Քաղաքական 18:51 10/04/2020 Հայաստան

Օրավարձով աշխատող ՀՀ քաղաքացիները միանշանակ պետք է ստանան աջակցություն. ԲՀԿ երեք փաթեթները

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը  ֆեկսբուքյան էջում  ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  երեք փաթեթները, որտեղ տեղ են  գտնել նաև  օրավարձով աշխատող քաղաքացիների աջակցությանը վերաբերող կետեր:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության  երեք փաթեթները` ուղղված ՀՀ կառավարությանը.

1. Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հակաճգնաժամային յոթ կետերից

բխող աջակցության երեք փաթեթներ են հասցեագրվել Հայաստանի Հանրապետության
կառավարությանը, որոնք միտված են կոնկրետ աջակցություն տրամադրել օրավարձով
աշխատող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Կարևորն այստեղ այն
է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հստակ ներկայացնում է մեր
համաքաղաքացիների աշխատանքը փաստագրող գործիքներ (մեխանիզմներ): Այո,
կատարված աշխատանքները կարելի է արձանագրել:
2. Աջակցություն պետք է ստանան նաև տաքսու վարորդները, որոնց
գործունեությունն արձանագրվում է տաքսի ծառայությունների էլեկտրոնային
համակարգում:
3. Փոքր և միջին ձեռնարկություններին աջակցություն պետք է տրամադրել առանց
«սև ցուցակների», ըստ հարկային և վարկային պարտավորությունների կատարման
հերթականության:
Ստորև ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությանը
հասցեագրված բնակչության և ՓՄՁ-երի աջակցության «Բարգավաճ Հայաստան»
կուսակցության փաթեթների համառոտ տարբերակները.

ՕՐԱՎԱՐՁՈՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով
Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված կարգով գրավոր չձևակերպված՝ օրավարձով աշխատանք կատարած անձանց:
2. Սույն հավելվածի մեջ օգտագործվող «գրավոր չձևակերպված» հասկացությունն
օգտագործվում է ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1214-Ն
որոշման իմաստով:
3. Միջոցառման շահառու է հանդիսանում այն անձն ում աշխատանքի ընդունումը
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չի
ձևակերպվել (այսուհետ՝ շահառու), ով 2019թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2020թ.
մարտի 13-ը՝ ներառյալ, 1 ամիս անընդմեջ օրավարձով տարբեր ոլորտներում
իրականացրել է որոշակի աշխատանքներ և հանդիսանում է օրավարձով աշխատավարձ
ստացող ընտանիքի միակ աշխատողը:
4. Հայաստանի Հանրապետությունում անձի՝ աշխատանքի ընդունումը Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձևակերպված
չլինելու փաստը կարող է հաստատվել շահառուի կողմից ՀՀ պետական եկամուտների
կոմիտե ներկայացվող տարբեր միջոցներով, օրինակ՝ իր կողմից նախկինում տվյալ
կամ այլ գործատուի հետ կնքած քաղաքացիաիրավական պայմանագրի կամ իր կողմից
նմանատիպ աշխատանքներ իրականացնելու ունակությունը և փորձը հավաստող այլ
պատշաճ իրավական ձևակերպում ստացած փաստաթղթերի, իր կատարած աշխատանքներին
վերաբերող՝ գործատուի հետ ունեցած հաղորդագրությունների, միմյանց ուղարկած
լուսանկարների ներկայացմամբ և այլ միջոցներով որոնք կփաստագրեն տվյալ անձի՝
աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
կարգով գրավոր ձևակերպված չլինելը:
5. Շահառուի՝ տվյալ գործատուի մոտ աշխատանքի ընդունումը Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձևակերպված
չլինելու փաստը կարող է հաստատվել այդ մասին շահառուի ներկայացրած գրավոր
հայտարարությունը գործատուի կողմից գրավոր հաստատվելու դեպքում:
6. Շահառուի՝ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձևակերպված չլինելու փաստի
հաստատումը կարող է կատարվել նաև ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի
28-ի N 1214-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածով
սահմանված կարգով:
7. Շահառուներին աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով,
2 ամիս ժամկետով:
8. Շահառուին աջակցությունը տրամադրվում է՝ 70 000 դրամի չափով:

«ՍԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ» ՀԱՅՏՆՎԱԾ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
ԾՐԱԳԻՐ

1. Միջոցառման նպատակն է օժանդակել փոքր ու միջին ձեռնարկություններին
(ՓՄՁ), որոնց հարկային և վարկային պատմությունը բարվոք չէ, սակայն
բավարարում են ներքոհիշյալ պայմաններին:
2. Միջոցառման շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ
այն տնտեսվարողները, որոնք անցած 365 օրերի ընթացքում ունեցել են մինչև 90
օր հարկային և մինչև 180 օր վարկային ժամկետանց պարտավորություններ:
3. Աջակցությունը տրամադրվելու է՝ հիմք ընդունելով վարկային և հարկային
պարտավորությունների կարգապահությունը՝ հետևյալ հերթականությամբ՝
1) Ռեզիդենտ տնտեսվարողներ, որոնք ունեն ժամկետանց պարտավորություններ՝
ա) մինչև 30 օր հարկային և մինչև 60 օր վարկային
բ) մինչև 60 օր հարկային և մինչև 120 օր վարկային
գ) մինչև 90 օր հարկային և մինչև 180 օր վարկային:

ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ
ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով
Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով
ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց:
2. Միջոցառման շահառու է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում անհատ
ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, ով 2020թ. հունվարի 1-ից մինչև
2020թ. մարտի 13-ը՝ ներառյալ, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով
ուղևորափոխադրումներ է իրականացրել միայն մեկ ավտոմոբիլով:
3. Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով
ուղևորափոխադրումներ իրականացնելու փաստը հաստատվում է բջջային
հավելվածների միջոցով միջնորդային տաքսի ծառայություններ մատուցող
կազմակերպությունների, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ
իրականացնող այլ կազմակերպությունների կողմից տրված տեղեկանքով:
3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով:
4. Աջակցությունը տրամադրվում է ֆիզիկական անձին՝ 70 000 դրամի չափով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,-գրել է նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:33
ՄԻԵԴ որոշումը պետք է դառնա Ադրբեջանում հայատյացությունն արմատախիլ անելու հիմք. Արցախի ԱԳՆ
2020 թ. մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թ. հայ սպա Գուրգեն...
Աղբյուր` Panorama.am
20:26
ՀՎԿԱԿ որոշ մասնաճյուղեր կարդիականացվեն.Թորոսյան
Շուրջ  երեք տարի առաջ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման» կենտրոնի որոշ ստորաբաժանումներ օպտիմալացվել են, տեղի է...
Աղբյուր` Panorama.am
20:21
Ֆրանսիայի խորհրդարանի պատվավոր անդամը շնորհավորել է Արցախի ԱԺ նախագահին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել նաև Լուար շրջանի նախկին պատգամավոր, Ֆրանսիայի խորհրդարանի պատվավոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Հունիսի 8-ից Վրաստանի ռեստորաններում կվերականգնվի բոլոր տեսակի ծառայությունների մատուցումը
Հունիսի 8-ից Վրաստանում միջքաղաքային տրանսպորտը կվերսկսի աշխատանքը: Aliq.ge-ն գրում է, որ վարչապետ Գիորգի Գախարիան խոսել է կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
20:08
Նոր Զելանդիայում աղջիկները ողջ են մնացել՝ 18 օր անցկացնելով վայրի բնության մեջ
Նոր Զելանդիայում փրկարարները ողջ են գտել 23 տարեկան երկու աղջիկների, որոնք ժամանակին չէին վերադարձել Կահուրանգի ազգային պարկից։  Նրանք...
Աղբյուր` Panorama.am
19:58
Սուբվենցիոն ծրագրերով հաստատվել են 30 մանկապարտեզների վերանորոգման և վերակառուցման ծրագրեր
Մանկապարտեզների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասով այս տարի ծավալներով ունենք աննախադեպ թիվ՝ Երևան քաղաքում և մարզերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:52
2020թ. ընթացքում արձանագրված և հարուցված քրեական գործերի 97,3%-ը բացահայտվել է
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային...
Աղբյուր` Panorama.am
19:46
Նուբարաշենում պարետի որոշումը խախտել է միայն մեկ հանրային սննդի օբյեկտ
Երևանի Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների և ՀՀ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
19:40
Գերմանիայի դիրքորոշումը ԼՂ հարցում հստակ արտահայտվել է բազմաթիվ մակարդակներում․ Մնացականյան
Վերջին շրջանում կրկին ականատես ենք լինում, որ ադրբեջանական հակահայ քաղաքականությունն ակտիվացել է։ Այս մասին այսօր Կառավարության հետ հարց ու...
Աղբյուր` Panorama.am
19:33
Թուրքիայում քաղաքացիների գրեթե կեսը կարծում է, որ կորոնավիրուսը 6 ամսից շուտ չի վերահսկվի.IPSOS
«Ipsos» համաշխարհային հետազոտական ընկերությունը հրապարակել է Թուրքիայում կորոնավիրուսի թեմայով անցկացրած սոցհարցման արդյունքները,...
Աղբյուր` Panorama.am
19:26
Պոլիկլինիկաներին մատնային պուլսօքսիմետրեր և անհատական պաշտպանիչ միջոցներ են բաշխվել
Կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) կանխարգելելու նպատակով ՀՀ ԱՆ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
19:19
Բանկային երաշխիքը չի վերացվելու.Փաշինյան
Պանդեմիայով պայմանավորված՝ ճգնաժամային իրավիճակ ենք ապրում և այս իրավիճակում պետության կողմից երկու կարևոր գործառույթ կար, որ պետք է...
Աղբյուր` Panorama.am
19:10
Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է մի քանի ամսվա ընթացքում միջուկային փորձարկում նախապատրաստել
Միացյալ Նահանգները մի քանի ամսից պատրաստ կլինեն միջուկային փորձարկում անցկացնել, եթե համապատասխան հանձնարարականներ տրվեն երկրի նախագահի կողմից:...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանում շատ քիչ են մարդիկ, որոնք կապի կապի կապի կապով իրար հետ կապված չեն. Նիկոլ Փաշինյան
Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը վարչապետին տեղեկացրեց, որ մի քանի...
Աղբյուր` Panorama.am
18:52
Այսօր Սանկտ-Պետերբուրգից Երևան վերադարձավ 225 քաղաքացի
Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ   Սանկտ-Պետերբուրգից  Երևան  է...
Աղբյուր` Panorama.am
18:45
ԱԱՏՄ-ն կասեցրել է 932 տնտեսվարողի գործունեություն
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումները ողջ հանրապետությամբ շարունակվում են։ Կորոնավիրուսի (Covid19) տարածումը...
Աղբյուր` Panorama.am
18:38
Հայկ Մարությանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել.Մեդիա պաշտպան
2020թ-ի մայիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու...
Աղբյուր` Panorama.am
18:32
Նոր համաճարակն առավելապես հարվածում է աշխատող աղքատներին.Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն իր հոդվածում անդրադարձել է նոր համաճարակի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Հայտնաբերվել է դիմակ և ձեռնոց կրելու կանոնների խախտման 583 դեպք
Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է արդյունավետ վերահսկողությունը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
18:20
Գագիկ Համբարյան. Գրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր սուպերնախարարը
Քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը մի լուսանկար է հրապարակել ու գրել. «Բազմիցս եմ ապացույցներով...
Աղբյուր` Panorama.am
18:13
Չենք պատրաստվում ձախողել, կապիտալ շինարարությունը կիրականացվի ժամկետներում. Պապիկյան
Կապիտալ շինարարությունը կիրականացվի ժամկետներում։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Տարածքային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
18:08
Վրաստանում կսուբսիսավորեն հիպոթեքային վարկերը
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է՝ պետությունը մտադիր է սուբսիդավորել հիպոթեքային վարկերը։ ԱԺ-ում կառավարության ղեկավարն ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մինչև ճգնաժամը տուրիստական ընկերությունները կուտակել էին 400 մլն դրամի կանխավճար. Էնֆիաջյան
Պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր հարց ու պատասխանի ժամանակ կառավարության ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ տուրիզմի ոլորտում կան...
Աղբյուր` Panorama.am
17:57
Վանում սպանվել է իշխանական կուսակցության գրասենյակի վրա հարձակված քուրդ զինյալը
Վանում 2016 թվականին Թուրքիայի իշխանությունների կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Տաքսիներով շարունակում են երթևեկել առանց դիմակի
Արտակարգ դրության պայմաններում քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության  տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Պոլսահայ մտավորականի արձագանքը՝ թուրք ոստիկանի ազգայնամոլական հայտարարությանը
Ստամբուլի Սուլթանգազի շրջանում փողոց դուրս գալու արգելքը խախտած դրսում խաղացող երեխաները, ոստիկաններին տեսնելով, սկսել են լաց լինել։ Թուրք...
Աղբյուր` Panorama.am
17:25
Գեղարքունիքի 36 համայնքում կորոնավիրուսի հաստատված դեպքեր կան
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սոնոսյանի հրապարակած տվյալների համաձայն, վերջին երկու օրերի դրությամբ  մարզում հաստատվել է կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am
17:19
30 տարվա ընթացքում առաջին անգամ Turner մրցանակաբաշխությունը չի կայանա
Բրիտանական «Թեյթ» թանգարանն առաջին անգամ 30 տարվա ընթացքում չեղարկել է Turner մրցանակաբաշխությունը։ Մեծ Բրիտանիայում...
Աղբյուր` Panorama.am
17:13
Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
Հանրապետության տարածքում մայիսի 28-ին, 30-31-ը, հունիսի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ին օրվա երկրորդ կեսին առանձին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}