Փաստաբանների Պալատի հեռավար հարթակով կազմակերպած վերապատրաստման դասընթացին մասնակցել է 253 փաստաբան
Փաստաբանների պալատը 2020 թվականին ապրիլի 9-ին կազմակերպել է հեռավար դասընթաց «Դեոնթոլոգիա և մասնագիտական կարգավիճակ» թեմայով, որին փաստաբանները հնարավորություն ունեցան մասնակցելու իրենց գտնվելու վայրից:
Պալատից հայտնում են, որ Google meet հավելվածի միջոցով կազմակերպված դասընթացին մասնակցել է 253 փաստաբան: Դասընթացն անցկացրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղված միջոցառումները՝ ՀՀ փաստաբանների պալատն առաջիկայում ևս նախատեսում է կազմակերպել հեռավար վերապատրաստման դասընթացներ փաստաբանների համար նույն ձևաչափով:
Հ.Գ. Փաստաբանների պալատում նախկինում էլ գործել է վերապատրաստման հեռավար հարթակը, որը հնարավորություն էր ընձեռում տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հեռահաղորդակցության միջոցներով՝
- իրական ժամանակում մասնակցել դասընթացին.
- նախապես տեսաձայնագրված նյութը սահմանված կարգով դիտել և պատասխանել թեստային հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան