Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ-ի 13 ազգային խմբեր կոչ են անում կասեցնել Օրբանի Ֆիդես կուսակցության անդամակցությունը
Եվրոպական խորհրդարանում 13 ազգային պատվիրակություններ նախօրեին հանդես են եկել կոչով՝ կասեցնել ԵՄ խորհրդարանում Հունգարիայի Ֆիդես իշխող կուսակցության անդամակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ)։
Այս քայլը հետևել է նրան, որ Հունգարիայի խորհրդարանը անվերապահ և անժակկետ լիազորություններ տվեց նախագահ Օրբանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։
Այս կոչին միացել են Դանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Մալթայի, Բենելյուքսի, Լիտվայի, Չեխիայի, Սլովակիայի, Էստոնիայի պատգամավորները՝ իռլանդացի խորհրդարանականների աջակցությամբ։
Ինչպես գրում է EU Observer-ը, Ֆիդեսի անդամակցությունը դադարեցված է ԵԺԿ-ում, բայց այն շարունակում էր աշխատել խորհրդարանական խմբում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ