Իրավունք 18:06 07/04/2020 Հայաստան

ԱՆ. Քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը վերահսկելի է

Արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ նախանշվել են կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը ՔԿՀ-ներ կանխելուն միտված մի շարք միջոցառումներ: Դրանց շրջանակում արգելվել են տեսակցությունները (բացառությամբ տեսազանգի, որպեսզի երաշխավորվեն արտաքին աշխարհի հետ կապը և սահմանափակումը լինի նվազ միջամտող), հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը, կրոնական ծեսերը՝ հաշվի առնելով վերջիններիս ժամանակ անձանց շփումը: Այսինքն՝ նվազագույնի է հասցվել այլ անձանց մուտքը ՔԿՀ-ներ` այսպիսով նվազեցնելով նաև COVID19 -ի ներթափանցման հավանականությունը:

Այդ նպատակով Արդարադատության նախարարությունը Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացնում է նաև բազմաբնույթ կանխարգելիչ այլ միջոցառումներ։

Արդարադատության նախարարությունից հայտնում են, մասնավորապես՝

• ՔԿՀ բնակելի գոտիներում և վարչական մասնաշենքերում իրականացվում է ախտահանիչ նյութով սանիտարահիգիենիկ մշակում.
• Ազատությունից զրկված անձանց շրջանում պարբերաբար անցկացվում են անհրաժեշտ բուժզննման, այդ թվում` ջերմաչափման և արտաքին զննման աշխատանքներ, առողջության հետ կապված գանգատներ ներկայացնող դատապարտյալները և կալանավորված անձինք անհապաղ ենթարկվում են առավել խորացված ստուգման և ախտորոշիչ հետազոտման: Ջերմաչափման են ենթարկվում նաև քրեակատարողական ծառայողները:
• Ազատությունից զրկված անձանց տեղաշարժի դեպքում նրանց և նրանց ուղեկցող անձնակազմին տրամադրվում են դիմակներ, ձեռնոցներ.
• Ազատությունից զրկված անձանց տրամադրվում են անձնական հիգիենայի պարագաներ:

Ազատությունից զրկված անձանց, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների ծառայողների և աշխատակիցների շրջանում պարբերական բնույթ են կրում նաև նոր կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների, ինչպես նաև չվարակվելու համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումների մասին իրազեկման աշխատանքները։

Իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով.
1) Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն ուղեցույց մշակելու և այն աշխատակիցներին տրամադրելու վերաբերյալ.
2) Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի և Արդարադատության նախարարության կողմից համատեղ մշակվել և քրեակատարողական հիմնարկներին են հատկացվել իրազեկման թերթիկներ, որոնք բազմալեզու են.
3) ՀՀ առողջապահության նախարարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժանձնակազմի համար էլեկտրոնային հաղորդակցության եղանակներով իրականացվել և շարունակում են իրականացվել վերապատրաստումներ:

Ըստ նախարարության հաղորդագրության, նշվածից զատ, քրեակատարողական հիմնարկներում նոր կորոնավիրուսային հիվանդության ախտանշաններ ունեցող ազատությունից զրկված անձանց մեկուսացման համար առանձնացվել են առնվազն 1-ական խցեր։ Երկարաձգվել է կարանտինային բաժնում պահելու օրերի թիվը՝ 7-ից դարձնելով 14 (հիվանդացության նշանների բացահայտման հնարավոր օրերի թվով):

Հնարավոր հիվանդների մեկուսացման նպատակով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի երկու մասնաշենքերի շքամուտքում հրատապ կարգով կառուցել վարակազերծման և ախտահանման համար նախատեսված  նախասրահ: Բացի այդ, նախատեսվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերը (սկզբնական շրջանում` երկուսը, իսկ վատագույն սցենարի դեպքում` բոլոր մասնաշենքերը) հատկացնել առավել ռիսկային համարվող ազատազրկվածներին և հիվանդներին` մյուսներից անջատ պահելու համար։ Կատարված աշխատանքների արդյունքում, ներկայում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի տուբերկուլոզային և նարկոլոգիական մասնաշենքերն ամբողջության դատարկ են և կարող են օգտագործվել բացառապես որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման կարանտինային գոտի: Առանձնացված 2 մասնաշենքերը միասին ունեն մինչև 150 մահճակալային ֆոնդ:

Կանխարգելիչ բնույթի միջոցառումների իրականացման նկատմամբ խիստ հսկողություն սահմանելու նպատակով Արդարադատության նախարարի կողմից պարբերաբար տրվում են ցուցումներ: Բացի այդ, ՔԿՀ-ներում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ, կարևորելով քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման իրավունքի իրացման ուղղությամբ պետության ստանձնած պարտավորությունները, ապրիլի 2-ին նախարար Բադասյանը գրությամբ դիմել էր իրավապահ մարմինների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում մեր ջանքերը մեկտեղելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացնելուց հնարավորինս ձեռնպահ մնալու առաջարկով:

Ըստ աղբյուրի, մարտի 16-ից մինչև մարտի 31-ը պատժից ազատվել է 18 դատապարտյալ (1-ը՝ ծանր հիվանդության հիմքով, 6-ը՝ պայմանական վաղաժամկետ, 1-ի պատիժը ազատազրկումից փոխարինվել է հանրային աշխատանքով, 10-ը՝ պատիժը լրիվ կրելով), իսկ կալանքից՝ 40 անձ: Ապրիլի 1-ից հետո պատժից ազատվել է 11 դատապարտյալ (8-ը՝ պատիժը լրիվ կրելով, 2-ը՝ ծանր հիվանդության հիմքով, 1-ը՝ համաներմամբ), իսկ կալանքից՝ 18 կալանավորված անձ:

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով ՔԿՀ-ներում պահվող անձանց շրջանակում ըստ անհրաժեշտության իրականացված թեստերի պատասխանները բացասական են․ ներկայում ազատությունից զրկված որևէ անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։

«Ավելի վաղ նաև տեղեկացրել էինք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի Պահպանության բաժնի աշխատակիցներից հինգի մոտ ախտորոշվել էր COVID-19 և նրանց հետ շփում ունեցած 28 անձինք մեկուսացվել էին։ Նշված բաժնի  աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս և կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որևէ շփում չունեն։

Ամփոփելով վերոգրյալը՝ փաստենք, որ քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը վերահսկելի է, կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են»,-ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:46
ԱՀԿ. Համավարակը բացասաբար է անդրադառնում ոչ վարակիչ հիվանդությունների բուժման վրա
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հրապարակված ուսումնասիրության համաձայն, կորոնավիրուսի համավարակը բացասաբար է...
Աղբյուր` Panorama.am
20:30
«Էրեբունի» ԲԿ-ում 5,6 կգ քաշով երեխա է ծնվել. նա ընտանիքի 6-րդ երեխան է
«Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով երեխա է ծնվել։ Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից։  ««Էրեբունի»...
Աղբյուր` Panorama.am
20:23
Հրդեհ՝ Արգել գյուղի չշահագործվող դպրոցում
Հունիսի 1-ին, ժամը 15։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի «Հայփոստի» մոտակայքում՝...
Աղբյուր` Panorama.am
20:15
Քանի դեռ ունենք հնարավորություն չգնալ խստագույն սահմանափակումների, կգնանք այդ ճանապարհով.վարչապետ
Մեր ռազմավարությունը մնում է հետևյալը, քանի դեռ ունենք հնարավորություն՝ չգնալ խստագույն սահմանափակումների, ընդհանրապես տոտալ փակումներին, մենք...
Աղբյուր` Panorama.am
20:07
Վաղն ունենալու ենք տեղական արտադրության թեստերի առաջին խմբաքանակը. Ավինյան
Կորոնավիրուսի դեմ պայքարի տրամաբանությունը կառուցվել է փուլային ռազմավարությամբ և համավարակի տարածման տարբեր փուլերում ունեցել ենք որոշակի...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Հարսնաքարի» նախկին տնօրենի կողմից ընկերության գույքը հափշտակելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ. Մակինյան
Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից ընկերության առանձնապես խոշոր...
Աղբյուր` Panorama.am
19:52
Վրաստանում 2020 թ-ի առաջին 4 ամիսների ընթացքում հանցանքները զգալիորեն նվազել են
Վրաստանի կառավարության փոխանցմամբ, նախորդ տարվա համեմատ, ընթացիկ տարվա առաջին 4 ամիսների ընթացքում հանցանքները զգալիորեն նվազել են (-16,3%): Այս...
Աղբյուր` Panorama.am
19:44
Հունիսի 1-ի դրությամբ Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Հունիսի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք, կա 8 ապաքինված: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում...
Աղբյուր` Panorama.am
19:36
Ծանր վիճակում է գտնվում կորոնավիրուսով վարակված 440, ծայրահեղ ծանր՝ 50 քաղաքացի. Թորոսյան
Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ իր կանխատեսումներն իրականացան...
Աղբյուր` Panorama.am
19:31
Զոհրաբ Մնացականյանն ու Ուենդի Մորթնին պատրաստակամ են նոր լիցք հաղորդել հայ-բրիտանական հարաբերություններին
Բրիտանական կողմի նախաձեռնությամբ հունիսի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսազրույցը ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի...
Աղբյուր` Panorama.am
19:24
Թուրքիայում 20-ամյա երիտասարդ է սպանվել քրդական երաժշտություն լսելու համար
Մայիսի 31-ին Անկարայում 20-ամյա երիտասարդ է սպանվել ավտոմեքենայում քրդական երաժշտություն միացնելու պատճառով, գրում է ermenihaber-ը: ...
Աղբյուր` Panorama.am
19:15
Իմ սխալը չկրկնեք. Նիկոլ Փաշինյան
«Իմ, Աննայի և մեր երեք աղջիկների մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Ակնհայտ է, որ ես ինչ-որ տեղ հակահամաճարակային կանոնների պահպանման...
Աղբյուր` Panorama.am
19:07
Վրաստանում արգելքները հանվում են, վարակի դեպքերը շատանում
Վերջին մի քանի օրվա ընթացքում Վրաստանում արձանագրվում է կորոնավիրուսով վարակի դեպքերի կտրուկ աճ: Եթե 1 շաբաթ առաջ վարակի դեպքերը չէին...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հոլանդացի լուսանկարիչը վերստեղծել է Նապոլեոնի դեմքը
Ամստերդամից անկախ լուսանկարիչ Բաս Ուտերվայկը մոդելավորել է ֆրանսիացի կայսր Նապոլեոն Բոնապարտի դեմքը գրեթե լուսանկարչական ճշգրտությամբ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:53
ՄՕԿ-ի կառուցվածքում աշխատող կանանց թիվը հասել է 47,7%-ի
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը հեռավար խորհրդակցություններ է  անցկացրել կազմակերպության  անդամների հետ։ ՀԱՕԿ-ը...
Աղբյուր` Panorama.am
18:44
Սկորսեզեն մեկուսացման մասին ֆիլմ է նկարահանել
Բրիտանական BBC Two ալիքով Lockdown Culture BBC նախագծի շրջանակում օրեր առաջ կայացել է  հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի կարճամետրաժ ֆիլմի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Ռուս գործարարների «Հերմես» ակումբը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Բարի մամա» ՀԿ-ին
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը՝ ռուս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Պաշտոնեական անփութությո՞ւն, լիազորությունների չարաշահո՞ւմ, թե՞ իշխանության յուրացում. ՀՅԴ
Հանրությունը այլևս չի զարմանում քաղաքական իշխանության կողմից Սահմանադրությունն ու օրենքները խախտելու դեպքերի մասին լսելիս: Սակայն անբացատրելի է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Հույներ դրոշ են կախել մզկիթից՝ ի պատասխան Ստամբուլի Սբ․Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցանության
Մայիսի 29-ին օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհի (Նվաճող) կողմից Կոստանդնուպոլսի գրավման 567-րդ տարեդարձի կապակցությամբ Ստամբուլի Սբ․ Սոֆիայի (Այա...
Աղբյուր` Panorama.am
18:17
Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են
Հաշվի առնելով Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը և նպատակ ունենալով կանխել Սոցիալական ապահովության ծառայության տարածքային...
Աղբյուր` Panorama.am
18:13
Ազատազրկված անչափահասներին տրվել են ավարտական վկայականներ
«Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող ազատազրկված  9-րդ  դասարանի հանրակրթական հիմնական ծրագրերն ավարտած ...
Աղբյուր` Panorama.am
18:06
Արամ Սարգսյան. Հայաստանը պետք է դիմի տարբեր երկրների՝ մասնագիտական խմբեր այստեղ գործուղելու խնդրանքով
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մի քանի առաջարկներ է ներկայացրել, որոնք ըստ նրա, պետք է կատարվեն  ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
18:03
Քննչական մարմիններն ինչո՞ւ են հապաղում և որտեղ է թաղված շան գլուխը. Աննա Կոստանյան
«Ցանկանում եմ հույս հայտնել, որ իրավապահ մարմինները կառաջնորդվեն բացառապես երեխայի շահի պաշտպանությամբ և առաջնահերթությամբ և զերծ են...
Աղբյուր` Panorama.am
17:58
Մանկապարտեզներում թերություններ են հայտնաբերվել
Կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելու նպատակով՝ հունիսի 1-ի վաղ առավոտից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում, դեղատներում և ստոմատոլոգիական կենտրոններում․ ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչականմարմնի մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Այս աշխատանքները...
Աղբյուր` Panorama.am
17:42
Սպանության մեղադրանքով հետախուզվողը կալանավորված է
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Նոր Նորքի բաժին ինքնակամ ներկայացել է սպանության և ապօրինի կերպով զենք,...
Աղբյուր` Panorama.am
17:36
«Թումանյան» կայարանից մինչև Բագրատաշենի անցակետ կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ
Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում «Թումանյան» կայարանից...
Աղբյուր` Panorama.am
17:30
Հանրային նշանակության տարբեր վայրերում կատարվել է 1168 վարակազերծում
ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում: ԱԻ նախարարության հաղորդմամբ, հունիսի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեր հնգյակը՝ առաջին 100-ի ցանկում
Շախմատի միջազգային ֆեդերացիան  /ՖԻԴԵ/  հրապարակել է դասակարգման նոր  աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը
18:36 30/05/2020

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}