Երուսաղեմում Սուրբ կրակը կվառվի առանց ուխտավորների
Ավագ շաբաթ օրը Երուսաղեմի Քրիստոսի Հարության մայր տաճարում (Տիրոջ գերեզմանի տաճար) տեղի կունենա սուրբ կրակի վառման արարողությունը, բայց առանց ուխտավորների կորոնավիրուսի տարածման կանխման նպատակով ձեռնարկված միջոցառումների պատճառով։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Իսրայելի ԱԳՆ-ից հայտնել են, որ ապրիլի 18-ին արարողությունը կայանալու է առանց ուխտավորների։ Դրան մասնակցելու է շուրջ 10 մարդ։ Տիրոջ գերեզմանի տաճարից ուղիղ հեռարձակում կլինի ողջ աշխարհում։ Նշվում է, որ մի շարք երկրներ մտադիր են ինքնաթիռներ ուղարկել, որպեսզի ստանան Սրբագործ կրակը։
Քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրը՝ Տիրոջ գերեզմանի տաճարը մարտի 25-ից փակ է կորոնավիրուսի հետ կաված իրավիճակի պատճառով։
Համարվում է, որ եկեղեցին կառուցվել է այն նույն տեղում, որտեղ Աստվածաշնչի համաձայն դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը, ապա հարություն առել: Եկեղեցում յուրաքանչյուր տարի կատարվում է հանդիսավոր արարողություն: Սրբատեղիի պատկանելության իրավունքը վերապահված է Հայ առաքելական, Ղպտի ուղղափառ, Կաթոլիկ, Հույն ուղղափառ, Ասորական ուղղափառ, Եթովպական ուղղափառ միաբնակ եկեղեցիներին:
Հարակից հրապարակումներ`
- Նեթանյահուն Իսրայելում հայտարարել է համընդհանուր կարանտին և պարետային ժամ
- Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 8600-ից ավելի դեպք. Ria.ru
- Իսրայելոմ ՀՀ դեսպանությունը մշտապես կապի մեջ է այնտեղ գտնվող ուսանողների հետ.Նաղդալյան
- Քրիստոսի Հարության տաճարը փակվել է