Մոսկվայի ծերանոցում հրդեհի հետևանքով 16 մարդ է վիրավորվել, 4-ը մահացել են
Ըստ թարմացված տվյալների, Մոսկվայում տարեցների գիշերօթիկ հաստատությունում բռնկված հրդեհի հետևանքով տասնվեց մարդ վիրավորվել է։ «ՌԻԱ նովոստի»-ին հ արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ ևս չորս մարդ մահացել է:
Նախկինում հաղորդվում էր երկու զոհի և տասը վիրավորների մասին: Վերջիններս տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ:
Հրդեհը բռնկվել է չորեքշաբթի երեկոյան Մյակիկինսկայայի 3-րդ փողոցում գտնվող շենքի նկուղում և առաջին հարկում, որի մակերեսը կազմել է 300 քմ:
Հրդեհի պահին շենքում եղել է 53 մարդ, այդ թվում ՝ 48 բնակիչ և հինգ աշխատակից:
Հրդեհից անմիջապես հետո ծերերը տեղափոխվել են գիշերօթիկ տան հարևան շենք: Այնուհետև 28 մարդ տեղափոխվել է մայրաքաղաքի սոցիալական պաշտպանության վարչության վերականգնողական կենտրոն:
Ըստ աղբյուրի, ողբերգության պատճառը կարող է լինել դիզելային վառելիքով աշխատող կաթսայատան պայթյունը: Մեկ այլ վարկածի համաձայն՝ հրդեհ է բռնկվել էլեկտրական մալուխներից:
Հարուցվել է քրեական գործ:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան