Կայացել է Լավրով-Մնացականյան հեռախոսազրույցը
Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 8-ին կայացել է Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարներ՝ Զոհրաբ Մնացականյանի ու Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։
Ռուսական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները քննարկել են երկու երկրներում կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը, դրա տարածման կանխմանն ուղղված քայլերն ու բացասական հետևանքները չեզոքացնելը։
Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում երկկողմ հարաբերությունների արդի հարցերի, ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի, ՄԱԿ-ի շրջանակում համագործակցության հարցերին։
ՀՀ ԱԳՆ-ն հեռախոսազրույցի մասին որևէ տեղելկատվություն չի տարածել։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ