Քաղաքական 13:34 07/04/2020 Հայաստան

Արմեն Մինասյան. Քուանշ, պարոն վարչապետ

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարոն Փաշինյանն իր երկարատև (ու ձանձրալի) լայվի ընթացքում խոսեց ավիացիային պատուհասած աղետի թեմայից։ Նա ասաց, որ այո՝ մեր ավիաընկերություններն արգելքի տակ են ընկել։ Վարչապետը նաև ասաց, որ Եվրոպան առաջ է ընկել ու մայիսի նիստում նախատեսված որոշումն արդեն իսկ ընդունել է, ու արգելքը այլևս փաստ է։

Պատճառների մասով վարչապետը երկու բան ասաց՝ նախկիններն են մեղավոր, ու սաբոտաժնիկներն, ովքեր Տաթևիկ Ռևազյանին անհրաժեշտ կերպով չեն զեկուցել խնդիրները; Այսպես ասած՝ թաքցրել են։

Հաա, նաև ասաց, որ թեման շահարկում են, ու «շահարկողները իզուր են շահարկում»։

ՔՈՒԱՆՇ, ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ։

Ինչպես երևում է՝ իրականությունն այսօր էլ թաքցնում են և ձեզանից, և մեզանից՝ հանրությունից։

Իսկ իրականությունն այն է, որ 2019-ի նոյեմբերին Բրյուսելում կայացել է հանդիպում, որին Տաթևիկ Ռևազյանը պետք է մասնակցեր «Տարոն ավիա»-ի հետ։ Սակայն նա մեկնել է Բրյուսել ու հայտնել, որ «Տարոն ավիան» չի եկել, որովհետև ինքը զրկել է նրանց օդանավ շահագործելու արտոնագրից։ (Այսինքն՝ ՔԱԿ-ում խնդիրը լավ էլ իմացել են, ուղղակի փորձել են հարցը լուծել գեղական կարգով՝ չկա «Տարոն ավիա», չկա խնդիր ֆորմուլայով։)

Չի ստացվել։ Մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 9-ին դեղին քարտ են ստացել։

Փետրվարին լրացուցիչ ուսումնասիրություններ պետք է կայանային։ Տաթևիկ Ռևազյանի ղեկավարած կառույցը դասեր չքաղելով առաջին բացթողումից, փետրվարի 1-ին օդանավ շահագործողի արտոնագրից զրկել է Աֆրիկայում աշխատող մեկ այլ ավիաընկերության՝ «Մարս ավիա»-ին։ Բայց ինչպես հասկանում ենք, այս դեպքում ևս չի աշխատել, ու մենք կարմիր քարտ ենք ստացել։

Ես ներկա չեմ եղել քննարկումներին, բայց ենթադրում եմ, որ եվրոպացիները ասած կլինեն՝ ժողովուրդ ջան, խնդիրը Աֆրիկայում աշխատելը չի, խնդիրն այն է, որ դուք ի վիճակի չեք հսկել ձեր ավիաընկերությունների պարկում եղած օդանավերի անվտանգությունը, կարողություն չունեք։

Այնպես որ՝ սիրելի վարչապետ, աչքիս Ձեզ սխալ բաներ են զեկուցել, ու երևի ճիշտ կլինի սաբոտաժնիկներին մի քիչ բարձր էշելոններում փնտրեք։

ՀԳ. Ես երեկ հարցեր էի հնչեցրել, ու համարում եմ, որ վարչապետի արձագանքը իմ հարցերից մեկի պատասխանն էր, այն է՝ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ իրեն ինֆորմացիոն կարանտինի մեջ չեն պահում, բայց մենք տեսնում ենք, որ իրականությունը մի փոքր այլ է»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:46
ԱՀԿ. Համավարակը բացասաբար է անդրադառնում ոչ վարակիչ հիվանդությունների բուժման վրա
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հրապարակված ուսումնասիրության համաձայն, կորոնավիրուսի համավարակը բացասաբար է...
Աղբյուր` Panorama.am
20:30
«Էրեբունի» ԲԿ-ում 5,6 կգ քաշով երեխա է ծնվել. նա ընտանիքի 6-րդ երեխան է
«Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով երեխա է ծնվել։ Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից։  ««Էրեբունի»...
Աղբյուր` Panorama.am
20:23
Հրդեհ՝ Արգել գյուղի չշահագործվող դպրոցում
Հունիսի 1-ին, ժամը 15։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի «Հայփոստի» մոտակայքում՝...
Աղբյուր` Panorama.am
20:15
Քանի դեռ ունենք հնարավորություն չգնալ խստագույն սահմանափակումների, կգնանք այդ ճանապարհով.վարչապետ
Մեր ռազմավարությունը մնում է հետևյալը, քանի դեռ ունենք հնարավորություն՝ չգնալ խստագույն սահմանափակումների, ընդհանրապես տոտալ փակումներին, մենք...
Աղբյուր` Panorama.am
20:07
Վաղն ունենալու ենք տեղական արտադրության թեստերի առաջին խմբաքանակը. Ավինյան
Կորոնավիրուսի դեմ պայքարի տրամաբանությունը կառուցվել է փուլային ռազմավարությամբ և համավարակի տարածման տարբեր փուլերում ունեցել ենք որոշակի...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Հարսնաքարի» նախկին տնօրենի կողմից ընկերության գույքը հափշտակելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ. Մակինյան
Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից ընկերության առանձնապես խոշոր...
Աղբյուր` Panorama.am
19:52
Վրաստանում 2020 թ-ի առաջին 4 ամիսների ընթացքում հանցանքները զգալիորեն նվազել են
Վրաստանի կառավարության փոխանցմամբ, նախորդ տարվա համեմատ, ընթացիկ տարվա առաջին 4 ամիսների ընթացքում հանցանքները զգալիորեն նվազել են (-16,3%): Այս...
Աղբյուր` Panorama.am
19:44
Հունիսի 1-ի դրությամբ Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Հունիսի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք, կա 8 ապաքինված: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում...
Աղբյուր` Panorama.am
19:36
Ծանր վիճակում է գտնվում կորոնավիրուսով վարակված 440, ծայրահեղ ծանր՝ 50 քաղաքացի. Թորոսյան
Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ իր կանխատեսումներն իրականացան...
Աղբյուր` Panorama.am
19:31
Զոհրաբ Մնացականյանն ու Ուենդի Մորթնին պատրաստակամ են նոր լիցք հաղորդել հայ-բրիտանական հարաբերություններին
Բրիտանական կողմի նախաձեռնությամբ հունիսի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսազրույցը ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի...
Աղբյուր` Panorama.am
19:24
Թուրքիայում 20-ամյա երիտասարդ է սպանվել քրդական երաժշտություն լսելու համար
Մայիսի 31-ին Անկարայում 20-ամյա երիտասարդ է սպանվել ավտոմեքենայում քրդական երաժշտություն միացնելու պատճառով, գրում է ermenihaber-ը: ...
Աղբյուր` Panorama.am
19:15
Իմ սխալը չկրկնեք. Նիկոլ Փաշինյան
«Իմ, Աննայի և մեր երեք աղջիկների մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Ակնհայտ է, որ ես ինչ-որ տեղ հակահամաճարակային կանոնների պահպանման...
Աղբյուր` Panorama.am
19:07
Վրաստանում արգելքները հանվում են, վարակի դեպքերը շատանում
Վերջին մի քանի օրվա ընթացքում Վրաստանում արձանագրվում է կորոնավիրուսով վարակի դեպքերի կտրուկ աճ: Եթե 1 շաբաթ առաջ վարակի դեպքերը չէին...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հոլանդացի լուսանկարիչը վերստեղծել է Նապոլեոնի դեմքը
Ամստերդամից անկախ լուսանկարիչ Բաս Ուտերվայկը մոդելավորել է ֆրանսիացի կայսր Նապոլեոն Բոնապարտի դեմքը գրեթե լուսանկարչական ճշգրտությամբ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:53
ՄՕԿ-ի կառուցվածքում աշխատող կանանց թիվը հասել է 47,7%-ի
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը հեռավար խորհրդակցություններ է  անցկացրել կազմակերպության  անդամների հետ։ ՀԱՕԿ-ը...
Աղբյուր` Panorama.am
18:44
Սկորսեզեն մեկուսացման մասին ֆիլմ է նկարահանել
Բրիտանական BBC Two ալիքով Lockdown Culture BBC նախագծի շրջանակում օրեր առաջ կայացել է  հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի կարճամետրաժ ֆիլմի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Ռուս գործարարների «Հերմես» ակումբը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Բարի մամա» ՀԿ-ին
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը՝ ռուս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Պաշտոնեական անփութությո՞ւն, լիազորությունների չարաշահո՞ւմ, թե՞ իշխանության յուրացում. ՀՅԴ
Հանրությունը այլևս չի զարմանում քաղաքական իշխանության կողմից Սահմանադրությունն ու օրենքները խախտելու դեպքերի մասին լսելիս: Սակայն անբացատրելի է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Հույներ դրոշ են կախել մզկիթից՝ ի պատասխան Ստամբուլի Սբ․Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցանության
Մայիսի 29-ին օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհի (Նվաճող) կողմից Կոստանդնուպոլսի գրավման 567-րդ տարեդարձի կապակցությամբ Ստամբուլի Սբ․ Սոֆիայի (Այա...
Աղբյուր` Panorama.am
18:17
Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են
Հաշվի առնելով Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը և նպատակ ունենալով կանխել Սոցիալական ապահովության ծառայության տարածքային...
Աղբյուր` Panorama.am
18:13
Ազատազրկված անչափահասներին տրվել են ավարտական վկայականներ
«Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող ազատազրկված  9-րդ  դասարանի հանրակրթական հիմնական ծրագրերն ավարտած ...
Աղբյուր` Panorama.am
18:06
Արամ Սարգսյան. Հայաստանը պետք է դիմի տարբեր երկրների՝ մասնագիտական խմբեր այստեղ գործուղելու խնդրանքով
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մի քանի առաջարկներ է ներկայացրել, որոնք ըստ նրա, պետք է կատարվեն  ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
18:03
Քննչական մարմիններն ինչո՞ւ են հապաղում և որտեղ է թաղված շան գլուխը. Աննա Կոստանյան
«Ցանկանում եմ հույս հայտնել, որ իրավապահ մարմինները կառաջնորդվեն բացառապես երեխայի շահի պաշտպանությամբ և առաջնահերթությամբ և զերծ են...
Աղբյուր` Panorama.am
17:58
Մանկապարտեզներում թերություններ են հայտնաբերվել
Կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելու նպատակով՝ հունիսի 1-ի վաղ առավոտից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում, դեղատներում և ստոմատոլոգիական կենտրոններում․ ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչականմարմնի մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Այս աշխատանքները...
Աղբյուր` Panorama.am
17:42
Սպանության մեղադրանքով հետախուզվողը կալանավորված է
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Նոր Նորքի բաժին ինքնակամ ներկայացել է սպանության և ապօրինի կերպով զենք,...
Աղբյուր` Panorama.am
17:36
«Թումանյան» կայարանից մինչև Բագրատաշենի անցակետ կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ
Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում «Թումանյան» կայարանից...
Աղբյուր` Panorama.am
17:30
Հանրային նշանակության տարբեր վայրերում կատարվել է 1168 վարակազերծում
ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում: ԱԻ նախարարության հաղորդմամբ, հունիսի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեր հնգյակը՝ առաջին 100-ի ցանկում
Շախմատի միջազգային ֆեդերացիան  /ՖԻԴԵ/  հրապարակել է դասակարգման նոր  աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը
18:36 30/05/2020

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}