Հասարակություն 09:14 08/04/2020 Հայաստան

Ապրիլի-24-ին ընդառաջ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կոչը

Մոտենում է ապրիլի-24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ֆեյսբուքյան էջում գրել է.«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, բովանդակ հայ ժողովուրդը կնշի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Հայերի հետ միասին այդ տարելիցը կնշեն նաև հայ ժողովրդի բարեկամներն աշխարհի տարբեր ծագերում։ Վաղուց արդեն Հայոց ցեղասպանությունը դուրս է եկել էթնիկական հիշողության, այն է՝ լոկ հայերի նկատմամբ գործած հանցագործության, զուտ հայկական ողբերգության սահմաններից. այն համամարդկային ողբերգություն է, մարդկության դեմ գործած ամենամեծ չարիքներից մեկը։ Չարիք, որի միջազգային ճանաչման ու դատապարտման, նաև հետևանքների վերացման հարցը արդարության համար պայքարի ծիրում է։

Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի իրավիճակը հանրապետությունում ապրիլի 24-ին համաճարակային տեսանկյունից, անկախ նրանից, թե հանրապետության քաղաքացիների առողջության պահպանման և անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները կպահպանվեն նաև ապրիլի 24-ին թե ոչ, կոչ ենք անում Հայոց ցեղասպանության զոհերին, դիմադրողներին ու վերապրողներին հիշենք և հարգանքը մատուցենք՝ օգտագործելով համացանցի տրամադրած հնարավորությունները։

Այդ նպատակով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կոչով դիմում է Հայաստանի քաղաքացիներին, բոլոր հայրենակիցներին, հայ ժողովրդի բարեկամներին, ապրիլի 24-ին դիմատետրում (ֆեյսբուքում) իրենց՝ օգտատերերի լուսանկարները փոխարինել հատուկ այդ նպատակով ստեղծված հուշային շրջանակի մեջ առնված իրենց հարազատների՝ զոհ կամ վերապրող՝ լուսանկարներով, դրա բացակայության պարագայում՝ անուն-ազգանունով, նաև մի փոքր պատմությամբ նրա/նրանց մասին։ Եթե չկան զոհ կամ վերապրող հարազատներ, ապա տեղադրեք Ցեղասպանության զոհ արևմտահայ մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների, ֆիդայիների, շարքային զինվորների ու զորավարների լուսանկարները։ Դրեք արևմտահայության մշակութային ժառանգության գանձերի լուսանկարները, կիսվեք Արևմտյան Հայաստանի ձեզ հասանելի պատկերներով։ Եվ ընդամենը մեկ պարզ գրությամբ՝

#ԵՍ_ՀԻՇՈՒՄ_ԵՄ կամ #ԿԸ_ՅԻՇԵՄ

Մեկ դար է անցել 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործած հանցագործությունից, սակայն այդ ոճիրի հետևանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս։ Հայ մարդիկ հիշում են Ցեղասպանության զոհ իրենց պապերին ու տատերին, հիշում են տասնյակներով մղված #ինքնապաշտպանական մարտերի հերոսներին, ապրելու իրավունքը պաշտպանելու ելած դիմադրողներին, վերապրողներին՝ որոնք հիմքը դարձան ոչ միայն հայկական Սփյուռքի, այլև Հայաստանի Հանրապետության մերօրյա բնակչության գրեթե կես մասի։ Հիշում են հազարամյակների ընթացքում ստեղծած և ներկայում անտեր ու ավերակ դարձած եկեղեցիներն ու վանքերը, քաղաքներն ու գյուղերը, թաղամասերն ու տները, ծառերն ու մրգերի համուհոտի մասին տատիկների պատմությունները, պարերն ու երգերը, մոռացվող բարբառի քաղցրությունը։ Հիշում են հայ մտավորականության պայծառ ներկայացուցիչներին. գրողներին ու բժիշկներին, լրագրողներին ու արվեստագետներին, ճարտարապետներին ու նկարիչներին, հիշում են բազմահմուտ արհեստավորներին, վաճառականներին ու հողի մշակներին։ Հիշում են որբերին փրկողներին ու միսիոներներին, մեծ հումանիստներին ու բարերարներին։ Հիշում են հպարտությամբ, հիշում են գորովանքով։

Մեկ դար է անցել Ցեղասպանությունից։ Դա հսկայական ժամանակ է։ Փոխվել են ժամանակները. ներկայում Հայաստանի երիտասարդ Հանրապետությունը երեսուն տարեկան է։ Եկել է նաև որոշ իրողություններ վերաիմաստավորելու, վերասահմանելու ժամանակը։ Ցեղասպանության դաժանագույն տարիներին հայ մարդիկ պայքարել են. պայքարել են ոչ միայն զենքով, պայքարել են ոգով։ Հազար-հազարները չեն դավաճանել իրենց կրոնին ու լեզվին, հարազատներին ու բարեկամներին. անգամ եթե հարկադրաբար են փոխել կենսաձևը, առաջին իսկ հարմար առիթի դեպքում հետ են վերադարձել իրենց ակունքներին։ Հազար-հազարները դրա հնարավորությունն ուղղակի չեն ունեցել, սակայն հայկականության ոգին ու հիշողությունն ապրել է նրանց մեջ հետագա ողջ կյանքի ընթացքում։ Մարդիկ մաքառել են, պայքարել են ու հերոսացել ոչ միայն կռվի դաշտում, այլ նաև գոյատևման ամենօրյա պայքարում։ Ծնողները փրկել են զավակներին, փոքրերը՝ մեծերին, հարևանը՝ հարևանին, ծանոթը՝ անծանոթին։ Կիսել են մի կտոր հացը անապատում թե որբանոցում։ Ընտանեկան համերաշխության ու փոխօգնության, դժվարին պահերին միմյանց հասնելու, ձեռք մեկնելու բացառիկ օրինակներ են եղել Ցեղասպանության տարիներին՝ արժանի դրանց մասին վեպեր ու պոեմներ գրելու։

Ուստի մենք պետք է շարունակենք հավուր պատշաճի արժևորել բարոյական ու արժանապատիվ պահվածքի դրսևորումները, ու նաև հարգանքով ու հպարտությամբ հիշենք թե´ զոհերին, թե´ դիմադրողներին, թե´ վերապրողներին»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Գիտնականները նշել են կորոնավիրուսից մահացությունը նվազեցնող գործոնը
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով հիվանդների մոտ, որոնց արյան մեջ կա D վիտամինի նորմալ մակարդակ, ծանր դեպքերի ու մահերի քանակն...
Աղբյուր` Panorama.am
19:51
ԱՀԿ-ն չի բացառել կորոնավիրուսից 2 միլիոն մարդու մահը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ կորոնավիրուսից մինչև երկու միլիոն կմահանա մինչև  COVID-19-ի դեմ արդյունավետ...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ուկրաինայում կործանված AN-26-ի օդաչուի մայրն ասել է, որ իր որդին խոսել է օդանավի անսարքության մասին
Խարկովի մոտակայքում սեպտեմբերի 26-ին AN-26 ինքնաթիռի վթարից զոհված օդաչուի մայրը պատմել է, որ իր որդին խոսել է օդանավի անսարքության մասին:...
Աղբյուր` Panorama.am
19:35
ԱՄՆ կինոթատրոններին սպառնում էր փակում
Կինոթատրոնների սեփականատերերի ամերիկյան ասոցիացիան հիասթափված է Walt Disney՝ իր ամենահեռանկարային նախագծերի թողարկումները հետաձգելու որոշումից և...
Աղբյուր` Panorama.am
19:34
Իսպանական գործարանը հեղեղվել է 50 հազար լիտր կարմիր գինով
Ավելի քան 50 հազար լիտր կարմիր գինին հեղեղել է իսպանական Վիլյամալեա քաղաքի գործարանը: 360tv.ru-ի հաղորդմամբ, ականատեսները նկարահանած...
Աղբյուր` Panorama.am
19:22
Հիշողությունը կորցրած կինը կարծում է, թե ինքը Ջուլիա Ռոբերթսն է
Իտալիայի Պավիա քաղաքի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքի բժիշկները հոսպիտալացրել են հիշողությունը կորցրած մի անծանոթ կնոջ, որը իրեն...
Աղբյուր` Panorama.am
19:12
Պատվաստումը կարո՞ղ է հաղթել կորոնավիրուսը
Զանգվածային պատվաստումը ի վիճակի չէ ոչնչացնել կորոնավիրուսը. այն հավերժ կմնա մարդկության հետ, բայց կվերածվի սովորական վիրուսի: news.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
19:02
Առաջին անգամ Կոմիտասի ծննդավայի պաշտոնական տարեգրքում տեղեկություն է ներառվել երգահանի մասին
Հրապարակումը արդյունք է վանաձորցի 71-ամյա մանկավարժ Սոֆյա Քալանթարյանի՝ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Քյոթահիա նախաձեռնած ճամփորդության։
Աղբյուր` Panorama.am
18:52
Թրամփը նշել է ընտրություններում իր պարտության միակ պայմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում եթե պարտվի, ապա ցանկանում է «բարեկամաբար» հանձնել...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը
Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի Կանաչ ուսուցման կենտրոնում սեպտեմբերի 26-ին մեկնարկել է երկօրյա Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ...
Աղբյուր` Panorama.am
18:44
Թռչունները համաճարակի պատճառով սկսել են ավելի ցածրաձայն ու «սեքսուալ» դայլայլել
Սան Ֆրանցիսկոյի բնապահպանները պարզել են, որ արու թռչունները սկսել են շատ ավելի մեղմ երգել՝ էգերին գրավելու համար: «ՌԻԱ նովոստի»-ի...
Աղբյուր` Panorama.am
18:33
Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի մեկ օրվա աճը գերազանցել է 7,5 հազարը
Ռուսաստանի 85 մարզերում կորոնավիրուսի վարակի դեպքերի օրական աճը կազմել է 7 523 դեպք:  Շաբաթ օրը օպերատիվ շտաբի հրապարակած տվյալները...
Աղբյուր` Panorama.am
18:26
Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչպիսին են եղել քույրերը պլաստիկ վիրահատությունից առաջ
Հեռուստաաստղ, մոդել և գործարար Քիմ Քարդաշյանը Instagram- ում ընտանեկան լուսանկար է տեղադրել, որում, բացի իրենից երևում են Քլոե, Քենդալ և Քայլի...
Աղբյուր` Panorama.am
18:17
Չինաստանի մաքսայինը ՌԴ-ից ստացված ապրանքների վրա կորոնավիրուս է հայտնաբերել
Ռուսական արտադրանքով երկու նավի թույլ չեն տվել մտնել Չինաստան՝ դրանց վրա հայտնաբերված կորոնավիրուսի պատճառով: 360tv.ru-ի հաղորդմամբ, ներմուծման...
Աղբյուր` Panorama.am
18:16
Ագաթանգեղոսի փողոցում Ռոզան վրաերթի է ենթարկել Մարինեին
Այսօր ժամը 17։25-ին ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Մադրիդի «Ռեալի» մարզիչ Զիդանը խոսել է «Բարսելոնայի» սկանդալների մասին
Մադրիդի «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է կատալոնական Բարսելոնայում տեղի ունեցած բազմաթիվ սկանդալների մասին:  AS-ի...
Աղբյուր` Panorama.am
17:52
ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը
2020-2021 ուսումնական տարվա բուհերի ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար դիմորդները 1500-ական դրամ էին վճարել Գնահատման և...
Աղբյուր` Panorama.am
17:42
Տավուշում արդեն մթերվել է 950 տոննա խաղող՝ կիլոգրամը 155 դրամով
Սեպտեմբերի 21-ից Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները: Մեկնարկը տվել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը:...
Աղբյուր` Panorama.am
17:34
ԵՄ-ն պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվին միջև վստահության ամրապնդման միջոցառումների մշակմանը
Եվրամիությունը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության միջոցների մշակմանը:...
Աղբյուր` Panorama.am
17:33
Ուշ ժամի հրավառություն կատարած անձիք հայտնաբերվել են
Սեպտեմբերի 26-ին, ժամը 00․50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ավանում հրավառություն է։ Ոստիկանության օպերատիվ խումբը Ավանի...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տիգրան Աբրահամյան. ԱՄՆ հայտարարությունները հիմնված են իրադրության վերլուծությունների և նրանց տիրապետած տեղեկատվության վրա
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է զգոնություն պահպանել և զգուշություն ցուցաբերել` Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ...
Աղբյուր` Panorama.am
17:12
Գյուղացիները հայտնել են ընտրություններում հաղթած հավաքարարի անհետանալու մասին
Կոստրոմայի շրջանի Պովալիխինսկի բնակավայրի բնակիչները հայտնել են գյուղաբնակ հավաքարար Մարինա Ուդգոդսկայայի անհետացման մասին, որը պատահաբար հաղթել...
Աղբյուր` Panorama.am
17:06
«Կոմիտաս․․․» առցանց բեմադրություն
Նվիրված է Վարդապետի 151-ամյակին։
Աղբյուր` Panorama.am
16:56
ՀԴՄ կտրոն չվերցնողներին տուգանելու նախագիծ չկա. Թունյան
ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա։ Այս մասին հայտնում է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:47
Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել ուկրաինական ինքնաթիռի կործանման կապակցությամբ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցել է ուկրաինացի ժողովրդին և  Ուկրաինայի Խարկովի մարզում Ան -26 ինքնաթիռի կործանման...
Աղբյուր` Panorama.am
16:44
Ծառուկյանի պաշտպանի պատասխանը՝ «իշխանությունից «անկախ» դատախազության «իրավական» հայտարարությանը»
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազությունը գլխավոր դատախազի խորհրդականի գրառմանը՝ ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Մինսկում ձերբակալվել են չարտոնված մրցավազքի մասնակիցները
Շաբաթ օրը մի քանի մարդ  է ձերբակալվել Մինսկի Ժողովուրդների բարեկամության զբոսայգում չարտոնված «Ազատների մրցավազքի» ժամանակ:...
Աղբյուր` Panorama.am
16:29
«Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին քաղաքացին մոլորվել է
Սեպտեմբերի 26-ին, ժամը 09։55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի մոտակայքում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
16:14
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով չի կարող պատվաստանյութեր գնել
ԱՄՆ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցները խանգարում են Իրանին այլ երկրներից պատվաստանյութեր և դեղեր գնել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}