Եվրամիությունը փակ կպահի արտաքին սահմանները մինչև մայիսի 15-ը
Եվրամիության ընդհանուր սահմանի ոչ էական ճանապարհորդությունը պետք է սահմանափակվի մինչև մայիսի 15-ը։ Այս առաջարկն անդամ պետություններին արել է Եվրահանձնաժողովը։ Այս մասին գրում է EU Observer-ը։
«Մենք դեռ չպետք է թույլ տանք, որ դուռը բացվի, քանի դեռ մենք պահպանում ենք մեր տունը», - ասել է ԵՄ միգրացիայի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Շինասը:
Նշենք, որ մարտի կեսերից ԵՄ-ի օդային, ճանապարհային, երկաթուղային և լաստանավային երթևեկությունը «գրեթե իջել են զրոյի»՝ բացառություններով միայն բեռնափոխադրումների ու հայրենիք վերադարձողների համար։