպան չէր լինի: Տխրությունն ու կարոտը թուլություն չեն, այլ մարդկանց նորմալ արձագանքը դժվարություններին և վտանգներին»։