Պեսկովն ասել է, որ իր համար վիրուսազերծող է գնել ու կրում է բաճկոնին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ինքն իր համար դեղատնից «վիրուսի արգելափակիչ» է գնել, որը կրում է բաճկոնի վրա՝ կրծքանշանի նման: Այս մասին գրում է Tass-ը։
«Ես այն գնել եմ դեղատնից», - ասել է Պեսկովը Tass-ին՝ պատասխանելով այն հարցին, թե առաջարկվո՞ւմ է արդյոք այդպիսի արգելափակիչների օգտագործումը նախագահի աշխատակազմին:
Ավելի վաղ Life.ru-ի կայքում հայտնվել էր տեղեկություն, որ պետության ղեկավարի խոսնակը վիդեոկոնֆերանսով հանդիպմանը, որը չորեքշաբթի օրն անցկացրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ներկայացել էր «վիրուսն արգելափող» կրծքանշանով։
Արտադրողի կայքում ասվում է, որ սարքն արտանետում է քլորի երկօքսիդ, ախտահանում է օդը և «արդյունավետորեն սպանում է պաթոգեն միկրոօրգանիզմները, ինչպիսիք են սնկերը, մանրէները և վիրուսները»:
Նշվում է սակայն, որ այս «արգելափակիչները» պատշաճ կերպով չեն ուսումնասիրվել և հայտնի չէ նրանց արդյունավետությունը։
Չնայած քլորի երկօքսիդը իսկապես օգտագործվում է ախտահանման համար, այն չի օգտագործվում օդի ախտահանման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ