Շվեդիայում ԵԽԽՎ-ին կոչ են արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել
Շվեդ խորհրդարանականները ԵԽԽՎ-ին կոչ են արել վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով պատգամավորներ Կերսթին Լունդգրենի և Մագնուս Էկի ներկայացրած փաստաթուղթը։
Հեղինակները նշել են, որ Շվեդիայի կառավարությունը կողմ է քվեարկել ԵԽ նախարարների կոմիտեի գործող կանոնների փոփոխությանը, որից հետո Ռուսաստանը նորից սկսել է աշխատանքները ԵԽԽՎ-ում:
Լունդգրենն ու Էկը կարծում են, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վերացում:
Նրանք վստահ են, որ ԵԽ-ում իր գործունեությամբ Մոսկվան ձգտում է «լեգիտիմություն տալ իր գործողություններին», ինչպես նաև նպատակ ունի «անտեսել կազմակերպության և այլ միջազգային հաստատություններում ընդունված որոշումները»:
Ելնելով դրանից ՝ պատգամավորները կոչ են արել վերսկսել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին