Արթիկում կրակոցներ արձակած անձին հայտնաբերել են
Արթիկի ոստիկանները Արթիկ քաղաքի Անկախության փողոցում գիշերային ուժեղացված ծառայության ժամանակ կրակոցի ձայն են լսել ու կատարվածի մանրամասները պարզելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկել։
Ոստիկանության փոխանցմամբ, նրանք Արթիկի Ազատության փողոցում հայտնաբերել են Արթիկում բնակվող 25-ամյա մի երիտասարդի։ Ոստիկանների տեղեկություններով՝ հենց նա էր կրակոց արձակել։
Դեպքի վայրում կրակված պարկուճը հայտնաբերվել է և առգրավվել։ Երիտասարդը, իր «Մերսեդեսով» հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Արթիկի բաժին, որտեղ քրեական հետախույզներին ներկայացրեց գործարանային համարով գազային ատրճանակ։
Այն ևս առգրավվել է և ուղարկվել փորձաքննության։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։