Քաղաքական 10:55 08/04/2020 Տարածաշրջան

Հարութ Սասունյան. ԱՄՆ-ը մեղադրում է թուրքական «Հալք» բանկին՝ Իրանին միլիարդավոր դոլարների ապօրինի փոխանցումների համար

«Հալք» բանկը, որի մեծամասնական բաժնետերը Թուրքիայի կառավարությունն է, 2020 թ․ մարտի 31-ին Նյու Յորքում իրեն մեղավոր չի ճանաչել քրեական մեղադրանքներով, որ նա  օգնել է Իրանին տասնյակ միլիարդավոր դոլարներ և ոսկի ապօրինաբար փոխանցելու համար, գրել են Այքան Էրդեմիրը և Ֆիլիպ Կովալսկին մի հոդվածում, որն ապրիլի 3-ին հրապարակվել է Վաշինգտոնում գործող քաղաքականության ինստիտուտի՝ Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի կողմից։

2019 թ․ հոկտեմբերի 15-ին Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարանը «Հալք» բանկին մեղադրեց «խարդախության, փողերի լվացման և պատժամիջոցների խախտումների համար», պնդելով, որ «Հալք» բանկը և նրա ղեկավարները օժանդակել են ոսկու վաճառքով զբաղվող թուրք-իրանցի Ռեզա Զառաբին՝ «բազմամիլիարդ դոլարների» հնարքով շրջանցելու Միացյալ Նահանգների պատժամիջոցներն ընդդեմ Իրանի»։

Սկզբում «Հալք» բանկը հրաժարվեց ներկայանալ դատարան՝ «պնդելով, որ քրեական մեղադրանքները դուրս են Միացյալ Նահանգների դատարանի իրավասությունից», գրել են Էրդեմիրն ու Կովալսկին, սակայն, երբ «դատախազներն առաջարկեցին ավելացնել տուգանքը դատարանի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի համար, որը կարող էր կազմել 1․8 միլիարդ դոլար ութ շաբաթ անց», բանկը համաձայնեց պատասխանել դատական հայցերին:

Սկզբում թուրք և իրանցի պաշտոնյաները հնարք էին մշակել գազը ոսկով փոխանակելու համար՝ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու նպատակով, պնդելով, որ ոսկին ուղղվում է ոչ թե իրանական պետական կառավարման մարմիններին, այլև Իրանի «մասնավոր հատվածին»: Էրդեմիրն ու Կովալսկին հայտարարել են, որ «վերջին հաշվով, այդ հնարքը իրանական վարչակարգին բերեց մոտ 13 միլիարդ դոլարի թուրքական ոսկի 2012-2013 թվականների ընթացքում: Երբ  2013 թ․ ԱՄՆ-ը փակեց «ոսկու սողանցքը», Իրանն օգտագործեց թուրքական կեղծ ընկերությունները՝ սննդամթերքի և դեղամիջոցների կեղծ գործարքների վերաբերյալ հաշիվներ ներկայացնելով, որոնք որպես մարդասիրական օգնություն դուրս էին մնում ԱՄՆ պատժամիջոցներից։ Գերհաշվարկի մեկ այլ տխրահռչակ գործով, Թուրքիայում տեղակայված շքեղ զբոսանավերի ընկերությունը օգտագործել է «Հալք» բանկը մոտ 5․2 տոննա շագանակագույն շաքարավազի վաճառքի համար Իրանի «Փասարգադ» բանկին՝ մոտավորապես 240 դոլար մեկ ֆունտի (0․45 կգ) դիմաց»։

Այս հնարքն առաջին անգամ 2013 թ․ դեկտեմբերին բացահայտեցին թուրք քննիչները, որոնք ամբաստանել էին այդ ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, նրա մի շարք նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ «Հալք» բանկի կառավարիչներին։ Էրդողանը փակեց հետաքննությունը՝ հեռացնելով ոստիկանության պաշտոնյաներին, դատախազներին և դատավորներին․․․

Սկանդալը կրկին ծագեց 2016 թ․ մարտին, երբ թուրք-իրանցի պարագլուխ Ռեզա Զառաբը ձերբակալվեց Մայամիում, երբ իր ընտանիքի հետ մեկնել էր Ֆլորիդա՝ Դիսնեյի աշխարհ այցելելու համար։

2017 թ․ մարտին, ԱՄՆ իշխանությունները ձերբակալեցին «Հալք» բանկի գործադիր տնօրենի տեղակալ Մեհմեթ Հաքան Աթիլլային՝ Նյու Յորք ժամանելուն պես։  Զառաբն իրեն մեղավոր ճանաչեց և համաձայնեց դատարանում ցուցմունք տալ Աթիլլայի դեմ։ Զառաբը խոստովանեց, որ կաշառք է տվել Թուրքիայի բարձրաստիճան նախարարներին և «Հալք» բանկի բարձրաստիճան պաշտոնյաներին: Նա նույնիսկ Էրդողանին ներքաշեց կոռուպցիոն հնարքի մեջ՝ հայտարարելով, որ Էրդողանն անձամբ է հաստատել ապօրինի գործողությունները։
«2018 թ․ մայիսին «Հալք» բանկի Աթիլլան դատապարտվեց  32-ամսյա բանտարկության, ինչը զգալիորեն ավելի կարճ էր, քան նախկինում պահանջել էին դատախազները», գրել են Էրդեմիրն ու Կովալսկին: «Աթիլլայի Թուրքիա վերադարձից հետո, Էրդողանը պատժամիջոցները խախտողին պարգևատրեց՝ նրան նշանակելով Ստամբուլի ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն՝ հետևելով նախագահի հաստատած ձևին՝ հատուցելով Զառաբի այլ ավագ հանցակիցներին շահավետ նշանակումներով»։

Էրդողանն անձամբ դիմեց նախագահ Թրամփին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ արգելափակելու «Հալք» բանկի դեմ դատական գործը, պնդելով, որ ԱՄՆ դատարանները իրավունք չունեն դատել Թուրքիայի քաղաքացիներին: Courthouse-ի լրատվական ծառայությունից հայտնել են, որ «Զառաբի կեղծ ընկերություններից մեկը՝ Royal Holding A.S.-ը, որպես իր հասցե նշել է Ստամբուլում Թրամփի աշտարակների 35-րդ հարկաբաժինը։ Նախքան փողերի լվացման, պատժամիջոցների շրջանցման և կաշառակերության համար մեղավոր ճանաչվելը, Զառաբը վարձել էր Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիին՝ ստվերային դիվանագիտության քարոզարշավը ղեկավարելու համար, որը կրկնվեց Ուկրաինայում։ Երթևեկելով Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի և Սպիտակ տան միջև, Ջուլիանին հանդիպեց Էրդողանի, Թրամփի, նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ԱՄՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ՝ փորձելով բանակցել բանտարկյալների փոխանակման շուրջ: «Նյու Յորք թայմսը» հաղորդեց, որ Թիլերսոնը դիմադրել է գործարքի համար Սպիտակ տան ճնշմանը, ինչը փաստացի կհանգեցներ Զառաբի գործի կարճմանը»։

Էրդողանի և Ջուլիանիի ջանքերի շնորհիվ հաջողվեց դատաքննությունը կանգնեցնել գրեթե երկու տարի, սակայն այն, ի վերջո, ձախողվեց, երբ անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի դատախազությունը Նյու Յորքի Հարավային շրջանում մեղադրանքներ առաջադրեց»։
Սենատի ֆինանսների հարցով հանձնաժողովի գլխավոր դեմոկրատ սենատոր Ռոն Վայդենն ասաց Courthouse-ի լրատվական ծառայությանը․ «Ըստ ամենայնի, Դոնալդ Թրամփը կատարում էր Էրդողանի և Ջուլիանիի հրամանը, իսկապես հարցեր կային այն մասին, թե արդյոք սա «Հալք» բանկը փրկելու մասին էր, չնայած կային մեղադրանքներ, որ նրանք ղեկավարել էին պատմության մեջ պատժամիջոցներից խուսափելու ամենամեծ հնարքը»:

2020 թ․ սկզբում Սենատում նախագահ Թրամփի պաշտոնազրկման գործընթացի ժամանակ, սենատորներ Վայդենը, Ռոբերտ Մենենդեսը և Շերոդ Բրաունը համատեղ հարց ուղղեցին, որը Սենատում բարձրաձայն ընթերցեց գլխավոր դատավոր Ջոն Ռոբերտսը․ «Արդյոք նախագահն  այնպիսի վարքագի՞ծ է դրսևորել, որով իր անձնական ու քաղաքական շահերը վեր է դասել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից»։

Վայդենն ասել է Courthouse լրատվական ծառայությանը․ «Դոնալդ Թրամփը զգալի ֆինանսական հետաքրքրություններ ունի Թուրքիայում», նկատի ունենալով Ստամբուլում գտնվող Թրամփի աշտարակները: «Մենք պարբերաբար կարդում ենք, որ նրա ընտանիքը անձնական հարաբերություններ է հաստատել թուրք կարևոր պաշտոնյաների հետ: Եվ այսպես, դուք պետք է հարցնեք, որն է մեր հետաքննության մասը՝ արդյոք Թրամփի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ նշանակալի ձևով երանգավորված է իր անձնական և քաղաքական շահերով և ոչ թե երկրի ազգային անվտանգությամբ»:

Եթե «Հալք» բանկը մեղավոր ճանաչվի Միացյալ Նահանգների պատժամիջոցները խախտելու համար, ապա դատարանը կարող է խոշոր տուգանք սահմանել՝ անկախ նախագահ Թրամփի ցանկություններից:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է  տրամադրել մթերք և դեղեր»,-...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակիցները դիմումներ են ներկայացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Փաստ». Չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա հանդիպել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը ՔԿ-ն հարցեր է տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն իրազեկել է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերությունը գնումների պաշտոնական կայքում հրապարակել է, թե որքան գումար է...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Փաստ». Գնալով ավելի ակնհայտ են դառնում ներիշխանական «բազառները»,
«Ասֆալտը, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է»
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից, ինչ խորը արմատներ ունի պատգամավորի նեղացածությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը...
Աղբյուր` Panorama.am
Օրվա թեմա
08:33 28/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի
08:30 27/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի
08:30 26/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ երեքշաբթի

Տեսանյութեր

Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում
15:19 27/03/2024

Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}