Առողջություն 14:14 10/04/2020 Հայաստան

Մենք դեռ երկար պետք է ապրենք կորոնավիրուսի հետ. Թորոսյան

«Բեռները, որոնք գալիս են Երևան, հնարավոր չի դատարկել Մեղրիում. դրանք են՝ բիտումը, կլինկերն ու ապակին։ Ուրիշ բեռ Իրանից չի գալիս Երևան»,- ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։

Պատգամավորը հետաքրքրվել էր՝ արդյոք ժամանակը չէ, որ հենց սահմանում Հայաստան ժամանող քաղաքացիների թեստավորումն իրականացվի. «Ինչո՞ւ պարետին չեք կարողանում փոխանցել, որ որոշում ընդունվի՝ էս իրավիճակում իրանական մեքենաները չգան հասնեն Երևան։ Ապրանքը դատարկեն Մեղրիում, մեր մեքենաները գնան բերեն։ Սա նախ մեր վարորդներին հնարավորություն կտա աշխատելու, երկրորդն էլ ռիսկերը կնվազեցվեն»։

Թորոսյանը տեղեկացրեց, որ մյուս բեռները փոխանցվում են միջսահմանային գոտում, այսինքն՝ երկու սահմանների միջև կանգնում են բեռնատարները և ապրանքը մի մեքենայից տեղափոխվում է մյուս մեքենա։

«Օրական թողունակությունը Մեղրիի մաքսակետում 30 մեքենա է։ Սկզբում մենք ամեն ինչ բերում էինք մի մաքսային պահեստ, որտեղ շատ դժվար էր հսկողություն անել, դժվար էր վարորդների և բնակիչների, վարորդների և լցակայանների աշխատակիցների մեջ շփումը զրոյացնել։ Բայց էդ փոքր ժամանակահատվածում մենք չենք արձանագրել իրանցի վարորդների կողմից հիվանդության փոխանցման որևէ դեպք»,- ներկայացրեց Թորոսյանը։

Նա ասաց, որ հիմա միջսահմանային հատվածում բոլոր բեռները թույլատրվում է փոխանցել, բայց էլի օրական 30 մեքենայի սահմանում։

Թորոսյանը տեղեկացրեց նաև, որ սահմանին թեստեր անելը բժշկական տեսանկյունից անիմաստ է։

«Ուզում եմ ասել, որ Չինաստանից եկած 60 հազար թեստը գնվել է Հայաստանի բյուջեի հաշվին, այն նվեր չէ։ Դրանք բոլորը «ՊՇՌ» թեստեր են, որոնցից ամեն մեկն անելը տևում է 5 ժամ՝ բարձր պատրաստվածությամբ լաբորատորիայում, որից Հայաստանում շատ քիչ կա՝ մոտ վեց հատ նախարարության ենթակայության տակ, և երկուսը՝ մասնավոր։

Հետևաբար, սահմանին թեստ անելը ոչ մի երաշխիք չի տալիս, որ այդ մարդու մոտ երեք օր հետո չի գրանցվի հիվանդությունը, որը մեկի մոտ կնկատվի հազով, մյուսի մոտ՝ ջերմությամբ։ Հետևաբար, բոլոր եկողներին ուղարկում ենք ինքնամեկուսացման։ Հիմա մտածում ենք եկողներին արագ թեստերով թեստավորել, որ եթե հանկարծ որևէ արտասահմանցի վարորդի մոտ այն հաստատվի, իրեն հետ ուղարկենք, մյուսներին, ովքեր, որ ՀՀ քաղաքացի կլինեն, կտանենք, իսկական թեստ կանենք, քանի որ արագ թեստերը երբեք ճիշտ չեն եղել։ Միայն հղիության արագ թեստերն են ճիշտ։ Եվ եթե անգամ այդ վարորդների մոտ թեստի արդյունքներըը բացասական լինեն, նրանք կգնան ինքնամեկուսացման»,- շեշտեց Թորոսյանը։

Թորոսյանը տեղեկացրեց, որ երեկ 70 մեկուսացված քաղաքացու թեստավորել են, և թեստերից միայն 7-ն է դրական եղել։

Նախարարը նշեց, որ այսօրվանից ընդլայնվել են թեստ անցնողների ցանկերը, օրինակ, ընդգրկվել են վարակված լինելու մեջ կասկածվողների հետ շփված գրեթե բոլոր բուժաշխատողները, թոքաբորբ ունեցող բոլոր անձինք, կորոնավիրուսով հիվանդ և ծննդաբերող կանանց երեխաներին։

«Մի թեստավորման համար ներգրավված են լինում 5-6 հոգի, նմուշը պետք է սառցե պարկով հասցվի լաբորատորիա, էլեկտրոնային համակարգում հաշվառվի, հետո եռափուլ լաբորատոր հետազոտություն անցնի։ Եվ ամեն նմուշն առանձին չպետք է արվի։ Աշխարհում միջինում 48 ժամ է տևում նմուշ վերցնելն ու պատասխան ստանալը, մենք աշխատում ենք 24 ժամը չանցնել»,- ներկայացրեց Թորոսյանը։

Սրեգեյ Բագրատյանը խնդրեց նաև վերջնական պատասխան տալ՝ պե՞տք է կրել բժշկական դիմակներ և ձեռնոցներ։

Թորոսյանն ասաց, որ հարցը շատ կարևոր է այն համատեսքտում, որ մենք դեռ երկար պետք է ապրենք կորոնավիրուսի հետ։

«Դիմակներ և ձեռնոցներ կրելու հիմնական նպատակը որևէ տեղից բերան, քիթ կամ աչք վիրուսին չհասցնելն է։ Եթե մարդը դիմակով է, ձեռքը քթին կամ բերանին մոտեցնելուց վիրուսը չի տարածվի։ Իսկ ձեռնոցը շատ ավելի վտանգավոր է, եթե պատշաճ չի փոխվում։ Հիմա խորհուրդ է տրվում դիմակները 4 ժամից ավելի չկրել, բայց մինչև 8 ժամ թույլատրելի է։ Նույնիսկ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կտորից դիմակ կրել, այն ամեն օր պատշճ լվանալ և օգտագործել ։ Ցանկալի է կրել դիմակ, բայց թե այն որքանով մարդուն հեռու կպահի հիվանդությունից, կախված է միայն մարդուց։ Հիմա ձեռքերը հաճախ լվանալն ավելի կարևոր է, քան առօրյայում դիմալ կրելը»,- շեշտեց Թորոսյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանն էլ ասաց, որ բժշկական ձեռնոցներ պետք է հագնել, օրինակ խանութում՝ զամբյուղ վերցնելիս, և խանութից դուրս գալուց հետո պետք է հանել և դեն նետել։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:31
Կարմիր գրքում գրանցված բույսեր հավաքելու համար կտուգանվեն մինչև 150 հազար դրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տարածել է իրազեկում  Կարմիր գրքում գրանցված բույսեր հավաքելու համար նախատեսված  տուգանքի...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Փորձում եք «Հրայր Թովմասյան» անունով կեղծ օրակարգ բերել, թիթեռ եք նկարում այստեղ». Նաիրա Զոհրաբյան
«Տիկին Զոհրաբյան, ես կյանքս կտայի, որ դուք միշտ Ձեր տեսակետը պնդելու հնարավորություն ունենաք»
Աղբյուր` Panorama.am
13:21
Նիկոլայ Բաղդասարյանին «հեծանիվով վրաերթի» ենթարկած քաղաքացին ազատ է արձակվել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանիվով վրաերթի եթարկելու գործով կալանավորված Արթուր Ալեքսանյանն ազատ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթները
Brussels Airlines-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը: Հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
13:04
ԿԲ պաշտոնյա. Այս պահին էլ ֆինանսական համակարգը բավական իրացվելի է
2019-ը եղել է բավականին հաջող տարի թե տնտեսության, թե ֆինանսական համակարգի զարգացման առումով։  Օնլայն ասուլիսում հայտարարեց Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
12:53
Փոխնախարարը դիմում է վարչապետին՝ «Ոչ, հարգելի դատարան»
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ոստիկանության համակարգի բարեփոխումները պետական բյուջեի համար 16 մլրդ դրամ կարժենան
 «Մոտավոր  300 քաղաքացի ռիսկեր ունեն  և ենթադրվում է, որ նրանց այլ աշխատանքներ կառաջարվեն»,-եզրակացրեց պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
12:20
Քաղաքացիների մոտ դիմակի բացակայության փաստով կազմվել է 240 արձանագրություն
Մեկ  շաբաթում հանրային սննդի շուրջ 87 օբյեկտ է փակվել, ևս 12-ը այսօր կփակվի՝ պարետի որոշմամբ։ Կառավարության նիստում հայտարարեց Տեսչական...
Աղբյուր` Panorama.am
12:11
Իսպանիայում սուգ է
Իսպանիայի կառավարությունը նախօրեին հայտարարել է, որ երկրում 10-օրյա պաշտոնական սուգ կհայտարարվի՝ կորոնավիրուսային համաճարակից մահացածների համար,...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ռուսաստանում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8338 նոր դեպք
Ռուսաստանում, անցած օրվա ընթացքում, 85 մարզում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 8338 նոր դեպք: Համաճարակի ողջ ընթացքում դեպքերի թիվը հասել է...
Աղբյուր` Panorama.am
11:59
Վիտալի Բալասանյան. Խաղաղության գործընթացի արդյունավետությունը կախված է Արցախի կարգավիճակի հարցի արդար լուծումից
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը կարծում է՝ Մինսկի խմբի հովանու ներքո պետք է կնքել խաղաղության պայմանագիր։ Իսկ մինչ դրան հասնելը...
Աղբյուր` Panorama.am
11:58
Կարեն Վրթանեսյան. Հայաստանում կորոնովիրուսից մեկ օրում մահացել է այնքան մարդ, որքան համավարակի ողջ ընթացքում Վրաստանում
Բլոգեր Կարեն Վրթանեսյանը գրում է. «Երեկվա դրությամբ գրանցվել է 372 նոր վարակակիր, բուժվել են 35 մարդ։ Այսինքն ակտիվ քեյսերն ավելացել է...
Աղբյուր` Panorama.am
11:49
Տիգրան Աբրահամյան. Իրավիճակը կարող է աստիճանաբար սրվել
«Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի ուղղությամբ ՀՀ զինված ուժերին պատկանող մեքենայի խոցման փաստը պետք է դիտարկել օրեր առաջ...
Աղբյուր` Panorama.am
11:48
ՊՆ. Նախիջևանի միջդիրքային տարածքում, այո, ավտոմեքենան այրվել է
Սակայն այն գումարտակի հրամանատարին չի սպասարկում։
Աղբյուր` Panorama.am
11:46
Արցախի նախագահը նոր նախարար է նշանակել
Արցախի Հանրապետության  Նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ստորագրել է հրամանագիր Սամվել Ավանեսյանին Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:43
Սպանություն՝ Կոտայքի մարզում
Մայիսի 25-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ...
Աղբյուր` Panorama.am
11:40
Փաշինյան. Մենք գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ
Վարչապետի խոսքով, այսօրվա թվերը ցույց են տալիս, որ ցավոք սրտի, դեռևս չեն սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ։
Աղբյուր` Panorama.am
11:35
ԶԼՄ-ներ. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը փող են խնդրել արքայազն Չարլզից
Մեծ Բրիտանիայի արաքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, դիմել են թագավորական  ընտանիքին՝ խնդրելով ֆինանսական օգնություն։ news.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
11:25
Արցախում կորոնավիրուսի վարակման դեպքերն ավելացել են
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նախօրեին ՀՀ ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները: Նոր կորոնավիրուսի վարակը...
Աղբյուր` Panorama.am
11:13
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքը, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
11:04
«Ինչի եք ճպցնում, տիկին Սամսոնյան: Չեք ուզում դուրս եկեք». Արարատ Միրզոյան
Աժ նախագահ Արարատ Միրզոյանը ընդհատեց նիստը և նայելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմը՝ հայտարարեց. «Հարգելի տիկնայք...
Աղբյուր` Panorama.am
11:02
2020թ․-ին օդի աղտոտվածության մակարդակը կարող է լինել ամենացածրը պատմության մեջ
2020 թվականին Երկրագնդի մթնոլորտում CO2-ի արտանետումները կարող է դառնալ ամենացածրը մարդկության արդյունաբերական պատմության մեջ: Այս մասին, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
11:00
27.05.2020. 372 նոր վարակակիր և մահվան 7 դեպք
Մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ն` առողջացած, 98-ը` մահվան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ճգնաժամը կարող է երկար տևել․Եվրոպական կենտրոնական բանկ
Կորոնավիրուսային պանդեմիան Եվրոպան դրեց ծանր ճգնաժամի եզրին, որի ելքը խոստանում է երկար լինել: Այս մասին ասված է Եվրոպական կենտրոնական բանկի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Beeline-ը կօգնի կորպորատիվ հաճախորդներին կառուցել ներքին ցանց
Beeline-ը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար լոկալ ցանցի կառուցման, սերվերային և ցանցային սարքավորումների տեղադրման և միացման...
Աղբյուր` Panorama.am
10:45
Իռլանդիայի վարչապետը կարանտինային միջոցներ է սահմանել ու ընկերների հետ գնացել խնջույքի
Կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը ընկերների հետ գնացել է խնջույքի՝ խախտելով սոցիալական հեռավորության...
Աղբյուր` Panorama.am
10:43
ԱԺ նախագահը մոռացել էր շնորհավորել կին պատգամավորի ծննդյան տարեդարձը
ԱԺ-ն հերթական նիստը սկսեց նախորդ օրվա քննարկած օրինագծերի քվեարկությամբ: Քվերակությունն ընդհատեց պատամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ նկատելով, որ...
Աղբյուր` Panorama.am
10:37
«Կասպերսկի». Մոբայլ բանկային տրոյական ծրագրերը եռակի քիչ են գրոհել հայաստանցի օգտատերերին
Մոբայլբանկային տրոյական ծրագրերի գրոհների 2020-ի առաջին եռամսյակում բախվել է հայաստանցի օգտատերերի 0,07%-ը, Վրաստանում նման գրոհներ գրանցվել են...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ժողովուրդ». Ի վերջո, հանդիպե՞լ են Գագիկ Ծառուկյանը, Ռումանոս Պետրոսյանն ու Արարատ Միրզոյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս Ազգային ժողովի նախագահ Արարատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}