Տնտեսություն 11:06 10/04/2020 Հայաստան

ԱՄՀ-ի կանխատեսումները՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) տեղեկացնում է՝  Հայաստանի իշխանությունները դիմել են ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական օժանդակությունն ավելացնելու խնդրանքով և Գործադիր խորհրդի կողմից հաստատվելու դեպքում՝ Խորհրդի նիստից անմիջապես հետո հասանելի կդառնա մոտավորապես 280 միլիոն դոլար:

Հիմնադրամի փորձագետների կանխատեսումների համաձայն, կորոնավիրուսային (COVID-19) համավարակը, նավթի գների հետ կապված վերջին ցնցման և համաշխարհային ֆինանսական պայմանների խստացման հետ մեկտեղ, զգալիորեն փոխելու է Հայաստանի առաջիկա տնտեսական հեռանկարը և հանգեցնելու իր արտաքին և հարկաբյուջետային հաշիվների վատթարացման մասին:

Հիմնադրամի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է՝  ԱՄՀ ֆինանսավորման ավելի մեծ հասանելիությունն իշխանություններին կօգնի կարճաժամկետ ռիսկերի զսպման հարցում և վարակի բռնկման գագաթնակետին կտրամադրի ռեսուրսներ` հրատապ բժշկական և սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու համար:

ԱՄՀ թիմը, Նեյթըն Փորթերի ղեկավարությամբ, 2020 թվականի մարտի 12-ից ապրիլի 8-ի ընթացքում քննարկումներ է անցկացրել ԱՄՀ-ի «Սթենդ-բայ» ծրագրի օժանդակությամբ իրականացվող Հայաստանի բարեփոխումների ծրագրի երկրորդ հերթական ստուգման շուրջ: Առաքելության ավարտին Ն. Փորթերը հայտարարել է, որ

Աշխատակազմը առաջարկելու է նաև ԱՄՀ-ի կողմից Հայաստանին ուղղվող ֆինանսական օժանդակության 128.80 միլիոն ՓՀԻ-ով (շուրջ 175 2 միլիոն ԱՄՆ դոլար) ավելացում, ինչը «Սթենդ-բայ» ծրագրի շրջանակում կուտակված փոխառության իրավունքներից օգտվելու իշխանությունների մտադրության հետ միասին, Խորհրդի նիստից անմիջապես հետո օգտագործման համար հասանելի կդարձնի շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլար:

Այս ավելացումը հիմնավորված է վճարային հաշվեկշռի ֆինանսավորման հրատապ կարիքների համատեքստում, որոնք առաջացել են կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետևանքով: Նշված ֆինանսավորումը կհատկացվի բյուջեին՝ վարակի բռնկման գագաթնակետին հրատապ բժշկական և սոցիալ-տնտեսական կարիքները հոգալուն ուղղված իշխանությունների ջանքերին օգնելու համար՝ այդպիսով պահպանելով Հայաստանի՝ տնտեսական ներուժի և ներառականության վերջին տարիների ձեռքբերումները»։

Նշվում է, որ ինչպես այլ երկրներում, համաշխարհային ներկա ճգնաժամի հետևանքով Հայաստանի տնտեսության հեռանկարը առաջիկայում զգալիորեն թուլանալու է: Թեև կանխատեսումների անորոշությունը շատ բարձր է, քանի որ դժվար է կանխատեսել սահմանափակող միջոցառումների տևողությունը, 2020 թվականին սպասվում է -1.5 տոկոս տնտեսական աճ՝ հաշվի առնելով տեղաշարժման և գործունեության ներքին սահմանափակումները, արտաքին պահանջարկի զգալի նվազումը, ֆինանսական պայմանների խստացումը և համաշխարհային առևտրի և մատակարարման շղթաների խաթարումները:

Հիմնադրամի փորձագետների հաշվարկներով, 2020 թվականին սպասվում է, որ բյուջեի պակասուրդը կավելանա մինչև ՀՆԱ-ի մոտավորապես 5 տոկոսը՝ եկամուտների նվազման և առողջապահության և տնտեսության աջակցության ուղղությամբ ծախսերի մեծացման հետևանքով:

Առաջացող ֆինանսական ճեղքը կփակվի ԱՄՀ-ից և այլ գործընկերներից ֆինանսական միջոցներ ներգրավելով՝ կապիտալի ներքին շուկայի հասանելի միջոցները լրացնելու համար:

«Թեև ակնկալվում է, որ 2020 թվականին կառավարության պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը, ճգնաժամի մեղմմանը զուգընթաց՝ իշխանությունները հավատարիմ են պարտքի կայունության միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին, որոնցով նախատեսվում է միջնաժամկետ հեռանկարում կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության աստիճանական նվազում՝ Հայաստանի հարկաբյուջետային կանոնին համահունչ, միաժամանակ հնարավորություններ պահպանելով ներդրումների և սոցիալական ծախսերի համար:

ՀՀ կենտրոնական բանկն իր երկակի՝ գների և ֆինանսական կայունության ապահովման իրավասությունների շրջանակում, ձեռնարկեց կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված ճգնաժամին արձագանքելու արագ քայլեր:

Այն անհապաղ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճը խթանելու և տնտեսական աշխուժությանն աջակցելու, սակայն պատրաստ է քաղաքականության ճշգրտմանը՝ կապիտալ արտահոսքի ճնշումների և փոխարժեքի անկանոն տեղաշարժերի դեպքում ֆինանսական կայունությունը պահպանելու համար: Ներքին ֆինանսական շուկաներն համավարակի սկզբից էլ ընդհանուր առմամբ անխափան են գործել, ինչին օգնել է ՀՀ ԿԲ կողմից իրացվելիության տրամադրումը:

ՀՀ ԿԲ կարգավորման և վերահսկողական արձագանքը եղել է ֆինանսական կայունության, առողջ բանկային համակարգի և տնտեսական ակտիվության պահպանումը»,-ասված է ԱՄՀ զեկույցում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:04
ԿԲ պաշտոնյա. Այս պահին էլ ֆինանսական համակարգը բավական իրացվելի է
2019-ը եղել է բավականին հաջող տարի թե տնտեսության, թե ֆինանսական համակարգի զարգացման առումով։  Օնլայն ասուլիսում հայտարարեց Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
12:53
Փոխնախարարը դիմում է վարչապետին՝ «Ոչ, հարգելի դատարան»
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ոստիկանության համակարգի բարեփոխումները պետական բյուջեի համար 16 մլրդ դրամ կարժենան
 «Մոտավոր  300 քաղաքացի ռիսկեր ունեն  և ենթադրվում է, որ նրանց այլ աշխատանքներ կառաջարվեն»,-եզրակացրեց պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
12:20
Քաղաքացիների մոտ դիմակի բացակայության փաստով կազմվել է 240 արձանագրություն
Մեկ  շաբաթում հանրային սննդի շուրջ 87 օբյեկտ է փակվել, ևս 12-ը այսօր կփակվի՝ պարետի որոշմամբ։ Կառավարության նիստում հայտարարեց Տեսչական...
Աղբյուր` Panorama.am
12:11
Իսպանիայում սուգ է
Իսպանիայի կառավարությունը նախօրեին հայտարարել է, որ երկրում 10-օրյա պաշտոնական սուգ կհայտարարվի՝ կորոնավիրուսային համաճարակից մահացածների համար,...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ռուսաստանում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8338 նոր դեպք
Ռուսաստանում, անցած օրվա ընթացքում, 85 մարզում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 8338 նոր դեպք: Համաճարակի ողջ ընթացքում դեպքերի թիվը հասել է...
Աղբյուր` Panorama.am
11:59
Վիտալի Բալասանյան. Խաղաղության գործընթացի արդյունավետությունը կախված է Արցախի կարգավիճակի հարցի արդար լուծումից
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը կարծում է՝ Մինսկի խմբի հովանու ներքո պետք է կնքել խաղաղության պայմանագիր։ Իսկ մինչ դրան հասնելը...
Աղբյուր` Panorama.am
11:58
Կարեն Վրթանեսյան. Հայաստանում կորոնովիրուսից մեկ օրում մահացել է այնքան մարդ, որքան համավարակի ողջ ընթացքում Վրաստանում
Բլոգեր Կարեն Վրթանեսյանը գրում է. «Երեկվա դրությամբ գրանցվել է 372 նոր վարակակիր, բուժվել են 35 մարդ։ Այսինքն ակտիվ քեյսերն ավելացել է...
Աղբյուր` Panorama.am
11:49
Տիգրան Աբրահամյան. Իրավիճակը կարող է աստիճանաբար սրվել
«Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի ուղղությամբ ՀՀ զինված ուժերին պատկանող մեքենայի խոցման փաստը պետք է դիտարկել օրեր առաջ...
Աղբյուր` Panorama.am
11:48
ՊՆ. Նախիջևանի միջդիրքային տարածքում, այո, ավտոմեքենան այրվել է
Սակայն այն գումարտակի հրամանատարին չի սպասարկում։
Աղբյուր` Panorama.am
11:46
Արցախի նախագահը նոր նախարար է նշանակել
Արցախի Հանրապետության  Նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ստորագրել է հրամանագիր Սամվել Ավանեսյանին Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:43
Սպանություն՝ Կոտայքի մարզում
Մայիսի 25-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ...
Աղբյուր` Panorama.am
11:40
Փաշինյան. Մենք գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ
Վարչապետի խոսքով, այսօրվա թվերը ցույց են տալիս, որ ցավոք սրտի, դեռևս չեն սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ։
Աղբյուր` Panorama.am
11:35
ԶԼՄ-ներ. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը փող են խնդրել արքայազն Չարլզից
Մեծ Բրիտանիայի արաքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, դիմել են թագավորական  ընտանիքին՝ խնդրելով ֆինանսական օգնություն։ news.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
11:25
Արցախում կորոնավիրուսի վարակման դեպքերն ավելացել են
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նախօրեին ՀՀ ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները: Նոր կորոնավիրուսի վարակը...
Աղբյուր` Panorama.am
11:13
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքը, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
11:04
«Ինչի եք ճպցնում, տիկին Սամսոնյան: Չեք ուզում դուրս եկեք». Արարատ Միրզոյան
Աժ նախագահ Արարատ Միրզոյանը ընդհատեց նիստը և նայելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմը՝ հայտարարեց. «Հարգելի տիկնայք...
Աղբյուր` Panorama.am
11:02
2020թ․-ին օդի աղտոտվածության մակարդակը կարող է լինել ամենացածրը պատմության մեջ
2020 թվականին Երկրագնդի մթնոլորտում CO2-ի արտանետումները կարող է դառնալ ամենացածրը մարդկության արդյունաբերական պատմության մեջ: Այս մասին, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
11:00
27.05.2020. 372 նոր վարակակիր և մահվան 7 դեպք
Մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ն` առողջացած, 98-ը` մահվան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ճգնաժամը կարող է երկար տևել․Եվրոպական կենտրոնական բանկ
Կորոնավիրուսային պանդեմիան Եվրոպան դրեց ծանր ճգնաժամի եզրին, որի ելքը խոստանում է երկար լինել: Այս մասին ասված է Եվրոպական կենտրոնական բանկի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Beeline-ը կօգնի կորպորատիվ հաճախորդներին կառուցել ներքին ցանց
Beeline-ը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար լոկալ ցանցի կառուցման, սերվերային և ցանցային սարքավորումների տեղադրման և միացման...
Աղբյուր` Panorama.am
10:45
Իռլանդիայի վարչապետը կարանտինային միջոցներ է սահմանել ու ընկերների հետ գնացել խնջույքի
Կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը ընկերների հետ գնացել է խնջույքի՝ խախտելով սոցիալական հեռավորության...
Աղբյուր` Panorama.am
10:43
ԱԺ նախագահը մոռացել էր շնորհավորել կին պատգամավորի ծննդյան տարեդարձը
ԱԺ-ն հերթական նիստը սկսեց նախորդ օրվա քննարկած օրինագծերի քվեարկությամբ: Քվերակությունն ընդհատեց պատամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ նկատելով, որ...
Աղբյուր` Panorama.am
10:37
«Կասպերսկի». Մոբայլ բանկային տրոյական ծրագրերը եռակի քիչ են գրոհել հայաստանցի օգտատերերին
Մոբայլբանկային տրոյական ծրագրերի գրոհների 2020-ի առաջին եռամսյակում բախվել է հայաստանցի օգտատերերի 0,07%-ը, Վրաստանում նման գրոհներ գրանցվել են...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ժողովուրդ». Ի վերջո, հանդիպե՞լ են Գագիկ Ծառուկյանը, Ռումանոս Պետրոսյանն ու Արարատ Միրզոյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս Ազգային ժողովի նախագահ Արարատ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Հրապարակ». Էդմոն Մարուքյանին ԱԺ-ում ուղեկցում է իր հաղթանդամ թիկնապահը, որը համարվում է օգնական
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքից հետո քաղաքական բոյկոտ հայտարարած «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
10:26
«Ժողովուրդ». ԱԱԾ-ն գաղտնալսել է Արսեն Երևանսկուն և բերման ենթարկել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գող» Արսեն...
Աղբյուր` Panorama.am
10:25
«Փաստ». Իշխանությունները նախնական որոշում են կայացրել անժամկետ դադարեցնել այս տարի նախատեսված բոլոր ՏԻՄ ընտրությունները
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, համավարակով պայմանավորված՝ երկրում բոլոր զանգվածային միջոցառումներն ու մարդաշատ...
Աղբյուր` Panorama.am
10:23
«Հրապարակ». Նիկոլի «Սեվ ցուցակն» ընդարձակվել է ու դեռ լիարժեք չէ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հերթը հասավ մերոնց՝ Վարդան Աթաբեկյան, Սոֆյա Հովսեփյան, Աննա Կարապետյան, Թագուհի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}