Տնտեսություն 18:33 10/04/2020 Հայաստան

Ցիտրուսային որոշ մրգեր թանկացել են, իսկ ալյուրի գինը նվազել է 5 դրամով. Գևորգյան

«ՏՄՊՊՀ-ն դեռևս ուսումնասիրությունը չի ավարտել, ուստի «Յուքոմի» և «Բիլայնի» համակենտրոնացումը թույլ տալու կամ չտալու վերաբերյալ որևէ որոշում դեռևս չկա»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նա վստահեցրեց, որ երեկ «Յուքոմ»-ում տեղի ունեցածը որևէ կապ չունի ՏՄՊՊՀ-ի հետ. «Ընկերությունների համակենտրոնացման հայտը եղել է նախորդ տարվա վերջին, և քննարկումներ են սկսվել, որոնք դադարեցվել են մարտի 19-ին՝ կորոնավիրուսի տարածման պատճառով։ Հանձնաժողովը դեռևս որևէ որոշում չունի»։

Ըստ Գևորգյանի, եթե երկու ընկերությունները միանան և կենտրոնացվածության բարձրացում լինի, ապա պետությունը պետք է կարգավորման հստակ սխեմա ունենա, որպեսզի հեռահաղորդակցության ոլորտի աշխատանքները անխափան լինեն։

Անդրադառնալով արտակարգ իրավիճակի պայմաններում ապրանքային շուկաների ուսումնասիրությանը՝ Գևորգյանը տեղեկացրեց, որ խոշոր տնտեսվարող սուբյեկտների մոտ առկա պաշարների մասով անհանգստանալու կարիք չկա, ինչ վերաբերում է գնային դինամիկային, ապա վերջին երկու օրերին գների նվազման միտում է նկատվում։

«Դա չի նշանակում, որ գները եկել են փետրվարի մակարդակին, բայց գների պիկը իջնում է։ Կարագի գինն, օրինակ, փետրվարի 26-ին եղել է 3730 դրամ, պիկը եղել է մարտի 27-30-ն ընկած ժամանակահատվածում՝ 3870 դրամ, իսկ այսօր կարագի մանրածախ գինը 3790 դրամ է։ Բուսական յուղը ևս  705 դրամ է եղել ուսումնասիրման ժամանակահատվածում, պիկը եղել է 735 դրամ, իսկ ապրիլի 9-ի դրությամբ՝ ձեթի գինը 710 դրամ է»,- ներկայացրեց Գևոգյանը։

Նա նշեց, որ նկատվում է որոշակի ցիտրուսային մրգերի գների բարձրացում։ Օրինակ, նարնջի գինը բարձրացել է, իսկ մանդարինինը՝ նվազել  60 դրամով, սակայն այն դեռևս հեռու է փետրվարի գներից։

«Տեղական արտադրության ապրանքների գները, բնականաբար նվազում են, կախված սեզոնային բնույթից։ Լոլիկի ու վարունգի գինը նույնիսկ ցածր է փետրվարին եղած գնից, ինչը բնական է։ Ինչ վերաբերում է ալյուրին, ապա ապրիլի 8-ի դրությամբ, մեկ կգ ալյուրի գինը 5 դրամով նվազել է՝ 290 դրամից դառնալով 285 դրամ։ Նախնական գինը եղել է 275 դրամ։ Հացի գինը Երևան քաղաքի խոշոր ցանցերում որևէ կերպ չի փոխվել։ Հետաքրքիրն այն է, որ նախքան պանդեմիան արդեն իսկ ալյուրի գինը մարտի 14-ին բարձրացել էր 5 դրամով»,- ներկայացրեց Գևորգյանը։

Անդրադառնալով վերջերս Վանաձորում հացի գնի բարձրացման խնդրին՝ Գևորգյանը տեղեկացրեց, որ հանդիպում են ունեցել Վանաձորի հաց արտադրողների հետ, և պարզվել է, որ հանրապետության մասշտաբով Վանաձորում հացի գինն ամենացածրն է եղել. «Այնտեղ գործում են 40-ից ավելի տնտեսվարող սուբյեկտներ, դաշտը մրցակցային է, չկան խոշոր սուբյեկներ, որոնք ունեն գերիշխող դիրք։ Իսկ այս օրերին հացի գնի բարձրացումը պայմանավորված է եղել մի շարք հանգամանքներով՝ ալյուրի գնի բարձրացում, հացի ավելի պաշտպանված փաթեթավորում, սպառման ծավալների նվազում։ Եվ միայն մեկ-երկու տեսակի մատնաքաշի գինն է բարձրացել, հակառակ դրան՝ իջել է լավաշի գինը»։

Գևորգյանը նշեց, որ 2018 թվականի գների հետ համեմատություն է անցկացվել և պարզվել, որ օրինակ, շաքարավազի գինը 2018 թվականի նույն ժամանակահատվածում եղել է 380 դրամ, կարագը  4700-5000 դրամ, իսկ ձուն եղել է 60-70 դրամ։  Ըստ Գևորգյանի, 2020 թվականին ապրանքների գներն ավելի քիչ են բարձրացել, քան նախորդ տարիներին։

Ինչ վերաբերում է ձվի գնին, ապա Գևորգյանը հայտնեց, որ ձվի միջին ինքնարժեքը 36 դրամ է, հիմա այն վաճառվում է 46 դրամով։

ՏՄՊՊՀ նախագահը տեղեկացրեց, որ հանձնաժողովը տարբեր ապրանքային շուկաներում՝ շաքարավազ, ալյուր, ձեթ, հավի միս և այլն, վարույթներ է հարուցել։

«Հանձնաժողովը ուշի ուշով հետևում է գների դինամիկային, և չի լինի տնտեսվարող սուբյեկտ, ով կխախտի օրենսդրությունը և պատասխանատվության չի ենթարկվի, ավելին, հանձնաժողովը արդեն որոշել է՝ արտակարգ դրության պայմաններում տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության խախտումը կդիտարկվի ծանրացնող հանգամանք, որի մասին զգուշացումը տրամադրվել է բոլորին»,- շեշտեց Գևորգյանը։

ՏՄՊՊՀ նախագահը պատասխանեց նաև լրագրողների հարցերին։

Հարց. Եթե պարզվի, որ խոշոր տնտեսվարողները ապրանքների գները բարձրացրել են համաճարակի պատճառով, ի՞նչ քայլեր է անելու հանձնաժողովը։

Գևորգյան. Բոլոր խախտումների դեպքում հանձնաժողովն արձագանքում է նույն կերպ՝ օրենսդրությանը համապատասխան պատասխանատվության է ենթարկվում, իսկ այդ պատասխանատվության չափերը մեծ են։ Հակամրցակցային համաձայնությունների դեպքում, օրինակ, համաձայնության եկած սուբյեկտը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, անբարեխիղճ մրցակցության դեպքում կարող է նախորդ տարվա հասույթի 5%-ի չափով տուգանվել։

Հարց. Ի՞նչ ազդեցություն կունենա արտարժույթի տատանումը և դրամի ամրապնդումը ապրանքների գների վրա։

Գևորգյան. Ապրանքների գնի վրա էական ազդեցություն ունի արտարժույթը։ Ներմուծվող ապրանքները գերազանցապես ձեռք են բերվում դոլարով, և դրա թանկացումը կարող է ազդեցություն ունենալ ապրանքի գնի վրա։ Ամբողջ աշխարհում այդ նույն մոտեցումն է։ Արտարժույթի նվազման դեպքում ցածրանում է նաև ներկրվող ապրանքի գինը։

Հարց. Մարդիկ ահազանգում են, որ թանկացել է ոսպը, հնդկաձավարը, ձեթը նաև ձուն։ Հնարավո՞ր է վերահսկել առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը։

Գևորգյան. Մենք բնականաբար հսկում ենք գների դինամիկան, բայց ոչ գնաճը։ Ինչ վերաբերում է վերին գին սահմանելուն, նման փորձ մի քանի երկիր ունեցել է, բայց ժամանակը ցույց է տվել, որ դա սխալ է։ Քանի որ հնարավոր է այդ գնով չկարողանան ապրանք ձեռք բերել, և դեֆիցիտ առաջանա, կամ կարող է սև շուկա առաջանալ։ Երրորդ ռիսկն այն է, որ օրենսդրական նման կարգավորում չկա։ Եվ այդ գները շուկան է սահմանում, ո՞նց կարող է սահմանվել հնդկաձավարի գինը 600 դրամ, եթե այն ՌԴ-ից ձեռք է բերվում 700 դրամով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:32
Լեգենդար ABBA –ն նոր երգերով հանդես կգա
35 տարվա «լռությունից» հետո շվեդական ABBA խմբի պրոդյուսեր ու երգի հեղինակը խոստացել է, որ մինչև տարեվերջ նոր երգ պատրաստ կլինի։...
Աղբյուր` Panorama.am
09:21
ԱՄՆ-ն հայտարարել է Մեծ յոթնյակի գագաթաժողովը հետաձգելու մասին
ԱՄՆ-ը G7-ի գագաթնաժողովը տեղափոխում է հունիսի վերջ։ Այս մասին հաղորդել է Ռիա Նովոստին՝ հղում անելով Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով...
Աղբյուր` Panorama.am
09:14
Չինաստանում 1 օրում հայտնաբերվել է COVID-19-ի 11 նոր դեպք
Նախորդ օրվա ընթացքում Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 11 դեպք, ինչպես նաև 40 ասիմպտոմատիկ կրողներ: Այս մասին, Gazeta-ի փոխանցմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
09:11
Գերմանիայում օգտատերերին հորդորել են չօգտվել Zoom-ից
Գերմանիայի կառավարության տվյալների պաշտպանության հարցերով լիազոր Ուլրիխ Կելբերը գերմանացի օգտատերերին հորդորել է  չօգտվել տեսակոնֆերանսների...
Աղբյուր` Panorama.am
23:02
Կապանում բողոքի ակցիան ավարտվեց ծափահարություններով ու տերունական աղոթքով
«Ովքեր բռնության են ենթարկել մեր երիտասարդներին, ստանալու են խիստ պատիժ, նրանց նկատմամբ լինելու է քեական գնահատական»,-Կապանի...
Աղբյուր` Panorama.am
22:33
Մալյան. Ոստիկանության զորքերը շուտով կլինեն Կապանում
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են ոստիկանության ընթացող...
Աղբյուր` Panorama.am
22:32
Նաիրա Զոհրաբյան. Կապանում չփորձեք ուժ կիրառել
«Էս անարխիան այլևս ականապատում է ողջ դաշտը: Արագ և ադեկվատ արձագանքներ են պետք թե՛ փաստաբան Տիգրան Աթանեսյանի և թե՛ քաջարանյան բռնարարքի մասով»։
Աղբյուր` Panorama.am
22:15
Բաց նամակ հիվանդից. Մեկ բուժքույրով, մայրապետով ու թթվածնի քիչ սարքերով համաճարակ կհաղթահարե՞ք
«Նորք» ինֆեկվիոն հիվանդանոցում բուժվող քաղաքացին բաց նամակ է հասցեագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ու...
Աղբյուր` Panorama.am
21:39
Մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը
61 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։ Լուրը  հայտնում...
Աղբյուր` Panorama.am
21:35
Անի Սամսոնյան. Ոստիկանական զորքեր են տեղափոխվում Կապան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրում է. «Տեղեկություններ կան, որ Ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
21:20
Արսեն Թորոսյան. Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ
Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը: Նման տվյալներ է...
Աղբյուր` Panorama.am
21:03
Ոստիկանությունը սպառնաց՝ Կապանում քայլերի կդիմի
Չնայած մութն ընկնել, ու անձրև է տեղում,  Քաջարանի քաղաքացիները շարունակում են մնալ Կապանի ոստիկանության դիմաց։ «Մեր պահանջն...
Աղբյուր` Panorama.am
19:58
Ա. Իշխանյան. Հետապնդումներ են սկսվել Գորիսի, Կապանի, Քաջարանի քաղաքապետերի նկատմամբ, որոնք ՔՊ-ից չեն
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է. «Սյունիքում ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում։ Հետապնդումներ են սկսվել Գորիսի, Կապանի,...
Աղբյուր` Panorama.am
19:52
Փաշինյան․ Իրավիճակը բարդանում է
«Կորոնավիրուսի, ըստ էության, նոր բռնկում ունենք»։
Աղբյուր` Panorama.am
19:20
Քաջարանի քաղաքապետը միացավ բողոքի դուրս եկած համաքաղաքացիներին
Կապանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ հանդիպման եկավ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ Նրան համաքաղաքացիները...
Աղբյուր` Panorama.am
18:51
Քաջարանի քաղաքապետ. Կատարվածն ըստ էության քաղաքական հետապնդում է
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի՚ համաքաղաքացիներ, արժանապատի՚վ...
Աղբյուր` Panorama.am
18:44
Ավագանի. Միˊ փորձեք Քաջարանը դարձնել քաղաքական խաղերի ու ոստիկանւթյան կամայականությունների թատերաբեմ
«Միˊ փորձեք Քաջարանը դարձնել քաղաքական խաղերի ու ոստիկանւթյան կամայականությունների թատերաբեմ»,-նման կոչ- հորդորով է դիմել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Կապանում լարված իրավիճակ է
Լարված իրավիճակ է Սյունքիի մարզկենտրոն Կապան քաղաքում։ Բողոքի ակցիա իրականացնող բազմաթիվ քաղաքացիների հետ հանդիպման եկավ մարզպետ Հունան...
Աղբյուր` Panorama.am
12:11
ՀՀ առողջապահության նախարարությունը նախարարի անունից հայտնել է՝ ցավում են միջադեպի համար
«ՀՀ առողջապահության նախարարությունը կապ հաստատեց Երևանում Վրաստանի դեսպանության հետ և նախարարի անունից հայտնեց, որ ցավում են միջադեպի...
Աղբյուր` Panorama.am
12:05
24.05.2020.- 359 նոր վարակակիր, 128 առողջացած, մահվան 4 դեպք
Մայիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6661 դեպք, որոնցից 3064-ն` առողջացած, 81-ը` մահվան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Վաղը կնշվի Երկրորդ Ծաղկազարդը
Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Արարատյան հայրապետական թեմից մանրամասնում...
Աղբյուր` Panorama.am
19:50
Այրում գյուղի մի խումբ բնակիչների նկատմամբ սոցիալական շանտաժ է կիրառվում . Դուլգարյան
««Նահատակ» պոչամբարի պատվարի բարձրացման աշխատանքները մեկնարկել են, այս պահին բարձրացնում են աշտարակը, որին կհետևի պատվարի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Ցուկերբերգը պլանավորել է Facebook-ի աշխատակիցների կեսից ավելիին տեղափոխել հառավար աշխատանքի
Facebook-ի գլխավոր տնօրեն և հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ առաջիկա հինգ կամ տասը տարիների ընթացքում ընկերության աշխատակիցների մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:35
2018 թվականի Աշխարհի գավաթի մեդալը վաճառվել է 65,000 եվրոյով
Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի գավաթի հաղթանակի մեդալը աճուրդում վաճառվել է 65,000 եվրոյով, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։ Մեդալը...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ջոան Ռոուլինգը բացահայտել է «Հարրի Փոթերի» ծննդյան գաղտնիքը
Բրիտանացի  գրող, Հարրի Փոթերի մասին գրեքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը բացահայտել է իր հերոսի մասին առաջին ստեղծաgործության...
Աղբյուր` Panorama.am
19:11
Գնդային ցուցադրական զորավարժություն` մարտական հրաձգությամբ
Մայիսի 22-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել է գնդային ցուցադրական զորավարժության մարտական հրաձգության փուլը՝ գնդապետ Հ. Սևոյանի ղեկավարությամբ:...
Աղբյուր` Panorama.am
19:02
Կրիաների միջազգային օրն է
Մայիսի 23-ը նշվում է Կրիաների միջազգային օրը։  Այդ կենդանին խորհրդաշնում է իմաստնություն, հարստություն, երկարակեցություն։ Calend.ru-ն...
Աղբյուր` Panorama.am
18:53
ՏՄՊՊՀ.Կիտրոնի և կոճապղպեղի շուկաների ուսումնասիրության արդյունքում վարչական վարույթ է հարուցել
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նարնջի, մանդարինի, կիվիի, կիտրոնի և կոճապղպեղի շրջանառության ոլորտներում իրականացրած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}