Իրավունք 18:47 08/04/2020 Հայաստան

Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից. Ասյա Օվանյան

«Իմ Ձայնը» նախագծի փորձագետ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ասյա Օվանյանը կոչ է անում  անհապաղ ազատ արձակել կալանքից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Իր հոդվածում նա, մասնավորապես, գրել է.

«Հայաստանի և Արցախի Հանրապետության նախկին վարչապետերի՝ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի և Անուշավան Դանիելյանի միջնորդությունը, որով անձնական երաշխավորություն են ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ, գրեթե մեկ ամիս է քննության առարկա չի դառնում։

Այսօր օբյեկտիվորեն երաշխավորություն ներկայացնողների մոտ մտահոգություն է ձևավորվել, որ նիստը ձգձգվում է դիտավորությամբ։ Երաշխավորություն ներկայացրած նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը նշում է, որ եթե պետությունը չի հետևում միջազգային կազմակերպությունների հորդորներին ձեռնարկել ամեն քայլ, որպեսզի կալանավորվածների նկատմամբ՝ հատկապես ռիսկային խմբի, կիրառվի խափանման միջոցի փոփոխություն, խոսում է այն մասին, որ ակնհայտորեն քաղաքական նպատակներ է հետապնդում տվյալ դեպքում և հակամարդկային ու հիմնավորում չունեցող անտարբերություն է:

Մի կողմից ակնհայտ է, որ դատարանը չունի ուղղակի ցուցում վերանայել կալանքի հարցը, կամ ունի հակառակ ցուցումը, այդ իսկ պատճառով դատավոր Դանիբեկյանը երկար ժամանակ է, ինչ անհետացել է, և ոչ դատարանը, ոչ ԲԴԽ-ն չեն կարողանում կամ չեն ցանկանում հստակեցնել նիստի օրը,  մյուս կողմից, նախկին վարչապետերի երաշխավորության անտեսումը կդիտարկվի արհամարհանք մեր պետականության հանդեպ, ուստի նիստը անհարկի ձգձգելը ամենահարմար միջոցը կարող է լինել։

Այն կասկածները, որ դատարանը Քոչարյանի կալանքի հարցում ուղղակի ցուցումի է սպասում, հաստատվում են նաև այն հանգամանքով, որ անտեսվում է Բարձրագույն Դատական Խորհրդի 2018թ. հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման հավելված 1-ի պահանջները, համաձայն որի դատական գործի շրջանակներում ներկայացված միջնորդությունները հանձնվում են տվյալ գործը քննող կամ քննած դատավորին, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը քննող կամ քննած դատավորը գտնվում է արձակուրդում կամ օրենքով սահմանված այլ հիմքով բացակայում է, իսկ միջնորդությունների (դիմումների) քննարկման համար սահմանված են սեղմ դատավարական ժամկետներ:

Տվյալ դեպքերում հիշյալ միջնորդությունները ծրագրի միջոցով պատահական ընտրությամբ հնարավորինս հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև:

Ստացվում է, դատարանը կամ տեղյակ չէ ԲԴԽ որոշման մասին, ինչը մի փոքր իրատեսական չէ, կամ անգործություն է  դրսևորում Քոչարյանի սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ, քանի որ կալանքը բարձր աստիճանի միջամտություն է անձի անձնական ազատությանը, ուստի դրա հետ կապված հարցերը պահանջում են հետաձգում չհանդուրժող քայլեր հանրային իշխանության կողմից:

Կալանքի ու, առհասարակ, ազատությունից զրկելուն վերաբերող հարցերը դրանց հասցեատեր մարմիններից ու պաշտոնատար անձանցից պետության պոզիտիվ պարտականության ուժով պահանջում են առավելագույն ջանքեր՝ ապահովելու համար ազատությունից զրկված ցանկացած մարդու իրավունքների երաշխավորումը: 

Մինչդեռ պաշտպանական խմբի բոլոր նախաձեռնությունները համառորեն կամ արհամարհվում են, կամ մնում են անպատասխան։ Եվ եթե առանձին դատավորներ համաճարակի հետ կապված միջազգային կառույցների սկզբունքներին համապատասխան սեփական նախաձեռնությամբ փոխում են կալանավորվածների նկատմամբ խափանման միջոցները, ապա այս դեպքում նիստի անհայտ ժամկետով հետաձգումը որևէ բանական հիմնավորման չի ենթարկվում։

Միջազգային կառույցները և նրանց ներկայացուցիչները, այդ թվում Դունյա Միյատովիչը հստակ նշել են, որ խափանման միջոցների վերանայումը պետք է իրականացվի առանց խտրականության: Որպեսզի այնպես չստացվի, որ մի դեպքում կիրառվում է, մյուս դեպքում՝ ոչ: Վերոնշյալը ուղղակիորեն վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Ուստի ակնհայտ է, որ եթե խափանման միջոցը շարունակի մնալ անփոփոխ, ապա դա բացարձակապես քաղաքական նպատակներով պայմանավորված կլինի»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:40
Բաքուն արշավ է իրականացնում Արցախում քրիստոնեական ժառանգությունը «հայաթափելու» ուղղությամբ․ «Նեզավիսիմայա գազետա»
Բաքուն, չնայած Ալիևի դեկտեմբերյան հավաստիացումներին՝ առ այն, որ ապահովելու է հավատացյալների մուտքը Արցախի եկեղեցիներ, այժմ հետևողականորեն...
Աղբյուր` Panorama.am
20:33
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնագետների հետ հանդիպմանը կարևորել է գերեվարված անձանց անվտանգ վերադարձը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ քննարկել են գերեվարված անձանց անվտանգ վերադարձի հարցը։ «Այսօր դեսպան Թրեյսին...
Աղբյուր` Panorama.am
20:28
Արցախում աջակցության ծրագրի 2-րդ փուլը դեռևս չի մեկնարկել․պարզաբանում
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից պարզաբանում են, որ 68 000-ական դրամի չափով աջակցության ծրագիրը դեռևս չի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Արզնի գյուղի առանձնատներից ոսկեղեն հափշտակած անձը կալանավորվել է
Դեկտեմբերի 9-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արզնի գյուղի մի տնից գողություն է կատարվել։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:16
Խորհրդակցություն՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ
Հունվարի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Նավալնիի ձերբակալության որոշումը բողոքարկվել է
Պաշտպանական կողմը բողոքարկել է Ալեքսեյ Նավալնիի 30 օրվա կալանքի մասին որոշումը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչլով վերջինիս պաշտպան...
Աղբյուր` Panorama.am
19:56
Մոսկվայի իշխանությունները դատական հայց են ներկայացրել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի դեմ
Մոսկվայի քաղաքային գույքի վարչությունը դատական հայց է ներկայացրել «Հեռուստատեսային «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հաղորդումների...
Աղբյուր` Panorama.am
19:50
Պետք է հստակեցվեն պետական ու բարեգործական սոցիալական ծրագրերի ինստիտուցիոնալ մեխանիզմները․ ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 21-ին ընդունել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ստրասբուրգի դատարանը 2008-ի օգոստոսի ռուս-վրացական պատերազմի գործով որոշում է կայացրել
Ստրասբուրգի դատարանը 2008-ի օգոստոսի ռուս-վրացական պատերազմի գործով որոշում է կայացրել, գրում է aliq.ge-ն։  Վրաստանի վարչապետն այս...
Աղբյուր` Panorama.am
19:36
Դուք բոլորդ ծափահարելու օրը որպես մտավորական, որպես քաղաքացի ազատվել եք աշխատանքից․ Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանն իր հոդվածում անդրադարձել է փոխնախարարի և այլոց ինքնապաշտոնանկմանը։ ...
Աղբյուր` Panorama.am
19:30
Դրական եզրակացություն՝ զինծառայողների վնասների հատուցման պրոգրեսիվ վճարներին
Տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:21
Փրկվել է դեղորայքային ծանր ալերգիայով երիտասարդ կնոջ կյանքը
Փրկվել է դեղորայքային ծանր ալերգիայով երիտասարդ կնոջ կյանքը։ Այս մասին հայտնում են  «Էրեբունի» ԲԿ մամուլի ծառայությունից։...
Աղբյուր` Panorama.am
19:17
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի արդյունքները
2021 թ. հունվարի 9-20-ը  տեղի է ունեցել «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը՝ առցանց ձևաչափով, նվիրված...
Աղբյուր` Panorama.am
19:10
Ազատություն արցախյան պատերազմի բոլոր ռազմագերիներին․ հայերի բողոքի ակցիան ՌԴ ԱԳՆ-ի դիմաց
Ռուսաստանաբնակ հայերը բողոքի ակցիա են իրականացրել ՌԴ ԱԳՆ շենքի դիմաց՝ կոչ անելով պատկան մարմիններին՝ կատարել խոստումն ու ազատ արձակել արցախյան...
Աղբյուր` Panorama.am
19:04
Վրաստանն առաջիկայում կներկայացնի սահմանափակումների վերացման ծրագիրը
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան երկրում այս պահին գործող սահմանափակումների՝ փուլ առ փուլ վերացման ծրագրի հետ կապված աշխատանքային հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
18:58
Երևանում օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 7-10 աստիճանով
Երևանում և հանրապետության տարածքում  հունվարի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության...
Աղբյուր` Panorama.am
18:52
Դա հայկական ինքնության ու հայոց ազգային նախագծի վերացման փորձ է․ Էլբակյանը՝ Շուշիի հայտարարության մասին
Քաղաքագետ Էդգար Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Շուշիի մասին հայտարարությանը խորը նայեք։ Դա հակաՀայաստանի հաղթական...
Աղբյուր` Panorama.am
18:46
Արթուր Դանիելյան. «Այլընտրանքը» ամրապնդեց վիժվածքի իշխանությունը
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է.  «Հարգելի, սիրելի, պաշտելի համաքաղաքացիներ՝ մեր երկիրը...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արվեստի գործ է․ իրավապաշտպանը՝ «Իկրայի գործի» մասին
«Իկրայի» գործով դատական առաջին նիստն է լինելու։ Լրագրողների հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան...
Աղբյուր` Panorama.am
18:35
«Փաշինյանը 3000 դոլարանոց իկրայից ավելի թանկ բան է կերել՝ 5000-ից ավելի երիտասարդի գլուխ»
«Մենք ունեինք 100%-անոց տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներից մեկը՝ Շուշան Փաշինյանը, 3000 դոլարանոց սև խավիար է ուտում, և...
Աղբյուր` Panorama.am
18:25
Հայկական ֆուտբոլի լեգենդը 32 տարեկան է
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-ամյակը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։ ՀՖՖ TV-ն Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
18:18
Ամատունի Վիրաբյան. Ինձ ավելի շատ դատարանի վճիռ էր պետք, որ արդարադատության նախարարի հրամանն անհիմն է
Դատարանն անվավեր է ճանաչել Ռուստամ Բադասյանի՝ Ամատունի Վիրաբյանին Ազգային արխիվի տնօրենի պաշտոնից ազատելու որոշումը
Աղբյուր` Panorama.am
18:12
Փաստաբան. Ռուբեն Հայրապետյանի հետախուզումը վաղուց դադարեցված է…
Փաստաբան Ամրամ Մակինյանը, անդրադառնալով Քննչական կոմիտեի կողմից այսօր տարածած հաղորդագրությանը, գրում է. «Ստիպված եմ անդրադառնալ...
Աղբյուր` Panorama.am
18:06
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան...
Աղբյուր` Panorama.am
18:00
ԵԽԽՎ զեկույցի հեղինակը կլինի Հայաստանում և Ադրբեջանում, մեր առաջարկով կփորձի լինել Արցախում. Զոհրաբյան
ԵԽԽՎ միգրացիայի և տեղահանված անձանց նիստում խոսել եմ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին: Այս մասին հայտնել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
17:52
Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնումներին առնչվող հարցեր
Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի...
Աղբյուր` Panorama.am
17:46
ՀՊՏՀ-ն դարձել է միջազգային ծրագրի համակարգող
ՀՊՏՀ-ն իրականացնում է միջազգային նախագիծ՝ միտված Հայաստանում և Վրաստանում ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
17:40
Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
Հունվարի 20-ին և 21-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան
14:52 19/01/2021

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}