Ռուսական կորոնավիրուսային թեստերը ուղարկվել են ավելի քան 30 երկրներ, դրանց թվում՝ Հայաստան. Ինտերֆաքս
«Ռուսաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստեր է ուղարկել ավելի քան 30 երկրներ»,- Ինտերֆաքս-ի փոխանցմամբ, չորեքշաբթի օրը կորոնավիրուսի դեմ պայքարի Կառավարության համակարգող խորհրդի նիստի ժամանակ ասել է վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Նախ և առաջ թեստեր են ուղարկվել Եվրասիական տնտեսական միության, Անկախ պետությունների համագործակցության և այլ երկրների մեր գործընկերներին»,- ասել է Միշուստինը:
Նա նշեց, որ այս միջոցներն անհրաժեշտ են, առաջին հերթին, ՌԴ-ում վարակվելու ռիսկը նվազագույնի հասցնելու համար:
«Յուրաքանչյուր առավոտը գրեթե բոլոր երկրներում սկսվում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին տեղեկություններ հայտնելով: Այս սպառնալիքը տարածված է ամբողջ աշխարհում, և միայնակ դրա դեմ պայքարելն անհնար է», - շեշտել է Միշուստինը:
Նախորդ օրը՝ ապրիլի 7-ին, տեղեկատվություն տարածվեց կորոնավիրուսի ռուսական թեստայի խմբաքանակը Հայաստան ուղարկելու մասին: Ռուսաստանի Դաշնության մասնագետներն ու բժշկական սարքավորումները Հայաստան են ուղարկվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով: