Քաղաքական 16:36 09/04/2020 Տարածաշրջան

Վրացի հաղորդավարի հայատյաց հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Վրաստանում

Օրեր առաջ վրացական «Մթավարի» հեռուստաընկերության «Post Factum» հաղորդման հաղորդավար Գիորգի Գաբունիան եթերում հայատյաց հայտարարություն է արել, ինչը Վրաստանում տարբեր կազմակերպությունների կողմից սուր քննադատության է արժանացել։

Region Monitor-ը գրում է՝ բանն այն է, որ վերոնշյալ հաղորդման շրջանակներում ցուցադրվել է «Գեներն ընդդեմ կորոնավիրուսի» խորագրով ռեպորտաժ, որում խոսվել է գենետիկական կոդերի կարևորության և էթնիկ պատկանելիության առավելությունների մասին: Տեսանյութում վրաց գիտնականներն իրենց տեսակետներն են հայտնել, թե հնարավոր է հարցը գենետիկական կոդին է առնչվում, և հենց վրացական գեն կրող մարդիկ են կարողանում ավելի հեշտ հաղթահարել վիրուսը:

Ռեպորտաժի ցուցադրումից հետո Գաբունիան, խոսելով հայերի մասին, հեգնանքով ասել է. «Այն, թե ինչ են մտածում արտասահմանցի գիտնականները մենք գիտենք, նրանց վրացի գործընկերների կարծիքին էլ ծանոթացանք։ Իսկ այժմ ես սպասում եմ հայ գիտնականների եզրակացությանը: Ինձ շատ է հետաքրքրում, թե որ գենետիկական խմբին կպատկանեն մեր հարևանները:Վստահ եմ՝ կպարզվի, որ նրանց ԴՆԹ-ն վրացիներից ավելի ուժեղ է և միանգամից վերացնում է կորոնավիրուսը, նույնիսկ պատվաստման և դեղամիջոցների կարիք չունեն»։

Աղբյուրը նշում է՝ վրացի հաղոորդավարի այս հայտարարությունները արժանացել են Վրաստանում մի շարք կազմակերպությունների քննադատությանը։ Մասնավորապես վրացական «Ո՛չ ատելությանը» քաղաքացիական պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ նշելով. «Այս մեկնաբանությունը հայատյաց է և նպաստում է կարծրատիպերի առաջացմանը էթնիկ հողի վրա: Ծրագրի հաղորդավարի այսպիսի հայտարարությամբ հեռուստաալիքը խախտել է Հեռարձակման օրենքի 31-րդ հոդվածը։ Հեռարձակողը պետք է զերծ մնա այնպիսի նյութերի հրապարակումներից, որոնք հրահրում են ատելությունից կամ անհանդուրժողականություն`ռասայի, լեզվի, սեռի, կրոնի, քաղաքական պատկանելիության, էթնիկական, աշխարհագրական կամ սոցիալական ծագման հողի վրա»:

«Ո՛չ ատելությանը» քաղաքացիական պլատֆորմի այս հայտարարության տակ ստորագրել են այնպիսի կազմապերպություններ, ինչպիսիք են «Մեդիայի զարգացման ինստիտուտ»-ը (MDF) «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն»-ը (ISFED), «Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը» (TDI), «Սաֆերի» ՀԿ-ն, «Մարդու իրավունքների կենտրոն»-ը (HRC), «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա»-ն (GRASS), «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GILA), «Transparency International Georgia»-ն (TI)։

Թեմայի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև վրացական «Լրագրողական էթիկայի խարտիան»։ Վերջինիս գնահատմամբ, հեռուստաընկերության կողմից տարածված նյութը ռասիզմ է պարունակում, այլատյացություն քարոզում՝ խրախուսելով էթնիկ պատկանելությամբ խտրականությունը»:

Կազմակերպությունը նշում է, որ բազմիցս է դիմել լրագրողներին՝ հորդորելով հատուկ զգուշությամբլուսաբանել Covid-19-ի հետ կապված նյութերը՝ հրապարակելով միայն ճշգրիտ տեղեկատվություն:

«Անհասկանալի է, թե ինչ նպատակ ունի «Post Factum»-ում միայն կարծիքների վրա հիմնված տեսություններ տարածելը, որոնք վրացական գենի առավելության հետ են կապված: Սա կարող է վնաս հասցնել քաղաքացիներին և այլատյացություն տարածել»,- նշված է հայտարարությունում:

Լրագրողական ՀԿ-ն գտնում է, որ լրատվամիջոցներն ունեն սոցիալական պատասխանատվություն՝ չքարոզել ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն։      

Նաև ընդգծվում է, որ կորոնավիրուսի տարածման շրջանում սա առաջին դեպքը չէ, երբ վրացական մամուլում նյութեր են հայտնվել ուղղված այլ էթնիկ խմբերի դեմ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:19
Բանկային երաշխիքը չի վերացվելու.Փաշինյան
Պանդեմիայով պայմավարոված՝ ճգնաժամային իրավիճակ ենք ապրում և այս իրավիճակում պետության կողմից երկու կարևոր գործառույթ կար, որ պետք է իրականացվեր՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է մի քանի ամսվա ընթացքում միջուկային փորձարկում նախապատրաստել
Միացյալ Նահանգները մի քանի ամսից պատրաստ կլինեն միջուկային փորձարկում անցկացնել, եթե համապատասխան հանձնարարականներ տրվեն երկրի նախագահի կողմից:...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանում շատ քիչ են մարդիկ, որոնք կապի կապի կապի կապով իրար հետ կապված չեն. Նիկոլ Փաշինյան
Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը վարչապետին տեղեկացրեց, որ մի քանի...
Աղբյուր` Panorama.am
18:52
Այսօր Սանկտ-Պետերբուրգից Երևան վերադարձավ 225 քաղաքացի
Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ   Սանկտ-Պետերբուրգից  Երևան  է...
Աղբյուր` Panorama.am
18:45
ԱԱՏՄ-ն կասեցրել է 932 տնտեսվարողի գործունեություն
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումները ողջ հանրապետությամբ շարունակվում են։ Կորոնավիրուսի (Covid19) տարածումը...
Աղբյուր` Panorama.am
18:38
Հայկ Մարությանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել.Մեդիա պաշտպան
2020թ-ի մայիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու...
Աղբյուր` Panorama.am
18:32
Նոր համաճարակն առավելապես հարվածում է աշխատող աղքատներին.Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն իր հոդվածում անդրադարձել է նոր համաճարակի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Հայտնաբերվել է դիմակ և ձեռնոց կրելու կանոնների խախտման 583 դեպք
Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է արդյունավետ վերահսկողությունը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
18:20
Գագիկ Համբարյան. Գրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր սուպերնախարարը
Քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը մի լուսանկար է հրապարակել ու գրել. «Բազմիցս եմ ապացույցներով...
Աղբյուր` Panorama.am
18:13
Չենք պատրաստվում ձախողել, կապիտալ շինարարությունը կիրականացվի ժամկետներում. Պապիկյան
Կապիտալ շինարարությունը կիրականացվի ժամկետներում։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Տարածքային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
18:08
Վրաստանում կսուբսիսավորեն հիպոթեքային վարկերը
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է՝ պետությունը մտադիր է սուբսիդավորել հիպոթեքային վարկերը։ ԱԺ-ում կառավարության ղեկավարն ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մինչև ճգնաժամը տուրիստական ընկերությունները կուտակել էին 400 մլն դրամի կանխավճար. Էնֆիաջյան
Պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր հարց ու պատասխանի ժամանակ կառավարության ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ տուրիզմի ոլորտում կան...
Աղբյուր` Panorama.am
17:57
Վանում սպանվել է իշխանական կուսակցության գրասենյակի վրա հարձակված քուրդ զինյալը
Վանում 2016 թվականին Թուրքիայի իշխանությունների կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Տաքսիներով շարունակում են երթևեկել առանց դիմակի
Արտակարգ դրության պայմաններում քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության  տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Պոլսահայ մտավորականի արձագանքը՝ թուրք ոստիկանի ազգայնամոլական հայտարարությանը
Ստամբուլի Սուլթանգազի շրջանում փողոց դուրս գալու արգելքը խախտած դրսում խաղացող երեխաները, ոստիկաններին տեսնելով, սկսել են լաց լինել։ Թուրք...
Աղբյուր` Panorama.am
17:25
Գեղարքունիքի 36 համայնքում կորոնավիրուսի հաստատված դեպքեր կան
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սոնոսյանի հրապարակած տվյալների համաձայն, վերջին երկու օրերի դրությամբ  մարզում հաստատվել է կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am
17:19
30 տարվա ընթացքում առաջին անգամ Turner մրցանակաբաշխությունը չի կայանա
Բրիտանական «Թեյթ» թանգարանն առաջին անգամ 30 տարվա ընթացքում չեղարկել է Turner մրցանակաբաշխությունը։ Մեծ Բրիտանիայում...
Աղբյուր` Panorama.am
17:13
Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
Հանրապետության տարածքում մայիսի 28-ին, 30-31-ը, հունիսի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ին օրվա երկրորդ կեսին առանձին...
Աղբյուր` Panorama.am
17:08
ԱԺ-ում խնդրեցին դեմ քվեարկել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի ներդրմանը վերաբերող նախագծին
Ազգային ժողովի նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը խնդրեց խորհրդարանին դեմ քվեարկել կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սննդի, հիգիենայի պարագաների փաթեթներ՝ 900 ընտանիքների
Աջակցության տրամադրումը կմեկնարկի հունիսի 1-ից:
Աղբյուր` Panorama.am
16:58
«Փարիզ-2024» օլիմպիական խաղերի անցկացման հարցը կարող է վերանայվել
«Փարիզ-2024» ամառային օլիմպիական խաղերի անցկացման  հարցը կարող է վերանայվել: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը, քաղաքի մի  շարք...
Աղբյուր` Panorama.am
16:50
ԳԱԱ ինստիտուտներից մեկում հափշտակություն է տեղի ունեցել
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից ստացված...
Աղբյուր` Panorama.am
16:43
Թուրք ընդդիմադիր գործչի դեմ բողոք է ներկայացվել՝ 7 տարի առաջ Էրդողանին հայհոյելու համար
Թուրք ընդդիմադիր գործչի դեմ բողոք է ներկայացվել՝ 7 տարի առաջ Էրդողանին հայհոյելու համար։ Թուրքիայի ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
16:35
ՀԱԳՄ առաջարկները տեղ են գտել ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահության որոշումներում
ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահության 13-րդ հեռավար նիստում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ներկայացրել է փոխնախագահ Ներսես...
Աղբյուր` Panorama.am
16:28
ԱԱԾ. Բացահայտվել է պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափի կաշառք տալու հերթական դեպքը
ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
16:22
Շիրակում ընդհանուր 340 բնակչի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Մայիսի 27-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 20-ը Շիրակի մարզի բնակիչ է։...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փոխնախարար. Հոգեբուժական ծառայություններ մատուցող կազմակերպություններ դիմողների աճ կա
«Հուգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխությունների ու կից ներկայացված նախագծերի փաթեթն Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:08
Համավարակի ավարտից հետո հակադոպինգային լրացուցիչ թեստերի անհրաժեշտություն կլինի․WADA
Կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո, երբ սկսվեն մրցումները, բացթողումները  շտկելու համար  անհրաժեշտ կլինի անցկացնել լրացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
15:57
ԱՆ. Հիդրօքսիքլորոքվին ստացած պացիենտների զգալի մասի մոտ նկատվում է դրական շարժընթաց
«Հայաստանում բուժման ուղեցույցի համաձայն՝ հիդրօքսիքլորոքվինը նշանակվում է ռիսկային խոցելի խմբերի և թոքաբորբով պացիենտներին, այդ թվում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}