Փոստով քվեարկություն Լեհաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններում. ՏԱՍՍ
«ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինհիբերգ Գիսլադոտիրը կասկած է հայտնել Լեհաստանում մայիսի 10-ին կայանալիք նախագահական ընտրությունների՝ միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացնելու վերաբերյալ: Դրանք պլանավորվում են անցկացնել փոստով՝ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ համապատասխան հայտարարությունը Բյուրոն տարածել է իր կայքում երեքշաբթի օրը:
«Իսկական ընտրությունները պահանջում են բնականոն քարոզարշավ, որի միջոցով ընտրողները կարող են լսել բոլոր թեկնածուների ծրագրերն ու տեսակետները՝ իրազեկված ընտրություն կատարելու համար»,-ասել է Ինհիբերգ Գիսլադոտիրը: «Համաճարակի պատճառով հասարակության հավաքների ներկայիս սահմանափակումները իրականում անհնար են դարձնում քարոզարշավների անցկացումը: Ես մտահոգված եմ, որ եթե նախագահական ընտրություններն անցկացվեն այս պայմաններում, դրանք կարող են չհամապատասխանել միջազգային մի շարք չափանիշների», - ավելացրել է գրասենյակի տնօրենը:
Ինչպես հիշեցրել է ԺՀՄԻԳ-ը, ԵԱՀԿ բոլոր երկրները պարտավորվել են անցկացնել ժողովրդավարական ընտրություններ, որոնք ներառում են ոչ միայն ընտրությունների օրը, այլև քվեարկությունից առաջ և հետո ընկած ժամանակահատվածները:
«Չնայած փոստային քվեարկությունը կարող է արդյունավետ ճանապարհ լինել, որ գործընթացը հասանելի կդարձնի քաղաքացիներին, որոնք հակառակ դեպքում չէին կարողանա քվեարկել, բայց այն համատեքստը, որում իրականացվում են շարունակվող փոփոխությունները, ինչպես նաև դրանց մասշտաբները, առանձնակի մտահոգիչ են»,-ասվում է Բյուրոյի տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան