Բորելը կարծում է, որ Չինաստանը և Ռուսաստանը փորձում են ընդլայնել իրենց ազդեցությունը համաճարակի ժամանակ
«ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Չինաստանը և Ռուսաստանը օգտվում են կորոնավիրուսի ճգնաժամից և օգնում են այլ երկրներին՝ որպեսզի ընդլայնեն իրենց աշխարհաքաղաքական դերը աշխարհում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, վերջինս այդ տեսակետը հայտնել է հինգշաբթի օրը La Repubblica- ին տված հարցազրույցում:
«Պարզ է, որ Չինաստանը և Ռուսաստանը ձգտում են մեծացնել իրենց ազդեցությունը աշխարհում: Տրամաբանական է, որ նրանք նույնպես օգտվում են համաճարակով պայմանավորված ճգնաժամը՝ օգտագործելով իրենց բոլոր հնարավորությունները: Այս ռազմավարությունը հիմնված է այն գաղափարի վրա, որ որոշ քաղաքական համակարգեր ավելի արդյունավետ են գործում համաճարակի դեմ, քան մերը՝ եվրոպականը»,-ասել է Բորելը:
«Այնպիսի խոշոր տերություններ, ինչպիսիք Չինաստանը և Ռուսաստանը են, լրատվամիջոցների օգնությամբ մեծացնում են իրենց օգնության չափերը՝ մեծացնելով նաև իրենց աշխարհաքաղաքական դերն աշխարհում, այդ թվում ՝ հասարակական կարծիքի ձևավորմամբ»,-հայտնել է ԵՄ ներկայացուցիչը:
Միաժամանակ Բորելը հիշեցրել է ԵՄ-ի օգնությունը նախ Չինաստանին՝ համաճարակի պիկի ժամանակ և Իտալիայի Լոմբարդիայի նահանգին (երկրի հյուսիսում գտնվող համաճարակից առավել տուժած տարածաշրջանը), ուր ուղարկել էր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող եվրոպական բժշկական առաքելությունը: «Կա Եվրոպա, բայց մենք պետք է ավելի լավ հաղորդակցվենք կառավարությունների հետ», - ասել է դիվանագետը:
Ավելի վաղ Իտալիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Ռազովը ՏԱՍՍ- ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանի ոչ մի աշխարհաքաղաքական հաշվարկ չկա Իտալիային կորոնավիրուսի դեմ պայքարում օգնության մեջ և հիշեցրել է այնպիսի ազնիվ դրդապատճառներ, ինչպիսիք են համերաշխությունը, փոխադարձ աջակցությունը, փոխօգնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ