Հայրենիք կինոթատրոնի խաչմերուկում լուսացույցները կանջատվեն
Արշակունյաց - Գարեգին Նժդեհ խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ) կանջատվեն լուսացույցները և երթևեկությունը փորձնական կկազմակերպվի շրջանաձև։
Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
Հիշեցնենք, որ խաչմերուկի վերաբերյալ կապիտալ շինարարության մասին հայտարարել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Հետո պարզ դարձավ, որ այն իրականացնել չեն պատրաստվում։
Հայկ Մարությանը մեկ տարի առաջ՝ 2019-ի փետրվարին ֆեյսբուքյան իր էջում նկար էր հրապարակել, որից երևում է, թե ինչ տեսք կունենա «Հայրենիքի կինոթատրոնի» խաչմերուկն ու հարակից տարածքը` նախատեսված վերանորոգումն իրականացնելուց հետո։
«Պարոն Մեսչյանի հետ քննարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցը»,–գրել է նա:
2019-ի նոյեմբերին Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց. «Հարգելի համաքաղաքացիներ, պետք է Ձեզ հերթական անգամ հիասթափեցնեմ։ Մոռացեք այս նախագիծը։ Քաղաքապետի կողմից ներկայացված հնգամյա զարգացման ծրագրում չկա այս նախագիծը, ինչպես և չկա որևէ ստորգետնյա կամ վերգետնյա անցում կառուցելու տեսլական։ Չկա երթևեկությունը թեթևացնող որևէ էստակադայի/հանգույցի կառուցում!!!»։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները