Պարգև սրբազան. Ժամանակն է սթափվել
Կորոնավիրուսի տարածման վտանգը նաև եկեղեցական միջոցառումների անցկացման կարգերում է որոշակի փոփոխություններ մտցրել՝ կանխարգելիչ աշխատանքների տրամաբանությամբ: Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ փոփոխությունների մասին հավատավոր ժողովրդին հիշեցրել, հերթական անգամ հանդուրժողականության, համբերության և զգուշության կոչ է տարածել Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ հղելով տեսաուղերձ։
Սրբազանը նշում է, որ առաջիկա օրերի՝ Սուրբ Հարություն տոնի առիթով, դրան նախորդող և հաջորդող օրերի պատարագներ ստիպված անցկացնելու են դռնփակ։
«Հաշվի առնելով հանգամանքը, որ դեռ Հայաստանում ամեն օր վարակվում են կորոնավիրուսով, Արցախի տարածքում՝ Քաշաթաղում, հայտնաբերվեց ևս մեկ վարակակիր, պետք է շատ զգույշ լինենք, մտածենք մեր ազգի անվտանգության համար։ Հետևելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրամանին, որ հայրենիքում՝ Հայաստանում և Արցախում, ներքին թեմերում, մինչև ամսի 13-ը ներառյալ առայժմ բոլոր ժամերգություններն ու պատարագները ստիպված ենք անելու դռնփակ, միայն հոգևորականների մասնակցությամբ, որից հետո եկեղեցու դռները կբացվեն, հավատացյալները կարող են մտնել, աղոթք անել, ոմանք էլ հոգևորականից սուրբ հաղորդությունը ստանալ՝ պահելով տարածություն։
Ժամանակն է սթափվել։ Ամբողջ մարդային ուժերը ուս ուսի տված պետք է այս աշխարհն ու ողջ մարդկությունը փրկենք։ Ժամանակն է գթությամբ մոտենալ մեկս մյուսին, մեկս մյուսին փրկենք, խղճանք ու ավելի շատ աղոթք անենք։
Պետք է զգոնությունը պահենք, հպարտ չլինենք՝ «պարտադիր պետք է եկեղեցում լինեմ»։ Կաթողիկոսի հրահանգներին ենթարկվենք, առողջապահության բոլոր հրամաններին ենթարկվենք մեկ բանակի, մեկ մարդու պես»,- ասում է Պարգև սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուսի ևս երկու դեպք է հաստատվել
- Արցախում երեք քաղաքացուց վերցվել է փորձանմուշ և ուղարկվել թեստավորման
- Արցախում շարունակվում են կորոնավիրուսի կանխարգելմանը միտված հակահամաճարակային միջոցառումները
- Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացին մասնակցել էր մարտի 31-ի ընտրություններին
- ԱՆ.Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու առողջական վիճակը կայուն է
- Արցախում ևս մեկ քաղաքացի է թեստավորվել, պատասխանը բացասական է
- Արցախում մեկ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին