Իրավունք 19:16 10/04/2020 Հայաստան

«Ալեքս տեքստիլ»-ը, դժգոհող աշխատակիցներն ու օրենսդրական բացը

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

«Ալեքս տեքստիլ» ընկերության աշխատակիցը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, գործատուն մարտ ամսվա աշխատավարձը հրաժարվում է ամբողջությամբ վճարել։

Կինը չցանկացավ ներկայանալ, նա ընկերությունում արդուկ անող է աշխատում։ Աշխատակցի խոսքով, իրենք աշխատել են մինչև մարտի 16-ը։ Ամսվա ընթացքում հարկադիր պարապուրդում են եղել 15 օր, որից չորս օրվա համար գործատուն վճարել է։

«Ես առանց հարկերի ստանում եմ 95 հազար դրամ աշխատավարձ։ Ինձ մարտի համար փոխանցել են 48 հազար դրամ, ևս 20-ը ավանսով էին փոխանցել, ընդհանուր 68 հազար դրամ։ Բայց ես ավելի քան 10 ժամ էլ արտաժամյա եմ աշխատել, յուրաքանչյուր ժամի համար տրամադրում են 500 դրամ։ Հիմա այս պայմաններում մենք ո՞նց պետք է յոլա գնանք, հատկապես, երբ չգիտենք, թե այս վիճակն ինչքան կշարունակվի»,-խնդիրը ներկայացրեց կինը։

Նրա խոսքով, նման կերպ վարձատրվել են նաև մյուս աշխատակիցները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում ստեղծված խնդիրը երկու համատեքստում դիտարկեց, երբ արտադրությունը չի աշխատել պարետի կիրառած սահմանփակումների հետևանքով, և երկրորդ, երբ գործատուն չաշխատելու որոշում է կայացրել սեփական նախաձեռնությամբ։

«Այն դեպքում, երբ պարետի որոշմամբ արտադրության դադարեցում նախատեսված չէ, չկա որևէ ցուցում,  այսինքն տվյալ ընկերությունը կարող էր նաև այս պայմաններում աշխատել, գործատուն որոշել է, որ այս ընթացքում չի աշխատելու, ապա դա  համարվելու է ժամանակավոր  պարապուրդ, որի համար վճարում է գործատուն։ Վճարը հաշվարկվում է չաշխատած օրերի աշխատավարձի 2/3-ի չափով, բայց ոչ պակաս, քան ժամային վճարի նվազագույն չափը»,-ասաց վարչության պետը։

Նա նկատեց, այս հարցը կարգավորվում է աշխատանքային օրենսգրքի 186 հոդվածի 1-ին մասով։ Տվյալ հոդվածը սահմանում է. 

Հոդված 186. Վճարումը պարապուրդի ժամանակ
1. Եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը»։

Նույն հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած, ինչպես նաև աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի համար չի վճարվում:

Նախարարությունում էլ ընդունում են, որ վերջին կետը խնդրի ամբողջական լուծում չի տալիս, քանի որ հստակեցղված չէ, թե ինչ է նշանակում «անհաղթահարելի ուժը»։

Օրենսդրական բացի հետևանքով առաջացած խնդիրները ստիպել են, որ նախարարությունում նախագիծ մշակեն՝  փորձելով տալ «անհաղթահարելի ուժի» սահմանումը։ Ընդունելուց առաջարկելու են, որ իրավական այդ ակտն ունենա հետադարձ ուժ։ Բայց թե ինչ կարգավորումներ ու սահմանումներ կլինեն, պաշտոնյան ձեռնպահ է մնում մանրամասներ ներկայացնել, մինչև դրանք վերջնական տեսքի չբերվեն։

Այսօր մամուլում հրապարակվել էր տեղեկություն, որ իշխանությունը  նախատեսում է արտակարգ դրությունը երկարացնել մինչև մայիսի սկիզբ։ Արդյունքում ստացվում է, որ փաստացի աշխատանք ունեցող բազմաթիվ քաղաքացիներ շարունակելու են աշխատավարձ չստանալ։ Խնդիրն ավելի է լրջանում՝ հաշվի առնելով փաստը, որ ապրիլին նրանք ընդհանրապես չեն աշխատելու, հետևաբար չեն էլ վարձատրվելու։

Աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող քաղաքացիներն էլ հիմնականում չեն կարող օգտվել կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից։

Panorama.am-ը խնդիրը ներկայացրեց ՄԻՊ գրասենյակ։ Այստեղից պատասխանեցին. «Դեպքը վերաբերում է մասնավոր ընկերության, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը չի տարածվում մասնավոր ընկերությունների վրա: Հարցը պետք է կարգավորվի դատական կարգով»։

«Ալեքս տեքստիլ» ընկերության՝ Սփյուռում գրանցված համարներով զանգերին չպատասխանեցին։

Քիչ առաջ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հայտարարեց, որ իրականացնում է խորհրդատվություն և աջակցություն` աշխատանքային հարաբերությունների հնարավոր խախտումների վերաբերյալ, որոնք առաջացել են COVID-19 համաճարակի և դրա հետևանքով հետևանքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում։

Անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին` 041 81 44 77,  041 81 66 22:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:11
Հարավային Կորեայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք
Հարավային Կորեայում մեկ  օրում  գրանցել է COVID-19-ի 16 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 11, 206 է, փոխանցում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
10:09
Իրանական նավթակիրը հաջողությամբ հասել է Վենեսուելա՝ չնայած Վաշինգտոնի սպառնալիքներին․ Վարդան Ոսկանյան
Վենեսուելային բենզին և այլ նավթամթերք մատակարարող իրանական հինգ նավթակիրներից առաջինը, չնայած Վաշինգտոնի պատժամիջոցներին և սպառնալիքներին,...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ավտոճանապարհի վերականգնման մրցույթ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
10:03
Բենիամին Նեթանյահուն կանգնեց դատարանի առաջ
Երուսաղեմի շրջանային դատարանում տեղի է ունեցել  Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ երեք գործով առաջին դատական նիստը։ Այն տևել է մոտ...
Աղբյուր` Panorama.am
09:57
Չալաբյան. Իշխանափոխության տեսլականը
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառում է արել Հայաստանում իշխանափոխության մասին....
Աղբյուր` Panorama.am
09:50
Եվրոպական երկրները պատրաստվում են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների
Համաճարակային իրավիճակը Իսպանիայում թույլ է տալիս վերսկսել ֆուտբոլի ազգային առաջնությունը հունիսի 8-ից հետո, իսկ ամռանը՝ հյուրընկալել օտարերկրյա...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ծառը կոտրվել և ընկել է ճանապարհին՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի
Մայիսի 24-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի մոտակայքում ծառը...
Աղբյուր` Panorama.am
09:41
Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի շահերին․Չավուշօղլու
Ադրբեջանի ցավը Թուրքիայի վիշտն է, իսկ Բաքվի ուրախությունը, Անկարայի ուրախությունն է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ...
Աղբյուր` Panorama.am
09:32
Լեգենդար ABBA –ն նոր երգերով հանդես կգա
35 տարվա «լռությունից» հետո շվեդական ABBA խմբի պրոդյուսեր ու երգի հեղինակը խոստացել է, որ մինչև տարեվերջ նոր երգ պատրաստ կլինի։...
Աղբյուր` Panorama.am
09:21
ԱՄՆ-ն հայտարարել է Մեծ յոթնյակի գագաթաժողովը հետաձգելու մասին
ԱՄՆ-ը G7-ի գագաթնաժողովը տեղափոխում է հունիսի վերջ։ Այս մասին հաղորդել է Ռիա Նովոստին՝ հղում անելով Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով...
Աղբյուր` Panorama.am
09:15
ՔԿ-ն՝ Քաջարանում տեղի ունեցած՝ անձի առերևույթ առևանգման դեպքով քր.գործի վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի...
Աղբյուր` Panorama.am
09:14
Չինաստանում 1 օրում հայտնաբերվել է COVID-19-ի 11 նոր դեպք
Նախորդ օրվա ընթացքում Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 11 դեպք, ինչպես նաև 40 ասիմպտոմատիկ կրողներ: Այս մասին, Gazeta-ի փոխանցմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
09:11
Գերմանիայում օգտատերերին հորդորել են չօգտվել Zoom-ից
Գերմանիայի կառավարության տվյալների պաշտպանության հարցերով լիազոր Ուլրիխ Կելբերը գերմանացի օգտատերերին հորդորել է  չօգտվել տեսակոնֆերանսների...
Աղբյուր` Panorama.am
23:02
Կապանում բողոքի ակցիան ավարտվեց ծափահարություններով ու տերունական աղոթքով
«Ովքեր բռնության են ենթարկել մեր երիտասարդներին, ստանալու են խիստ պատիժ, նրանց նկատմամբ լինելու է քեական գնահատական»,-Կապանի...
Աղբյուր` Panorama.am
22:33
Մալյան. Ոստիկանության զորքերը շուտով կլինեն Կապանում
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են ոստիկանության ընթացող...
Աղբյուր` Panorama.am
22:32
Նաիրա Զոհրաբյան. Կապանում չփորձեք ուժ կիրառել
«Էս անարխիան այլևս ականապատում է ողջ դաշտը: Արագ և ադեկվատ արձագանքներ են պետք թե՛ փաստաբան Տիգրան Աթանեսյանի և թե՛ քաջարանյան բռնարարքի մասով»։
Աղբյուր` Panorama.am
22:15
Բաց նամակ հիվանդից. Մեկ բուժքույրով, մայրապետով ու թթվածնի քիչ սարքերով համաճարակ կհաղթահարե՞ք
«Նորք» ինֆեկվիոն հիվանդանոցում բուժվող քաղաքացին բաց նամակ է հասցեագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ու...
Աղբյուր` Panorama.am
21:39
Մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը
61 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։ Լուրը  հայտնում...
Աղբյուր` Panorama.am
21:35
Անի Սամսոնյան. Ոստիկանական զորքեր են տեղափոխվում Կապան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրում է. «Տեղեկություններ կան, որ Ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
21:20
Արսեն Թորոսյան. Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ
Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը: Նման տվյալներ է...
Աղբյուր` Panorama.am
21:03
Ոստիկանությունը սպառնաց՝ Կապանում քայլերի կդիմի
Չնայած մութն ընկնել, ու անձրև է տեղում,  Քաջարանի քաղաքացիները շարունակում են մնալ Կապանի ոստիկանության դիմաց։ «Մեր պահանջն...
Աղբյուր` Panorama.am
19:58
Ա. Իշխանյան. Հետապնդումներ են սկսվել Գորիսի, Կապանի, Քաջարանի քաղաքապետերի նկատմամբ, որոնք ՔՊ-ից չեն
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է. «Սյունիքում ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում։ Հետապնդումներ են սկսվել Գորիսի, Կապանի,...
Աղբյուր` Panorama.am
19:52
Փաշինյան․ Իրավիճակը բարդանում է
«Կորոնավիրուսի, ըստ էության, նոր բռնկում ունենք»։
Աղբյուր` Panorama.am
19:20
Քաջարանի քաղաքապետը միացավ բողոքի դուրս եկած համաքաղաքացիներին
Կապանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ հանդիպման եկավ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ Նրան համաքաղաքացիները...
Աղբյուր` Panorama.am
18:51
Քաջարանի քաղաքապետ. Կատարվածն ըստ էության քաղաքական հետապնդում է
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի՚ համաքաղաքացիներ, արժանապատի՚վ...
Աղբյուր` Panorama.am
18:44
Ավագանի. Միˊ փորձեք Քաջարանը դարձնել քաղաքական խաղերի ու ոստիկանւթյան կամայականությունների թատերաբեմ
«Միˊ փորձեք Քաջարանը դարձնել քաղաքական խաղերի ու ոստիկանւթյան կամայականությունների թատերաբեմ»,-նման կոչ- հորդորով է դիմել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Կապանում լարված իրավիճակ է
Լարված իրավիճակ է Սյունքիի մարզկենտրոն Կապան քաղաքում։ Բողոքի ակցիա իրականացնող բազմաթիվ քաղաքացիների հետ հանդիպման եկավ մարզպետ Հունան...
Աղբյուր` Panorama.am
12:11
ՀՀ առողջապահության նախարարությունը նախարարի անունից հայտնել է՝ ցավում են միջադեպի համար
«ՀՀ առողջապահության նախարարությունը կապ հաստատեց Երևանում Վրաստանի դեսպանության հետ և նախարարի անունից հայտնեց, որ ցավում են միջադեպի...
Աղբյուր` Panorama.am
12:05
24.05.2020.- 359 նոր վարակակիր, 128 առողջացած, մահվան 4 դեպք
Մայիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6661 դեպք, որոնցից 3064-ն` առողջացած, 81-ը` մահվան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}