« Թեոդոր Ռուզվելտ» նավի նավաստիները ԱՄՆ-ի նավատորմում վարակվածների կեսն են կազմում.«Ինտերֆաքս»
ԱՄՆ-ի նավատորմի կորոնավիրուսով վարակված բոլոր նավաստիների ավելի քան 50% -ը USS «Թեոդոր Ռուզվելտ» միջուկային ավիակիրի անդամններն են»:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, ներկայում հիվանդությունը ախտորոշվել է ԱՄՆ-ի 548 նավաստիների շրջանում: Դրանցից 286-ն ավիակիրի անձնակազմն է: 4,8 հազար մարդուց բաղկացած անձնակազմի մեծ մասն արդեն թեստավորվել են:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը չեն նշում, թե էլ որ ռազմանավերի վրա են հայտնաբերվել վարակակիրներ: Նախորդ ամսվա վերջում ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը զինված ուժերին հրամայեց չհրապարակել առանձին ստորաբաժանումներում և կազմավորումներում հայտնաբերված դեպքերի քանակը:
Հաղորդման համաձայն , նավի վրա կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո USS «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը շտապ ուղարկվել է Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզու ռազմակայան: Նրա անձնակազմի մեծ մասն ափ է իջել:
ԱՄՆ հրամանատարության փոխանցմամբ, մոտ հազար մարդ պետք է մնա նավի վրա՝ ատոմային էներգաբլոկի սպասարկման, զինամթերքը հսկելու և նավարկության համար նավը պատրաստ պահելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց