Թուրք ուժայինները սպանել են քուրդ զինյալների ղեկավարներից մեկին
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) կողմից իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում սպանվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ - PKK) ռազմաքաղաքական կազմակերպության ղեկավար կազմի անդամներից Ֆադըլ Էքինջին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ Էքինջին PKK-ի Իրաքի Զափ շրջանի պատասխանատուն էր։ Նա հայտնվել էր Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից ահաբեկչական գործունեության համար որոնվող անձանց «կապույտ» ցուցակում։
Թուրք ուժայինները Էքինջիին հայտնաբերել և սպանել են Զափում։
Նշենք, որ «կապույտ» ցանկում հայտնված անձինք Թուրքիայում համարվում են առավել վտանգավոր «ահաբեկիչներ»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ