Եթե հանրապետության նախկին նախագահի խափանման միջոցը կալանքն ենք ընտրում, ունենում ենք քաղաքական դատավարություն․ Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կառավարությանն առաջարկել է արտակարգ դրության այս շրջանում ժամանակավորապես ազատել բանտից մի շարք դատապարտյալների։ Մանավանդ` ոչ ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվողներին։
Hraparak.am-ի հետ զրույցում, Բագրատյանն առաջարկել է նրանց ազատ արձակել, անձնագրերը չտալ, կարելի է նաեւ թևերին թևնոց անցկացնել, որ հսկողության տակ լինեն։ Առաջարկը, սակայն, չի վերաբերում նրանց, որոնք ծանր հանցագործությունների համար են դատապարտվել՝ պետական դավաճանության, մարդասպանության, բռնաբարության համար և այլն։ Արդյունքում, ըստ Բագրատյանի, առնվազն երկու քրեակատարողական հիմնարկ կազատվեր, որը հետո, եթե կորոնավիրուսի բռնկումը շարունակվեր, կարելի կլիներ օգտագործել կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով։
«Այդ խցերը շատ հարմար են դրա համար, ընդամենը պետք է վերանորոգել։ Եթե իմ ասածն անեին, ահագին կշահեին, մի քանի հարյուր հոգի պակաս կվարակվեր»,-մեզ հետ զրույցում ասաց Բագրատյանը։
Իսկ ռիսկը մեծ չի՞ լինի, որ ազատության մեջ գտնվելով՝ այդ դատապարտյալները կշփվեն վարակվածների հետ և կդառնան պոտենցիալ վարակակիր ու տարածող, Բագրատյանն ասաց․ «Ոչ, ռիսկը մեծ չէր լինի, բոլոր առաջադեմ երկրները դա արել են, և նույնիսկ բռնապետական Իրանն է 85 հազար կալանավորի ազատել։ Էս նույն բանը մենք արել ենք երկրաշարժի ժամանակ, այսինքն՝ սա անծանոթ բան չի, սա նորմալ քայլ է, որը պետք էր ի սկզբանե անել»։
Hraparak-ի հարցին, արդյո՞ք Բագրատյանի առաջարկը նաև քաղաքական աղմկոտ գործերով կալանքի տակ գտնվող անձա՞նց է վերաբերում, օրինակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով մեկ տարուց ավելի կալանքի տակ է, և գործով դատաքննության ավարտը չի երեւում, Բագրատյանը պատասխանել է․ «Այո, իրենց մասին էլ է առաջարկս։ Բացի այդ, Քոչարյանի մասով՝ երկու տարի առաջ, երբ նրան բռնել էին, ես ասել էի, որ նման պարագայում, երբ խոսքը հանրապետության նախագահի մասին է, ու դեռ ապացույց պետք է գտնել, որ նա մեղավոր է, ես ասել էի, որ եթե մենք խափանման միջոցը կալանքն ենք ընտրում, ապա ունենում ենք քաղաքական դատավարություն»։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը դատարաններ է ներկայացրել կալանքից ազատելու միջնորդություններ
- Արա Ղազարյան. ԵԽ Խոշտանգումների Կոմիտեն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում փակ հաստատություններում գտնվողների նկատմամբ
- ՄԱԿ-ի հանձնակատարը կոչ է արել ազատել ռիսկի խմբում գտնվող կալանավորներին համավարակի ֆոնին․ France24
- ԵԽԽՎ զեկուցողը Իսպանիային և Թուրքիային կոչ է անում քաղաքական գործիչներին ներառել կորոնավիրուսով պայմանավորված վաղաժամկետ ազատման մեջ
- Արա Վարդանյան. Այս հանրաքվեն ինձ համար նաև Արցախի հարց է
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց