«Ժողովուրդ». Իշխանական թիմում էլ դեռ տեղյակ չեն, թե ինչ է սպասվում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Եկող շաբաթը ծանր է լինելու իշխանությունների համար: Կառավարությունը երկուշաբթի օրը՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրել, իսկ երեքշաբթի օրվանից՝ ապրիլի 14-ից կսկսվի ԱԺ հերթական նստաշրջանը, որի ընթացքում պետք է որոշում կայացվի՝ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել, թե ավարտել:
«Ժողովուրդ» օրաթերթը իշխանական աղբյուրներից փորձեց պարզել, թե ինչ գիտեն ԱԺ պատգամավորները ՀՀ-ում արտակարգ իրավիճակը երկարաձգելու կամ ընդհատելու վերաբերյալ:
Պարզվեց, որ իշխանական թիմում էլ դեռ տեղյակ չեն, թե ինչ է սպասվում: Մի շարք հաշվարկներ կան դեռ անելու, որպեսզի հասկանան` կորանվիրուսի տարածումն արդեն վերահսկելի է, թե պետք է երկարացնել սահմանափակումները:
Թեև գերակշռող տեսակետն այն է, որ պետք է որոշ ոլորտների սահմանափակումները հանել, եթե արտակարգ դրությունն, այնուամենայնիվ, շարունակվի։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից պարզել՝ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի, թե ոչ։ Ի պատասխան մեր հարցին՝ նա նշեց. «Դեռ որևէ որոշում չկա։ Ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրը՝ մինչ սահմանված ժամկետի ավարտը, նոր որոշում կլինի»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում