Սիսիանում ոստիկանությունը բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ.Սրբուհի Գրիգորյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է,որ Սիսիանում ոստիկանության աշխատակիցը բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։
«Սիսիանում ոստիկանությունը ( մասնակից է նաև միլպետի ժամանակավոր պաշտոնակատարը) բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 3 քաղաքացու են ծեծել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի է։ Ծեծվածներից երկուսը հոսպիտալացվել են։ Ըստ տեղեկությունների նրանցից մեկի ծնոտը ջարդել են։
Այս օրերին տարբեր զանգեր եմ ստացել, որ նա օգտվել է հայտարարված արտակարգ դրությունից։
Սիսիանում մարդիկ ժամեր շարունակ դուրս են եկել փողոց։
Զբաղվեք այս խնդրով։
Սիրելի քաղաքացիներ, ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնի ձեզ վրա։
Ափսոս՝ Սիսիանում չեմ...
Հիմա նաև պաշտոնական գրություն կուղարկեմ»,-գրել է նա։