Իրավունք 15:43 08/04/2020 Հայաստան

«Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ին պատկանող հողամասի հարցով դատախազությունը հայց է ներկայացրել

2019թ. ընթացքում, ինչպես նաև 2020թ. առաջին եռամսյակում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, առանձին դեպքերում նաև դատախազության տարածքային ստորաբաժանումներում իրականացվել են պետական սեփականություն հանդիսացած գույքի պահպանության, վարձակալության տրման, ինչպես նաև նախկինում իրականացված մասնավորեցման գործընթացների՝ օրենսդրությանը համապատասխանության վիճակի վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ՝ այդ թվում իրավասու մարմիններից ստացված փաստաթղերի հիման վրա, որոնց արդյունքում պարզվել են այս ոլորտում հանցավոր կոռուպցիոն սխեմայի գործողության բազմաթիվ դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ 

Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ շատ դեպքերում առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. N ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել բազմաթիվ պետական գույքերի գնահատման աշխատանքներ։

Նշված առաջարկների հիման վրա ՍՊԸ-ն իրականացրել է այդ գույքերի գնահատումներ, որոնցով ներկայացված արժեքների հիման վրա դրանք օտարվել են:

Հետագայում կատարվել է նշված գույքերի՝ գնահատման և օտարման ժամանակահատվածի դրությամբ շուկայական արժեքների վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ դրանց շուկայական արժեքը նշված ժամանակահատվածի դրությամբ սկզբնական գնահատված արժեքից եղել է մի քանի անգամ ավել:

Այդ ՍՊԸ-ի կողմից անշարժ գույքերի գնահատման գործընթացում խախտվել են գնահատման ստանդարտի պահանջները: Մասնավորապես, որպես կանոն, գնահատման եզրակացությունները կազմվել են առանց պարտադիր պահանջ հանդիսացող՝ գնահատող մասնագետի, գնահատում իրականացնող ընկերության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրության: Որոշ դեպքերում եզրակացությունը կազմվել է առանց տեղազննության կատարման, իսկ գույքի շուկայական արժեքը որոշվել է սխալ, ոչ համադրելի ելակետային տվյալների հիման վրա: Առանձին դեպքերում հաշվի չի առնվել գույքերի նպատակային նշանակությունը, մակերեսը, այլ առանձնահատկություններ:

Նման կեղծ տվյալներ պարունակող եզրակացություններով պետական սեփականություն հանդիսացող գույքի իրական արժեքները նվազեցվել է 2-3 անգամ: Արդյունքում համապատասխան պաշտոնատար անձանց կողմից դրանք հիմք են դարձվել նշված անշարժ գույքերի օտարման մրցույթի համար և օտարվել են հավանական շուկայական արժեքից մի քանի անգամ պակաս գնով: Ընդ որում՝ որոշ դեպքերում, երբ գույքի իրական արժեքը գերազանցել է 50մլն դրամը, նման նվազեցումների միջոցով կեղծ հիմքեր են ստեղծվել շրջանցելու ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշումը, որով սահմանվում է, որ  նման դեպքում անշարժ գույքը պետք է օտարվի ՀՀ կառավարության որոշման հիման վրա: Դրա հետևանքով գույքերն օտարվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանի հիման վրա:

2019թ. և 2020թ. առաջին եռամսյակում իրականացված ուսումնասիրությունների, հարուցված քրեական վարույթների արդյունքներով նշված նմանատիպ փաստերի, նաև գույքի պահպանության, վարձակալության տրման գործընթացներում առերևույթ հանցավոր չարաշահումների առթիվ հարուցվել է ընդհանուր առմամբ 27 քրեական գործ՝ հիմնականում համապատասխան իրավասու պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով:

Չնայած քրեական գործերը գտնվում են քննության տարբեր փուլերում, սակայն արդեն իսկ հաստատված փաստերով նշված ժամանակահատվածում դատախազության և քննչական մարմինների կողմից համակարգված ձևով իրավական գործընթացներ են նախաձեռնվել հանցավոր ճանապարհով օտարված գույքն իրական սեփականատերերին՝ պետությանը կամ համայքներին վերադարձնելու ուղղությամբ:

Մասնավորապես, մեկ քրեական գործով հաստատված հանգամանքերի արդյունքում ՀՀ դատախազության կողմից 3 հայց  է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան՝ Ծաղկաձորում ընդհանուր 47,5 հա հատուկ պահպանվող տարածք հանդիսացող հողամասերի թվով 25 աճուրդ և դրանից հետո կնքված պայմանագրերը, կատարված պետական գրանցումներն առոչինչ ճանաչելու պահանջով: Հայցադիմումներն ընդունվել են վարույթ, դատախազության միջնորդությամբ դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, արգելել է վեճի առարկա հանդիսացող հողամասերի վերաբերյալ կատարել գույքերի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության հանգեցնող որևէ գործողություն:

Բացի այդ, այլ գործով հաստատված հանգամանքների արդյունքում ՀՀ դատախազության կողմից հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի կողմից 2008թ. ընդունված վարչական ակտերը վերացնելու, ինչպես նաև դրանց հիման վրա կնքված պայմանագրերը, իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջով: Դրանով ակնկալվում է «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած հողամասի մասը կազմող, հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում գտնվող 10000 քմ ընդհանուր մակերեսով հողամասը, որը ներկայումս պատկանում է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ-ին, հետ վերադարձնել պետությանը:

3 դեպքով էլ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարին։ Մասնավորապես, դատախազության ուսումնասիրության արդյունքում հարուցված և վարույթը վաղեմության հիմքով կարճված մի քրեական գործով նախաքննական մարմինը 2019թ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարին հասցեագրված գրությամբ առաջարկել է ձեռնարկել Հրազդան համայնքին պատկանող և օրենքի խախտմամբ օտարված 50.48 հեկտար անշարժ գույքի գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները համայնքների հաշվեկշիռ վերադարձնելու գործընթաց:

Մեկ այլ՝ ՀՀ ՀՔԾ-ում Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քննվող քրեական գործով նախարարին ներկայացվել է հաղորդում՝ մի շարք համայնքների ղեկավարների կողմից համայնքներին պատկանող և օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալությամբ տրված անշարժ գույքի միավորներով թվով 40 գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները համայնքային հաշվեկշիռ վերադարձնելու գործընթաց սկսելու վերաբերյալ։

Երրորդ դեպքում, ելնելով քրեական գործով հաստատված հանգամանքներից, նախարարին առաջարկվել է հայց ներկայացնել՝ օտարման ոչ ենթակա Ջրաձորի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1968 հեկտար մակերեսով հողամասը, Ամասիայի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7060 քառ. մետր թունելը, ինչպես նաև ջրանցքները սպասարկող կառուցվածքներն ընկերությանն օտարելու գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները պետությանը վերադարձնելու նպատակով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}