Կորոնավիրուսի մտահոգիչ իրավիճակն իր ազդեցությունն է թողնում նաև Թուրքիայի արտաքին սադրիչ ակտիվության վրա․Արմեն Պետրոսյան
Կորոնավիրուսով պայմանավորված մտահոգիչ իրավիճակն իր ազդեցությունն է թողնում նաև Թուրքիայի արտաքին սադրիչ ակտիվության վրա։ Այս մասին գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Մասնավորապես, Սիրիայի տարբեր շրջաններում Անկարայի կողմից հովանավորվող զինյալները պարբերաբար տարաբնույթ ակցիաներ են կազմակերպում այդ երկրի ռազմական օբյեկտների հարևանությամբ՝ ի նշան բողոքի Թուրքիայից ստացվող ֆինանսական աջակցության դադարեցման։
Բանն այն է, որ մեկ ամսից ավել է, ինչ թուրքահպատակ ընդդիմադիրներն աշխատավարձ չեն ստանում։
Նույն խնդրին են բախվել նաև տարեսկզբից Լիբիայում միջազգայնորեն ճանաչված կառավարության օգտին հանդես եկող Թուրքիայի կողմից գործուղված զինյալները, որոնք էլ պնդում են, որ ստացել են միայն առաջին ամսվա աշխատավարձը։
Պատկերավոր ասած՝ համավարակի պատճառով Թուրքիայի իշխանությունները հարկադիր պարապուրդի են մատնել տարբեր երկրներում իրենց շահերի համար հանդես եկող վարձու զինյալներին»,-գրել է Արմեն Պետրոսյանը։
։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ